Սոփոնիա
1 Հուդայի թագավորի՝ Ամոնի+ որդի Հովսիայի+ օրերում Եհովան իր խոսքը հայտնեց Եզեկիայի որդի Ամարիայի որդի Գոդողիայի որդի Քուսիի որդի Սոփոնիային.*
2 «Ես երկրի երեսից ամեն ինչ ամբողջությամբ կբնաջնջեմ,– ասում է Եհովան:+–
Երկրի երեսից կբնաջնջեմ մարդկանց,– ասում է Եհովան:–
4 Ես ձեռքս կուղղեմ Հուդայի և Երուսաղեմի բոլոր բնակիչների դեմ,
Այս վայրից կջնջեմ Բահաղի բոլոր հետքերը+
Եվ քրմերի անունը քահանաների հետ մեկտեղ,+
5 Նաև կկործանեմ նրանց, ովքեր կտուրների վրա խոնարհվում են երկնքի զորքի առաջ,+
Նրանց, ովքեր խոնարհվում են Եհովայի առաջ և հավատարմության երդում են տալիս նրան,+
Բայց միևնույն ժամանակ նաև Մեղքոմին են հավատարմության երդում տալիս,+
6 Նրանց, ովքեր երես են թեքում Եհովայից,+
Ովքեր չեն փնտրում Եհովայի առաջնորդությունը և խորհուրդ չեն հարցնում նրանից»:+
7 Լռե՛ք Գերիշխան Տեր Եհովայի առաջ, որովհետև մոտ է Եհովայի օրը:+
Եհովան զոհ է պատրաստել, սրբագործել* է նրանց, ում հրավիրել է:
8 «Այն օրը, երբ ես՝ Եհովաս, զոհաբերություն անեմ,
Հաշվեհարդար կտեսնեմ իշխանների, թագավորի որդիների+ և բոլոր նրանց հետ,
Ովքեր օտարականի հագուստ են կրում:
9 Այդ օրը ես հաշվեհարդար կտեսնեմ բոլոր նրանց հետ, ովքեր բարձրանում են հարթակի* վրա,
Ովքեր իրենց տիրոջ տունը լցնում են բռնությամբ ու խաբեությամբ:
10 Այդ օրը,– ասում է Եհովան,–
Ձկների դարպասի+ մոտից աղաղակ կլսվի,
Քաղաքի նոր հատվածից՝+ ողբ,
Եվ բլուրներից՝ ուժգին թնդյուն:
11 Ողբացե՛ք, ո՛վ Մաքթեսի* բնակիչներ,
Որովհետև բոլոր առևտրականները բնաջնջվել են,*
Բոլոր արծաթ կշռողները կործանվել են:
12 Այդ ժամանակ ես ճրագներ կվերցնեմ ու կխուզարկեմ Երուսաղեմը
Եվ հաշվեհարդար կտեսնեմ ինքնագոհ մարդկանց հետ,*
Ովքեր իրենց սրտում ասում են. «Եհովան ո՛չ բարիք կանի, ո՛չ չարիք»:+
13 Նրանց հարստությունը կթալանվի, և տները կավերվեն:+
Նրանք տներ կշինեն, բայց դրանցում չեն բնակվի,
Խաղողի այգիներ կտնկեն, բայց դրանց գինին չեն խմի:+
Եհովայի օրվա ձայնը դառնալից է:+
Ռազմիկը կաղաղակի այդ օրը:+
Նեղության ու տառապանքի օր,+
Փոթորկի ու ավերման օր,
Մթության ու խավարի օր,+
Ամպերի ու թանձր խավարի օր,+
16 Եղջերափող փչելու
Եվ ամրացված քաղաքների ու բարձր աշտարակների* դեմ+
Պատերազմի կոչ անելու օր:+
17 Ես նեղության մեջ կգցեմ մարդկանց,
Եվ նրանք կույրի պես ման կգան,+
Որովհետև Եհովայի դեմ են մեղք գործել:+
18 Ո՛չ նրանց արծաթը, ո՛չ էլ ոսկին չեն կարողանա փրկել նրանց Եհովայի ցասման օրը:+