Հոբ
2 Եթե այդպես վարվեի, ի՞նչ բաժին կունենայի Աստծուց, ով երկնքում է,
Ի՞նչ ժառանգություն կստանայի Ամենակարողից, ով բարձունքներում է:
7 Եթե քայլերս ճիշտ ճանապարհից շեղվել են,+
Եթե սիրտս աչքերիս է հետևել,+
Եթե ձեռքերս պղծվել են,
8 Ապա թող իմ ցանածը ուրիշը ուտի,+
Թող իմ տնկածը արմատախիլ լինի:*
9 Եթե սիրտս հրապուրվել է որևէ կնոջով,+
Եվ թաքուն հարմար առիթի եմ սպասել+ դրացուս դռան մոտ,
10 Ապա թող իմ կինը ուրիշ մարդու համար հացահատիկ աղա,
Եվ թող ուրիշ մարդիկ նրա հետ հարաբերություն ունենան:+
11 Եթե այդպես վարվեի, դա ամոթալի վարք կլիներ,
Մի հանցանք, որի համար դատավորներն ինձ պատժի կարժանացնեին:+
12 Դա կլիներ ամեն ինչ կլանող ու կործանարար մի հրդեհ,+
Որն իմ ստացած ողջ արդյունքը արմատներով հանդերձ կսպառեր:
13 Եթե ես հրաժարվել եմ ծառայիս կամ աղախնիս համար արդարություն գործադրել,
Երբ նրանք իմ դեմ բողոք* են ունեցել,
14 Ապա ի՞նչ կանեմ, երբ Աստված դեմ առ դեմ պատասխանատվության կանչի,
Ի՞նչ պատասխան կտամ, երբ նա հաշիվ պահանջի:+
16 Եթե աղքատին չեմ տվել իր խնդրածը,+
Տխրությամբ եմ լցրել այրու աչքերը,+
17 Եթե իմ պատառը մենակ եմ կերել
Եվ որբերին բաժին չեմ հանել+
18 (Դե ես դեռ երիտասարդ տարիներիցս որբի* համար հայր եմ եղել, նա ինձ մոտ է մեծացել,
Դեռ փոքրուց* ես այրուն* օգնության ձեռք եմ մեկնել),
19 Եթե տեսել եմ առանց շորի, ցրտից կործանվող մարդու,
Աղքատի, որ ծածկվելու բան չունի,+
20 Եվ եթե նրան չեմ տվել իմ ոչխարների բուրդը,
Որ նա տաքանա և ինձ օրհնի,+
21 Եթե որբի վրա բռունցք եմ թափ տվել՝+
Տեսնելով հանդերձ, որ քաղաքի դարպասի մոտ նա իմ աջակցության կարիքն ունի,*+
Թող արմունկիցս* կոտրվի:
23 Չէ՞ որ ես սարսափում էի Աստծու պատուհասից,
Նրա մեծափառության առաջ կանգնել չէի համարձակվի:
24 Եթե ոսկուն ապավինած լինեի,
Զտված ոսկուն ասեի՝ «Դու իմ ապահովությունն ես»,+
25 Եթե ուրախությանս աղբյուրը լիներ իմ մեծ հարստությունը,+
Իմ ձեռք բերած շատ ունեցվածքը,+
26 Եթե շողացող արևը* և իր ողջ վեհությամբ անցնող լուսինը տեսնելիս+
27 Սիրտս գաղտնաբար հրապուրված լիներ,
Եվ ի նշան պաշտամունքի՝ նրանց համբույրներ ուղարկած լինեի,*+
28 Դա կլիներ մի հանցանք, որի համար դատավորներն ինձ պատժի կարժանացնեին,
Քանի որ բարձունքներում բնակվող ճշմարիտ Աստծուն ուրացած կլինեի:
31 Մի՞թե իմ տնեցիները չեն ասել.
«Նրա հացով* ո՞ր մեկը չի կշտացել»:+
34 Մի՞թե երբևէ վախեցել եմ բազմության արձագանքից
Կամ սարսափել այլ գերդաստանների արհամարհանքից,
Որ բերանս փակեի ու տանը մնայի:
35 Ա՜խ, երանի՜ մեկը ինձ լսեր:+
Բոլոր ասածներիս տակ ես կստորագրեի:
Թող Ամենակարողն ինձ պատասխանի:+
Եթե միայն ինձ մեղադրողը իր մեղադրանքները մի փաստաթղթում գրի առներ,
36 Ես այն կկրեի ուսիս,
Պսակի պես կդնեի գլխիս:
37 Իմ արած ամեն մի քայլի համար նրան հաշիվ կտայի,
Իշխանի պես վստահությամբ նրան կմոտենայի:
38 Եթե իմ հողակտորն իմ դեմ բողոքի աղաղակ բարձրացնի,
Եվ դրա բոլոր ակոսները միասին արտասվեն,
39 Եթե առանց փողը վճարելու եմ կերել դրա պտղից,+
Եթե այն խլել եմ՝ հուսահատեցնելով դրա օրինական տերերին,+
40 Ապա ցորենի փոխարեն թող փշեր աճեն,
Գարու փոխարեն՝ գարշահոտ մոլախոտեր»:
Հոբի խոսքերն այստեղ ավարտվում են: