Առակներ
2 Որդի՛ս, եթե ընդունես իմ խոսքերը
Եվ գանձի պես փայփայես* իմ պատվիրանները՝+
Եվ սրտանց ձգտելով խորաթափանցության,+
3 Ավելին, եթե աղերսես հասկացողություն ձեռք բերելու համար+
Եվ աղաչես խորաթափանցություն ունենալու համար,+
4 Եթե դրանք փնտրես ինչպես արծաթը+
Եվ որոնես ինչպես թաքցված գանձերը,+
5 Այդ ժամանակ կհասկանաս, թե ինչ է նշանակում վախենալ Եհովայից,+
Եվ Աստծու մասին գիտելիքներ կգտնես,+
6 Քանի որ Եհովան է իմաստություն տալիս,+
Նրա բերանից են գիտելիք ու խորաթափանցություն դուրս գալիս:
7 Ուղղամիտների համար նա իմաստություն է պահում,
Նա վահան է անարատ վարք ունեցողների համար,+
8 Նա պահպանում է արդարության ճանապարհով քայլողներին
Ու կպահպանի իրեն նվիրվածների ուղին:+
10 Երբ իմաստությունը հաճելի լինի սրտիդ,+
Եվ գիտելիքը ցանկալի դառնա հոգուդ,*+
11 Խորհելու կարողությունը քեզ կպահպանի,+
Եվ խորաթափանցությունը կպաշտպանի:
12 Դրանք կազատեն քեզ չար ճանապարհից
Եվ ապականված բաներ խոսող մարդուց,+
13 Նաև նրանցից, ովքեր թողնում են ուղիղ ճանապարհները,
Որ քայլեն խավարի ուղիներով,+
14 Նրանցից, ովքեր ուրախանում են չարիք գործելուց,
Ովքեր ցնծում են չար ու ապականված բաներով,
15 Նրանցից, ում ճանապարհները ծուռ են,
Եվ ովքեր իրենց ողջ կյանքում անազնվությամբ են վարվում:
16 Իմաստությունը կազատի քեզ անառակ* կնոջից,
Անբարո* կնոջ գայթակղիչ* խոսքերից,+
17 Որը լքել է իր կողակցին, ում հետ երիտասարդ տարիքից ամուսնացած է եղել,+
Եվ որը մոռացել է իր Աստծու ուխտը:*