Եսայիա
28 Վա՜յ Եփրեմի+ հարբեցողների փառապանծ* պսակին,*
Նրա վեհաշուք գեղեցկությանը, որ ընդամենը թառամող ծաղիկ է,
Որը գտնվում է գինուց հարբածների պտղաբեր հովտի վերևում՝ բլրագագաթին:
2 Ահա Եհովան կուղարկի ուժեղ, զորավոր մեկին:
Կարկտաբեր, որոտաձայն մրրիկի, կործանարար հողմի պես,
Ուժգին հեղեղներ առաջացնող որոտաբեր փոթորկի պես
Նա ողջ ուժով այդ պսակը կշպրտի գետնին:
3 Եփրեմի հարբեցողների փառապանծ պսակները կկոխկրտվեն:+
4 Նրա վեհաշուք գեղեցկությունը, որ ընդամենը թառամող ծաղիկ է,
Որը գտնվում է գինուց հարբածների պտղաբեր հովտի վերևում՝ բլրագագաթին,
Նման կլինի ամռանից առաջ հասնող թզի.
Տեսնողն անմիջապես պոկում է այն և կուլ տալիս:
5 Այդ օրը Զորքերի տեր Եհովան իր ժողովրդից ողջ մնացածների համար փառահեղ պսակ և գեղեցիկ ծաղկեպսակ կդառնա:+ 6 Նա դատավորական աթոռին նստածին կմղի արդարությամբ դատել և զորության աղբյուր կլինի նրանց համար, ովքեր քաղաքի դարպասի մոտ հետ են մղում թշնամու հարձակումը:+
7 Ուրիշներն էլ են, գինուն տրվելով, շեղվել ճանապարհից,
Երերում են ոգելից խմիչքից.
Քահանան ու մարգարեն, խմիչքին տրվելով, շեղվել են ճանապարհից,
Գինին մթագնել է նրանց միտքը,
Երերում են ոգելից խմիչքից:
Նրանք իրենց տեսիլքներից մոլորվում են,
Իրենց դատողությունների մեջ սխալվում են:+
8 Նրանց սեղանները լիքն են գարշելի փսխանքով.
Մաքուր տեղ չկա:
9 Նրանք ասում են. «Այս մարդն ո՞ւմ է ուզում գիտելիք տալ,
Ո՞ւմ է ուզում բացատրել հաղորդված լուրը:
Ի՞նչ է, կաթից կտրված երեխանե՞ր ենք,
Կրծքից կտրված մանուկնե՞ր ենք:
10 Նա անընդհատ ասում է. «Այս պատվերը, այն պատվերը, այս պատվերը, այն պատվերը:
Այս կանոնը, այն կանոնը, այս կանոնը, այն կանոնը:*+
Մի քիչ այս, մի քիչ այն»»:*
11 Ուստի Աստված այս ժողովրդի հետ կխոսի օտար լեզվով՝ կակազոց հիշեցնող խոսվածքով:+ 12 Մի ժամանակ նա ասել էր նրանց. «Սա է հանգիստ առնելու վայրը: Թող հոգնածը հանգիստ առնի: Սա է թարմություն ստանալու վայրը»: Բայց նրանք չուզեցին լսել:+ 13 Դրա համար էլ Եհովան կստիպի նրանց հասկանալ, թե ինչ են նշանակում այս խոսքերը.
«Այս պատվերը, այն պատվերը, այս պատվերը, այն պատվերը:
Այս կանոնը, այն կանոնը, այս կանոնը, այն կանոնը:*+
Մի քիչ այս, մի քիչ այն»:
Այնպես որ, երբ նրանք քայլեն, մեջքի վրա կընկնեն,
Ջարդուխուրդ կլինեն, ծուղակը կընկնեն ու կբռնվեն:+
14 Ուստի լսեք Եհովայի խոսքը, ո՛վ պարծենկոտներ,
Այս ժողովրդի իշխաննե՛ր, որ Երուսաղեմում եք:
Թե հորդահոս ջրհեղեղ էլ լինի,
Մեզ չի հասնի,
Քանի որ ապաստան ենք գտել ստի մեջ,
Թաքնվել ենք կեղծիքի մեջ»:+
16 Հետևաբար Գերիշխան Տեր Եհովան ասում է.
Նրան հավատացողը խուճապի չի մատնվի:+
17 Ես արդարությունը կդարձնեմ չափման լար+ ու հարթաչափ:*+
Կարկուտը կոչնչացնի ստի վրա հիմնված ապաստանը,
Ջրերը կհեղեղեն ձեր թաքստոցը:
Եվ երբ հորդահոս ջրհեղեղ լինի,
Ձեզ կսրբի-կտանի:
Միայն սարսափը կստիպի հասկանալ լսածը»:*
20 Չափազանց կարճ է մահճակալը՝ դրա վրա մարմնով մեկ ձգվելու համար,
Չափազանց նեղ է ծածկոցը՝ դրանով փաթաթվելու համար:
21 Եհովան գործի կանցնի, ինչպես որ Փարասին լեռան վրա գործի անցավ,
Նա կգործի, ինչպես Գաբաոնի մոտի հարթավայրում գործեց,+
Որ կատարի իր անելիքը՝ իր անսպասելի անելիքը,
Որ անի իր գործը՝ իր արտասովոր գործը:+
22 Եվ ուրեմն դադարեք ծաղրելուց,+
Որ ձեր կապանքները ավելի ուժեղ չձգվեն,
Քանի որ ես լսել եմ Գերիշխան Տեր, Զորքերի տեր Եհովայից,
Որ ողջ երկրի համար կործանում է վճռված:+
23 Ականջ դրեք խոսքերիս, լսեք ինձ,
Ուշադրություն դարձրեք, ասածս լսեք:
25 Մակերեսը հարթեցնելուց հետո մի՞թե շաղ չի տալիս սև սոնիճը* և չաման ցանում,
Մի՞թե չի ցանում ցորենը, կորեկն ու գարին իրենց հատկացված տեղերում
Եվ հաճարը՝+ իր արտի եզրերին:
27 Չէ՞ որ սև սոնիճը կամնով* չեն մանրում,+
Չամանի վրայով կամնասայլի անիվ չեն պտտեցնում,
Այլ սև չամանը կալսաթակով են ծեծում,
Չամանն էլ՝ փայտով:
28 Հացի համար հացահատիկ կալսելիս մի՞թե այն անդադար մանրում են:
Ո՛չ, այն անդադար չեն տրորում:+
Եվ երբ ձիերին լծված սայլի անիվները պտտեցնում են հացահատիկի վրայով,
Այնպես են անում, որ այն չփշրվի:+