Դանիել
9 Ասուերոսի որդի Դարեհի+ իշխանության առաջին տարում, որը մարերի սերնդից էր և քաղդեացիների թագավորության թագավոր էր նշանակվել,+ 2 նրա իշխանության առաջին տարում ես՝ Դանիելս, գրքերից* հասկացա, թե Երուսաղեմը, համաձայն Երեմիա մարգարեին Եհովայի ասած խոսքի, քանի տարի է ամայացած մնալու՝+ 70 տարի:+ 3 Ուստի ես օգնություն խնդրեցի ճշմարիտ Աստված Եհովայից. ես աղոթեցի ու աղաչեցի նրան, ծոմ պահեցի,+ քուրձ հագա ու վրաս մոխիր լցրի: 4 Աղոթեցի իմ Աստված Եհովային ու խոստովանություն արեցի.
«Ա՜խ, Եհո՜վա, ճշմարի՜տ Աստված, դու մեծ ես ու ակնածանք ես ներշնչում, պահում ես քո կապած ուխտը, հավատարիմ սեր+ ես ցուցաբերում քեզ սիրողների ու քո պատվիրանները պահողների հանդեպ:+ 5 Մենք մեղք գործեցինք, սխալ ու չար բաներ արեցինք և ըմբոստացանք:+ Մենք շեղվեցինք քո պատվիրաններից ու չհնազանդվեցինք քո օրենքներին: 6 Չլսեցինք քո ծառաներին՝ մարգարեներին,+ որոնք քո անունից խոսեցին մեր թագավորների, իշխանների, մեր նախահայրերի ու ողջ ժողովրդի հետ: 7 Ո՜վ Եհովա, դու արդար Աստված ես, իսկ մենք մինչ օրս ամոթերես ենք, մենք՝ Հուդայի ժողովուրդը, Երուսաղեմի բնակիչներս և ողջ Իսրայելը՝ թե՛ մոտիկ, թե՛ հեռու գտնվողները, ում ցիրուցան ես արել երկրներով մեկ քո հանդեպ անհավատարիմ լինելու պատճառով:+
8 Ո՜վ Եհովա, մենք, մեր թագավորները, իշխաններն ու մեր նախահայրերը ամոթերես ենք, որովհետև մեղք ենք գործել քո դեմ: 9 Եհո՜վա, Աստվա՜ծ մեր, դու գթասիրտ ես ու ներող,+ բայց մենք ըմբոստացանք քո դեմ:+ 10 Ո՜վ մեր Աստված Եհովա, մենք չհնազանդվեցինք քեզ ու չպահեցինք ծառաներիդ՝ մարգարեներիդ միջոցով քո տված օրենքները:+ 11 Ողջ Իսրայելը ոտնահարեց քո Օրենքը, չհնազանդվեց քեզ ու հեռացավ քեզնից, և դու մեզ վրա թափեցիր երդումով հաստատված անեծքը, որի մասին գրված է ճշմարիտ Աստծու ծառա Մովսեսի օրենքում,+ որովհետև մենք մեղք գործեցինք քո դեմ: 12 Դու կատարեցիր քո խոսքը՝+ մեզ ու մեր ղեկավարների* հետ վարվեցիր քո խոսքի համաձայն՝ մեզ վրա մեծ աղետ բերելով: Ողջ երկնքի տակ երբեք այնպիսի աղետ չէր եղել, ինչպիսին որ եղավ Երուսաղեմում:+ 13 Ինչպես որ գրված է Մովսեսի օրենքում, այդ ամբողջ աղետը մեզ վրա եկավ,+ բայց մենք չաղաչեցինք քեզ, որ բարեհաճ լինես մեր հանդեպ, ո՜վ մեր Աստված Եհովա,* և չդադարեցինք մեղք գործելուց+ ու չհասկացանք քո ճշմարտությունը:*
14 Եհո՛վա, դու ուշադիր հետևում էիր մեր գործերին և աղետ բերեցիր մեզ վրա, քանի որ դու, մեր Աստված Եհո՛վա, արդար ես քո բոլոր գործերում, մինչդեռ մենք չհնազանդվեցինք քեզ:+
15 Ո՜վ մեր Աստված Եհովա, դու հզոր ձեռքով հանեցիր քո ժողովրդին Եգիպտոսից+ և հայտնի դարձրիր քո անունը, որը մինչ օրս էլ հայտնի է:+ Մենք մեղք գործեցինք և արեցինք այն, ինչը չար էր: 16 Եհո՜վա, դու միշտ արդար ես վարվել,+ ուստի խնդրում եմ, թող քո բարկությունն ու ցասումը հեռանան քո Երուսաղեմ քաղաքից՝ քո սուրբ լեռից, որովհետև մեր մեղքերի ու մեր նախահայրերի հանցանքների պատճառով Երուսաղեմն ու քո ժողովուրդը անարգանքի առարկա են դարձել մեր շուրջը եղող բոլոր մարդկանց համար:+ 17 Եվ հիմա, ո՜վ մեր Աստված, լսի՛ր քո ծառայի աղոթքն ու աղաչանքները, և հանուն քեզ, Եհո՛վա, բարեհաճ եղիր քո սրբարանի հանդեպ,+ որն ավերված է:+ 18 Ուշադրություն դարձրու, ո՜վ իմ Աստված, և լսիր: Նայիր ու տես, թե ինչ աղետալի վիճակում ենք մենք ու քո անունը կրող քաղաքը: Մենք աղերսագին դիմում ենք քեզ ոչ թե նրա համար, որ արդար գործեր ենք անում, այլ նրա համար, որ շատ գթասիրտ ես:+ 19 Ո՜վ Եհովա, լսիր: Ո՜վ Եհովա, ներիր:+ Ո՜վ Եհովա, ուշադրություն դարձրու և գործիր: Հանուն քեզ՝ մի՛ հապաղիր, ո՜վ իմ Աստված, որովհետև քո քաղաքն ու ժողովուրդը քո անունով են կոչվում»:+
20 Ես աղոթում էի ու խոստովանում իմ և ժողովրդիս՝ Իսրայելի մեղքերը և աղերսում էի, որ իմ Աստված Եհովան բարեհաճ լինի իր սուրբ լեռան հանդեպ:+ 21 Մինչ աղոթում էի և արդեն ուժասպառ էի եղել, Գաբրիելը՝+ այն մարդը, որին տեսել էի տեսիլքում,+ եկավ ինձ մոտ. դա երեկոյան ընծայի մատուցման ժամանակ էր: 22 Նա օգնեց ինձ հասկանալ, թե ինչ է լինելու՝ ասելով.
«Ո՛վ Դանիել, ես եկել եմ, որ քեզ խորաթափանցություն ու հասկացողություն տամ: 23 Երբ սկսեցիր աղոթել, Աստված այս խոսքը հաղորդեց ինձ, ու ես եկա, որ այն հայտնեմ քեզ, քանի որ դու շատ թանկագին* մարդ ես:+ Ուստի խորհիր այն բանի մասին, ինչ որ քեզ ասելու եմ, և հասկացիր տեսիլքը:
24 Քո ժողովրդի ու քո սուրբ քաղաքի+ համար 70 շաբաթ* է որոշված, որպեսզի վերջ դրվի անօրենությանը և մեղքին,+ քավություն արվի հանցանքի համար,+ հարատև արդարություն հաստատվի,+ կնիք դրվի տեսիլքի ու մարգարեության*+ վրա, և օծվի Սրբությունների Սրբությունը: 25 Իմացիր ու հասկացիր, որ Երուսաղեմի վերականգնման և վերակառուցման+ հրամանի արձակվելուց մինչև Մեսիայի՝*+ Առաջնորդի+ գալը 7 շաբաթ և 62 շաբաթ է անցնելու:+ Երուսաղեմն իր հրապարակով ու խրամով կվերականգնվի ու կվերակառուցվի, բայց դա կարվի դժվար ժամանակներում:
26 Մեսիան 62 շաբաթ հետո մահվան կմատնվի՝+ ոչինչ չունենալով:+
Եվ մի առաջնորդ կգա իր զորքով, ու նրանք կավերեն քաղաքն ու սուրբ վայրը:+ Այն ասես ջրհեղեղով կկործանվի: Եվ մինչև վերջ պատերազմ կլինի: Որոշվել է, որ ավերածություններ պետք է լինեն:+
27 Եվ նա* շատերի համար ուխտը մեկ շաբաթ ուժի մեջ կպահի և շաբաթվա կեսին կդադարեցնի զոհաբերությունն ու ընծան:+
Նողկալի բաների թևով կգա ավերում բերողը,+ և ինչ որ որոշվել է, կթափվի ավերվածի վրա այնքան, մինչև որ այն բնաջնջվի»: