22 Դավիթն այս երգի+ խոսքերը Եհովային ուղղեց այն օրը, երբ Եհովան ազատեց նրան իր բոլոր թշնամիների+ և Սավուղի ձեռքից:+ 2 Նա ասաց.
«Եհովան իմ վեմն է, իմ ամրոցը,+ նա է ինձ փրկում:+
3 Իմ Աստվածը իմ ժայռն է.+ նրա մոտ եմ ես ապաստանում:
Իմ վահանն է+ նա, իմ հզոր փրկիչը, իմ ապահով ապաստանը,+
Իմ պատսպարանն+ ու իմ ազատարարը:+
Դու ես փրկում ինձ բռնությունից:
4 Եհովային եմ կանչում օգնության՝
Նրան, ով արժանի է գովաբանության.
Նա ինձ կփրկի իմ թշնամիներից:
5 Մահվան ալիքները մոլեգնեցին շուրջս,+
Հեղեղի պես հորդած անպիտան մարդիկ ինձ սարսափեցրին:+
6 Գերեզմանն իր կապանքներով ինձ պարուրեց,+
Մահն իմ առաջ ծուղակներ դրեց:+
7 Իմ նեղության մեջ ես Եհովային կանչեցի,+
Օգնության աղաղակով շարունակ իմ Աստծուն դիմեցի:
Իր տաճարից նա լսեց իմ ձայնը,
Նրա ականջին հասավ օգնության իմ կանչը:+
8 Երկիրը սկսեց ցնցվել, երերալ,+
Երկնքի հիմքերը սասանվեցին,+
Նրա բարկությունից ցնցվեցին:+
9 Նրա քթից ծուխ ելավ,
Նրա բերանից սպառող կրակ դուրս եկավ,+
Եվ բոցավառ ածուխներ ժայթքեցին նրանից:
10 Նա խոնարհեցրեց երկինքը, երբ իջնում էր:+
Նրա ոտքերի տակ թանձր խավար էր:+
11 Նա թռավ-եկավ՝ քերովբե հեծած,+
Ու երևաց՝ ոգեղեն էակի թևերին նստած:+
12 Հետո իրեն պատեց խավարով՝
Մուգ ու թանձր անձրևաբեր ամպերով,
Ասես ծածկեց վրանով:+
13 Նրա շուրջը փայլատակող լույսերից ածուխներ բոցավառվեցին:
14 Երկնքից Եհովան որոտաց,+
Բարձրյալն իր ձայնը թնդացրեց:+
15 Նա արձակեց իր նետերն+ ու թշնամիներիս ցրեց,
Շանթեր տեղաց ու նրանց խուճապի մատնեց:+
16 Եհովայի սաստումից,
Նրա ռունգերի ահեղ շնչից+
Ծովի հատակը երևաց,+
Երկրի հիմքերը մերկացան:
17 Բարձունքից նա իր ձեռքը մեկնեց,
Բռնեց ինձ ու խոր ջրերից դուրս հանեց:+
18 Նա փրկեց ինձ իմ զորեղ թշնամիներից,+
Ինձ ատողներից, որ ուժեղ էին ինձանից:
19 Իմ նեղության օրը նրանք իմ դեմ դուրս եկան,+
Բայց Եհովան աջակից եղավ ինձ:
20 Նա ինձ մի անվտանգ տեղ բերեց,+
Փրկեց ինձ, որովհետև հավանեց:+
21 Եհովան ինձ վարձատրում է իմ արդարության համար,+
Վարձահատույց է լինում իմ անմեղության համար,+
22 Որովհետև Եհովայի ճանապարհներից ես չեմ հեռացել,
Չարիք չեմ գործել՝ իմ Աստծուն չեմ թողել:
23 Նրա բոլոր օրենքները+ մտքումս եմ պահում.
Նրա կանոններից ես չեմ շեղվի:+
24 Նրա առաջ անարատ+ կմնամ,
Հանցանք գործելուց կզգուշանամ:+
25 Թող Եհովան իմ արդարության համար ինձ հատուցի,+
Իր առաջ անմեղ լինելուս համար թող վարձատրի:+
26 Նվիրվածի հետ դու նվիրվածությամբ ես վարվում,+
Անարատ մարդու հետ՝ անարատությամբ,+
27 Մաքուրի հետ մաքուր ես,+
Իսկ խարդախի հետ՝ խորագետ:+
28 Խոնարհ մարդկանց դու փրկում ես,+
Բայց գոռոզներին բարեհաճությամբ չես նայում
Ու նրանց ցածրացնում ես:+
29 Ո՛վ Եհովա, դու իմ ճրագն ես.+
Եհովան է լուսավորում ինձ շրջապատող խավարը:+
30 Քո օգնությամբ կարող եմ հրոսակախմբի դեմ կռվել,
Աստծու զորությամբ կարող եմ պարիսպ մագլցել:+
31 Ճշմարիտ Աստծու ճանապարհը կատարյալ է,+
Եհովայի խոսքը մաքուր է:+
Իր մոտ ապաստանողների համար նա վահան է:+
32 Ո՞վ է Աստված՝ Եհովայից բացի,+
Ո՞վ է վեմ՝ մեր Աստծուց բացի:+
33 Ճշմարիտ Աստված իմ ամրոցն է,+
Նա կհարթեցնի իմ ճանապարհը:+
34 Ոտքերս եղնիկի ոտքերի պես է դարձնում,
Զառիթափ բարձունքի վրա ինձ հաստատուն կանգնեցնում:+
35 Ձեռքերս մարզում է, որ կարողանամ պատերազմել,
Բազուկներս կարող են պղնձե աղեղ ծռել:
36 Քո փրկարար վահանով դու ինձ պաշտպանում ես,
Եվ քո խոնարհությամբ ինձ բարձրացնում ես:+
37 Դու ընդարձակում ես ճանապարհը ոտքերիս,
Այնպես որ ես չեմ սայթաքի քայլելիս:+
38 Թշնամիներիս կհետապնդեմ ու կոչնչացնեմ
Եվ հետ չեմ դառնա, մինչև որ նրանք չբնաջնջվեն:
39 Ես նրանց կվերացնեմ,
Եվ այնպես կջախջախեմ, որ էլ վեր չեն կենա.+
Նրանք կընկնեն ոտքերիս տակ:
40 Կռվի համար ինձ զորությամբ կզինես,+
Իմ ոսոխներին ոտքերիս տակ կգցես:+
41 Իմ առաջ փախուստի կմատնես իմ թշնամիներին,+
Եվ ես կվերացնեմ ինձ ատողներին:+
42 Նրանք աղաղակում են օգնության համար, բայց փրկող չկա:
Նույնիսկ Եհովային են կանչում, բայց նա չի պատասխանում:+
43 Ես նրանց փոշու կվերածեմ,
Փողոցի ցեխի պես կճխլեմ ու կտրորեմ:
44 Իմ ժողովրդի մեղադրանքից դու ինձ կազատես,+
Կպաշտպանես ինձ, որ ազգերի գլուխը լինեմ:+
Ժողովուրդը, որին չեմ ճանաչել, կծառայի ինձ:+
45 Օտարազգիները ստրկաբար կխոնարհվեն իմ առաջ.+
Այն, ինչ կլսեն իմ մասին, կմղի նրանց ենթարկվելու ինձ:
46 Նրանք իրենց քաջությունը կկորցնեն
Եվ դողալով իրենց ամրոցներից դուրս կելնեն:
47 Կենդանի Աստված է Եհովան:
Իմ Վեմը թող գովաբանվի,+
Իմ փրկության վեմը թող մեծարվի:+
48 Ճշմարիտ Աստված ինձ համար վրեժխնդիր է լինում,+
Ժողովուրդներին ինձ է հպատակեցնում+
49 Եվ փրկում է ինձ իմ թշնամիներից:
Դու ինձ վեր ես հանում,+ որ հարձակվողները չհասնեն ինձ,
Եվ ազատում ես բռնարար մարդու ձեռքից:+
50 Դրա համար, ո՛վ Եհովա, ազգերի մեջ երախտագիտությունս կհայտնեմ քեզ+
Եվ քո անունը կգովերգեմ:+
51 Նա մեծ հաղթանակներով փրկում է իր թագավորին,+
Հավատարիմ սիրով է սիրում իր օծյալին՝
Դավթին ու նրա սերնդին հավիտյան»:+