Ղևտական
22 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 2 «Ահարոնին ու նրա որդիներին ասա, որ ուշադիր լինեն, թե ինչպես են վարվում այն սուրբ բաների հետ, որոնք իսրայելացիները սրբագործում են՝*+ ընծայելով ինձ, և իմ սուրբ անունը չանարգեն:+ Ես Եհովան եմ: 3 Նրանց ասա. «Եթե ձեր սերնդից որևէ մեկը, անմաքուր լինելով, մոտենա սուրբ բաներին, որոնք իսրայելացիները սրբագործել են՝ ընծայելով Եհովային, այդ մարդը պետք է մահվան մատնվի:+ Ես Եհովան եմ: 4 Ահարոնի սերնդից նա, ով բորոտ է+ կամ արտահոսում+ ունի, չի կարող ուտել սուրբ բաներից, մինչև որ չմաքրվի:+ Չի կարող ուտել նաև նա, ով մահացածի* դիպած և այդպիսով անմաքուր դարձած որևէ մեկի է դիպել,+ ոչ էլ նա, ով սերմնահոսություն ունի,+ 5 կամ նա, ով դիպել է երկրի վրա վխտացող որևէ անմաքուր արարածի+ կամ որևէ պատճառով անմաքուր դարձած մարդու:+ 6 Այն մարդը, ով նշվածներից որևէ մեկին դիպչի, մինչև երեկո անմաքուր կլինի և չի կարող սուրբ բաներից ուտել: Նա պետք է լողանա,+ 7 և երբ արևը մայր մտնի, մաքուր կլինի: Դրանից հետո կարող է ուտել սուրբ բաներից, որովհետև դա է իր կերակուրը:+ 8 Նա չպետք է ուտի սատկած կամ հոշոտված կենդանի, որպեսզի անմաքուր չդառնա:+ Ես Եհովան եմ:
9 Նրանք պետք է հնազանդվեն իմ պատվերին, չպետք է պղծեն սուրբ բաները, որ մեղքի մեջ չընկնեն ու չմահանան: Ես Եհովան եմ՝ նրանց սրբագործողը:
10 Իրավասություն չունեցող* ոչ մի մարդ չպետք է ուտի սուրբ բաներից:+ Քահանայի մոտ հյուրընկալված ոչ մի օտարական, ոչ էլ որևէ վարձու աշխատող չի կարող ուտել սուրբ բաներից: 11 Սակայն եթե քահանան իր փողով գնի մի մարդու, այդ մարդը կարող է ուտել դրանցից: Քահանայի տանը ծնված ստրուկները նույնպես կարող են ուտել նրա կերակուրից:+ 12 Եթե քահանայի աղջիկը ամուսնանա մեկի հետ, ով քահանա չէ,* ապա նվիրաբերված սուրբ բաներից չի կարող ուտել: 13 Բայց եթե քահանայի աղջիկը այրիանա կամ ամուսնալուծվի և լինելով անզավակ՝ վերադառնա իր հոր տուն, կարող է ուտել իր հոր կերակուրից, ինչպես մանկության տարիներին:+ Սակայն իրավասություն չունեցող* ոչ մի մարդ չի կարող ուտել դրանից:
14 Եթե որևէ մեկը սխալմամբ սուրբ բան ուտի, պետք է փոխհատուցում տա քահանային՝ ավելացնելով դրա արժեքի հինգերորդ մասը:+ 15 Քահանաները չպետք է պղծեն այն սուրբ բաները, որ իսրայելացիները նվիրաբերում են Եհովային.+ 16 չպետք է թույլ տան, որ նրանք ուտեն սուրբ բաները և այդպես մեղքի տակ ընկնելով՝ պատժվեն: Ես Եհովան եմ՝ նրանց սրբագործողը»»:
17 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 18 «Խոսիր Ահարոնի, նրա որդիների և մյուս բոլոր իսրայելացիների հետ ու ասա նրանց. «Եթե իսրայելացիներից կամ նրանց մեջ բնակվող պանդուխտներից որևէ մեկը ողջակեզ մատուցի Եհովային՝+ լինի դա իր երդումը կատարելու համար, թե որպես կամավոր ընծա,+ 19 ապա Աստծու հավանությունը ստանալու համար պետք է բերի կա՛մ անարատ ցուլ, կա՛մ անարատ մատղաշ արու գառ, կա՛մ անարատ արու այծ:+ 20 Արատ ունեցող ոչ մի բան չմատուցեք,+ քանի որ այդ դեպքում հավանություն չեք ստանա:
21 Եթե որևէ մեկը Եհովային խաղաղության զոհ+ բերի իր երդումը կատարելու համար կամ որպես կամավոր ընծա, ապա հավանություն ստանալու համար պետք է բերի անարատ կենդանի՝ խոշոր կամ մանր եղջերավորներից: Կենդանին ոչ մի արատ չպետք է ունենա: 22 Մատուցվող կենդանին չպետք է լինի կույր, չպետք է ունենա կոտրված ոսկոր, կտրվածք կամ գորտնուկ, կեղևակալած մաշկ և չպետք է հիվանդ լինի խուզող որքինով: Ոչ մի այսպիսի կենդանի չբերեք Եհովային և զոհասեղանի վրա նման զոհեր չմատուցեք Եհովային: 23 Չափազանց երկար կամ կարճ վերջույթ ունեցող ցուլը կամ ոչխարը կարող եք մատուցել որպես կամավոր ընծա, բայց եթե այն բերեք ձեր երդումը կատարելու համար, ապա այդ զոհը չի ընդունվի: 24 Եհովային չբերեք որևէ կենդանի, որի ամորձիները վնասված, ճմլված, պոկված կամ կտրված են, այդպիսի ընծաներ չմատուցեք ձեր երկրում: 25 Օտարականի ձեռքից էլ այդպիսի զոհեր չընդունեք որպես ձեր Աստծուն մատուցվող հաց, որովհետև դրանք վնասված ու արատավոր են: Այդպիսի զոհերը չեն ընդունվի»»:
26 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 27 «Նոր ծնված արու հորթը, արու գառը կամ ուլը յոթ օր պետք է իր մոր հետ մնա,+ բայց ութերորդ օրվանից այն կարող եք բերել որպես զոհ՝ որպես հրկիզվող ընծա Եհովային: Այդ զոհը ընդունելի կլինի: 28 Ցուլը կամ ոչխարը իր ձագի հետ նույն օրը չմորթեք:+
29 Եթե Եհովային երախտագիտության զոհ+ մատուցելու լինեք, ճիշտ ձևով մատուցեք, որ հավանություն ստանաք: 30 Այն հարկավոր է ուտել նույն օրը: Դրանից ոչինչ չթողնեք մինչև առավոտ:+ Ես Եհովան եմ:
31 Կատարեք իմ պատվիրաններն ու պահեք դրանք:+ Ես Եհովան եմ: 32 Իմ սուրբ անունը չանարգեք:+ Ես պետք է սրբացվեմ ձեր՝ իսրայելացիներիդ մեջ:+ Ես Եհովան եմ՝ նա, ով սրբագործում է ձեզ,+ 33 նա, ով հանեց ձեզ Եգիպտոսից, որ ցույց տա, որ ձեր Աստվածն է:+ Ես Եհովան եմ»: