Ժողովող
12 Ուստի հիշիր քո Մեծ Արարչին, քանի դեռ երիտասարդ ես,+ քանի դեռ չեն եկել դժվարին օրերը,+ և չեն հասել այն տարիները, երբ կասես՝ «Դրանցից հաճույք չեմ ստանում», 2 քանի դեռ արևը, լույսը, լուսինը և աստղերը չեն խավարել,+ ու անձրևից հետո նորից չեն հայտնվել ամպերը,* 3 որովհետև երբ այդ օրերը գան, տան պահապանները կդողան, ուժեղ տղամարդիկ կկորանան, կանայք կդադարեն աղալ, քանի որ քիչ են մնացել, և պատուհանից նայող տիկինները խավար կտեսնեն,+ 4 փողոց տանող դռները կփակվեն, երկանքի* ձայնը կխլանա, թռչնի ձայնից կարթնանաս, և երգերի ձայները* թույլ կհնչեն:+ 5 Բարձրությունից կվախենաս, փողոց դուրս գալուց կսարսափես: Նշենին կծաղկի,+ մորեխը ինքն իրեն քարշ կտա, կապարը* կպայթի: Մարդը գնում է մի տեղ, որը երկար ժամանակ իր տունն է լինելու,+ և սգացողները փողոցով քայլում են:+ 6 Հիշիր Նրան, քանի դեռ արծաթե պարանը չի կտրվել, ոսկե գավաթը չի կոտրվել, աղբյուրի մոտ գտնվող սափորը չի փշրվել, և ջրհորի անիվը չի ջարդվել: 7 Այդ ժամանակ փոշին կվերադառնա դեպի հողը,+ որտեղ որ եղել էր, և ոգին* կվերադառնա ճշմարիտ Աստծու մոտ, ով տվել էր այն:+
8 «Մեծագո՜ւյն ունայնություն,– ասաց ժողովողը,+– ամեն ինչ փուչ է»:+
9 Բացի նրանից, որ ժողովողը իմաստուն էր դարձել՝ նա շարունակ սովորեցնում էր ժողովրդին իր իմացածը:+ Նա խորհում էր և ամեն ինչ մանրակրկիտ քննում, որպեսզի բազմաթիվ առակներ համախմբեր:+ 10 Ժողովողը ձգտում էր հաճելի խոսքեր ընտրել+ և ճիշտ ու ստույգ խոսքեր գրի առնել:
11 Իմաստունների խոսքերը խթանի պես են,+ և նրանց ընտրած ասույթները՝ ամուր գամված մեխերի պես. դրանք մեկ հովվի կողմից են տրված: 12 Իսկ ինչ վերաբերում է այլ բաներին, որդի՛ս, զգույշ եղիր. շատ գրքեր գրելուն վերջ չկա, ու դրանցով չափից շատ տարվելը հոգնեցուցիչ է:+
13 Այս ամբողջ ասվածի հետևությունը սա է. վախեցիր ճշմարիտ Աստծուց+ և պահիր նրա պատվիրանները:+ Դա ամենակարևոր բանն է, որ մարդ պետք է անի իր կյանքում,+ 14 որովհետև ճշմարիտ Աստված դատ է անելու, որպեսզի քննի ամեն արարք, այդ թվում՝ գաղտնի բաները, և որոշի՝ արդյոք լավ է, թե վատ:+