2 Կորնթացիներ
13 Արդեն երրորդ անգամն է, որ պատրաստվում եմ ձեզ մոտ գալ: Սուրբ գրվածքներում ասվում է. «Ամեն բան պետք է հաստատվի երկու կամ երեք վկայի ցուցմունքով»:*+ 2 Թեև հեռու եմ ձեզնից, բայց համարեք, թե երկրորդ անգամ գալս ստացվել է, ու ես ձեզ մոտ եմ: Ես նախապես զգուշացնում եմ սրանից առաջ մեղք գործածներին և մյուս բոլորին, որ եթե ի վերջո նորից գամ, ոչ մի սխալ գործող չի խուսափի իմ խրատից: 3 Այդպես կվարվեմ, քանի որ ձեզ ապացույց է պետք, որ Քրիստոսն իրոք խոսում է իմ միջոցով, իսկ Քրիստոսը երբեք թուլակամորեն չի վարվում ձեր մեջ, այլ գործի է դնում իր մեծ զորությունը: 4 Ճիշտ է, նրան սյանը գամեցին, երբ նա անզոր վիճակում էր,* բայց Աստծու զորության շնորհիվ հիմա ողջ է:+ Մենք էլ ենք հիմա անզոր վիճակում, ինչպես որ նա էր մի ժամանակ, բայց կյանք կունենանք ու կապրենք նրա հետ միասին+ Աստծու այդ նույն զորության շնորհիվ,+ որը ձեր մեջ էլ է գործում:
5 Շարունակ ստուգեք, թե արդյոք հավատի մեջ եք, և շարունակ պարզեք, թե ովքեր եք դուք:+ Չե՞ք գիտակցում, որ Հիսուս Քրիստոսը միավորված է ձեզ հետ, եթե իհարկե չզրկվեք Աստծու հավանությունից: 6 Իսկ մենք չենք զրկվել Աստծու հավանությունից, և հուսով եմ, որ դուք կգիտակցեք դա:
7 Հիմա աղոթում ենք Աստծուն, որ ոչ մի սխալ բան չանեք: Նպատակն այն չէ, որ մենք հավանության արժանացած երևանք, այլ որ դուք ճիշտն անեք, նույնիսկ եթե ոմանց թվա, թե մենք չունենք Աստծու հավանությունը: 8 Ճշմարտության դեմ ոչինչ չենք կարող անել, այլ կարող ենք միայն գործել ի նպաստ ճշմարտության: 9 Անկասկած ուրախանում ենք, երբ դուք ուժեղ եք, անգամ եթե մենք թույլ ենք: Ուստի աղոթում ենք, որ դուք հարկ եղած շտկումներն անեք: 10 Ահա թե ինչու եմ այս բաները գրում մինչև իմ գալը, որպեսզի երբ ձեզ մոտ լինեմ, ստիպված չլինեմ խստությամբ վարվել՝ գործի դնելով Տիրոջ տված իշխանությունը,+ քանի որ նա տվել է այդ իշխանությունը՝ ձեզ հոգևորապես ամրացնելու համար, ոչ թե տապալելու:
11 Այսպիսով, եղբայրնե՛ր, շարունակեք ուրախ լինել, ուղղվել, մխիթարվել,+ միաբան լինել,+ խաղաղությամբ ապրել:+ Այդ դեպքում սեր և խաղաղություն տվող Աստվածը*+ ձեզ հետ կլինի: 12 Ողջունեք միմյանց եղբայրական* համբույրով: 13 Բոլոր սրբերը* ողջունում են ձեզ:
14 Թող որ վայելեք Տեր Հիսուս Քրիստոսի անզուգական բարությունը, Աստծու սերը և այն օրհնությունները, որ բոլորդ ստանում եք սուրբ ոգու միջոցով: