35 Եղիուսը շարունակեց.
2 «Մի՞թե ճիշտ լինելուդ մեջ այնքան համոզված ես, որ ասում ես.
«Աստծուց արդար եմ ես»:+
3 Դու ասում ես. «Քեզ համար ի՞նչ նշանակություն ունի, որ ճիշտ եմ վարվում:
Մեղք չգործելով՝ մի՞թե ավելի լավ վիճակում եմ»:+
4 Ես կպատասխանեմ քեզ,
Քեզ ու քո ընկերներին:+
5 Երկինք նայիր ու տես,
Ուշադրություն դարձրու բարձր ամպերին,+ որ քո գլխավերևում են:
6 Եթե մեղք ես գործում, Աստծուն ինչո՞վ ես վնասում,+
Եվ եթե ավելի ու ավելի շատ ես հանցանք գործում, դրանով նրան ի՞նչ վնաս ես պատճառում:+
7 Կամ եթե արդար ես, դրանով նրան ի՞նչ ես տալիս,
Ի՞նչ է նա ստանում քեզանից:+
8 Անօրենությունդ անդրադառնում է միայն քեզ նման մարդ արարածի վրա,
Եվ արդարությունդ՝ մարդու որդու վրա:
9 Ուժգին ճնշումների ենթարկվելիս մարդիկ օգնության են կանչում,
Զորեղների տիրապետությունից ազատագրում են աղերսում:+
10 Բայց ոչ ոք չի ասում. «Ո՞ւր է Աստված՝ իմ Մեծն Ստեղծողը,+
Ում մարդիկ գովերգում են գիշերը»:+
11 Նա մեզ ուսուցանում է,+ և մենք երկրի կենդանիներից խելացի ենք լինում:+
Նա մեզ երկնքի թռչուններից իմաստուն է դարձնում:
12 Մարդիկ աղաղակում են, բայց Աստված չի պատասխանում,+
Քանի որ նրանք հպարտ են և չարիք են գործում:+
13 Դե իհարկե, ունայն աղաղակները Աստված չի լսում,+
Ամենակարողը դրանց ուշադրություն չի դարձնում:
14 Առավել ևս քեզ չի լսի, քանի որ բողոքում ես, թե անտեսում է քեզ:+
Դատական գործդ նրա առաջ է, ուստի պետք է անձկագին նրան սպասես,+
15 Քանի որ նա չի բարկացել քեզ վրա ու քեզնից հաշիվ չի պահանջել,
Քո ծայրաստիճան անխոհեմությանը ուշադրություն չի դարձրել:+
16 Այո՛, Հոբը դատարկաբանում է,
Անգիտությամբ շատ է խոսում»:+