Կողոսացիներ
1 Այս նամակը գրում եմ ձեզ ես՝ Պողոսս, որ Աստծու կամքով Քրիստոս Հիսուսի առաքյալն եմ: Ինձ հետ է մեր եղբայր Տիմոթեոսը:+ 2 Գրում եմ Կողոսայի սրբերին՝* հավատարիմ եղբայրներին, որ միավորված են Քրիստոսի հետ:
Թող Աստված՝ մեր Հայրը, ձեր հանդեպ անզուգական բարություն դրսևորի և խաղաղություն տա ձեզ:
3 Ձեզ համար աղոթելիս մենք միշտ շնորհակալություն ենք հայտնում Աստծուն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հորը, 4 քանի որ լսել ենք, թե ինչպիսի հավատ ունեք Քրիստոս Հիսուսի հանդեպ և ինչպիսի սեր՝ բոլոր սրբերի հանդեպ: 5 Այդ ամենը այն բանի շնորհիվ է, որ դուք հույս ունեք ստանալու երկնքում ձեզ համար պահվածը:+ Դուք այս հույսի մասին իմացաք, երբ լսեցիք ճշմարտությունը՝ բարի լուրը: 6 Այդ լուրը, որը հասավ ձեզ, ամբողջ աշխարհում պտուղ է բերում ու տարածվում:+ Եվ այն ձեր մեջ էլ է պտուղ բերում ու տարածվում՝ սկսած այն օրից, երբ լսեցիք և ճշգրտորեն իմացաք, թե իրականում ինչ է Աստծու անզուգական բարությունը: 7 Դուք հենց դա եք սովորել Եպաֆրասից՝+ մեր սիրելի ծառայակցից, որը Քրիստոսի հավատարիմ ծառան է և մեր փոխարեն օգնում է ձեզ: 8 Նա պատմել է այն սիրո մասին, որ ձեր մեջ ձևավորվել է սուրբ ոգու միջոցով:
9 Այն օրվանից սկսած, երբ լսեցինք ձեր հավատի ու սիրո մասին՝ անդադար աղոթում ենք ձեզ համար:+ Մենք խնդրում ենք Աստծուն, որ ճշգրտորեն իմանաք+ նրա կամքը, ունենաք իսկական իմաստություն ու հոգևոր հասկացողություն+ 10 և արդյունքում վարվեք Եհովայի* ծառաներին վայել կերպով,* որպեսզի ամեն հարցում հաճեցնեք նրան՝ շարունակելով լավ պտուղներ բերել և ավելացնել նրա մասին ճշգրիտ գիտելիքները:+ 11 Նաև աղոթում ենք, որ Աստված, ով ահռելի զորություն ունի, ձեզ անհրաժեշտ ուժը տա,+ որպեսզի կարողանաք համբերությամբ և ուրախությամբ դիմանալ ամեն ինչի: 12 Շնորհակալություն հայտնեք Հորը, ով օգնեց ձեզ դառնալու այնպիսի մարդիկ, որ կարողանաք ստանալ լույսի մեջ քայլող սրբերին խոստացված ժառանգությունը:+
13 Նա ազատեց մեզ խավարի իշխանությունից+ և տեղափոխեց իր սիրելի Որդու թագավորություն: 14 Նրա Որդու շնորհիվ մենք փրկագնով ազատագրվեցինք՝ մեղքերի ներում ստացանք:+ 15 Այդ Որդին անտեսանելի Աստծու պատկերն է՝+ բոլոր ստեղծվածների մեջ առաջնեկը,+ 16 որի մասնակցությամբ ստեղծվեցին երկնքում ու երկրի վրա եղող մնացած ամեն բան՝ տեսանելի և անտեսանելի,+ այդ թվում՝ գահերը, տերությունները, կառավարությունները և իշխանությունները: Այդ ամենը ստեղծվեց նրա միջոցով+ և նրա համար: 17 Նա մնացած ամեն ինչից առաջ է եղել,+ և այդ բոլորը նրա միջոցով են սկսել գոյություն ունենալ: 18 Նա է մարմնի, այսինքն՝ ժողովի գլուխը,+ նա է ամեն ինչի սկիզբը, մահացածներից առաջին հարություն առածը՝ առաջնեկը:+ Այսպիսով՝ նա առաջինն է ամեն ինչում: 19 Աստված կամեցավ, որ ամեն ինչ լիարժեքորեն ամփոփվի Քրիստոսում,+ 20 և ցանկացավ նրա միջոցով՝ տանջանքի սյան* վրա նրա թափած արյան հիման վրա,+ իր հետ հաշտեցնել մնացած բոլորին՝+ թե՛ երկրի վրա, թե՛ երկնքում լինողներին:*
21 Այո՛, դուք մի ժամանակ օտարացած էիք Աստծուց և թշնամի էիք նրան, քանի որ ձեր միտքը կենտրոնացած էր չար գործերի վրա: 22 Բայց հիմա Աստված այդ մեկի մահով՝ նրա մարդկային մարմնի զոհաբերությամբ, հաշտեցրել է ձեզ իր հետ, որ դուք իր աչքում լինեք սուրբ, անարատ և անմեղադրելի,+ 23 եթե, իհարկե, շարունակեք ապրել ձեր հավատի համաձայն,+ հաստատուն մնաք հիմքի վրա,+ լինեք անսասան+ և չշեղվեք այն հույսից, որը ձեռք բերեցիք՝ բարի լուրը լսելով: Այդ բարի լուրը քարոզվեց ողջ աշխարհում,*+ և ես՝ Պողոսս, նշանակվեցի հռչակելու այն:+
24 Հիմա ես ուրախանում եմ ձեզ համար իմ կրած չարչարանքներով+ և դեռ պետք է շարունակեմ Քրիստոսի պես չարչարանքներ կրել նրա մարմնի՝+ ժողովի համար:+ 25 Աստված ինձ հանձնարարություն*+ տվեց հանուն ձեր բարօրության և նշանակեց ծառայելու ժողովին, որ լիարժեքորեն քարոզեմ իր խոսքը, 26 այսինքն՝ սրբազան գաղտնիքը,+ որը դարեր շարունակ* թաքցված է եղել+ անցած սերունդներից, բայց հիմա բացահայտվել է նրա սրբերի համար:+ 27 Աստված կամեցավ նրանց հայտնել այդ սրբազան գաղտնիքը,+ որը փառահեղ գանձ է, և որը հիմա քարոզվում է ազգերի մեջ: Այդ գաղտնիքն այն է, որ Քրիստոսը միավորվել է ձեզ հետ, ինչը ձեզ հույս է տալիս, որ կփառավորվեք նրա հետ:+ 28 Հենց նրա մասին ենք քարոզում, հորդորում բոլորին և ճշմարիտ իմաստությամբ ուսուցանում, որպեսզի ամեն մարդու օգնենք դառնալ Քրիստոսի հոգևորապես հասուն աշակերտ և ներկայացնենք Աստծուն:+ 29 Այս նպատակի համար եմ ես եռանդագին ջանքեր թափում և իմ ձեռքից եկածն անում՝ ապավինելով նրա հզոր ուժին, որը նա տալիս է ինձ:+