Սաղմոսներ
104 Գովաբանիր Եհովային, ո՛վ իմ անձ:+
Դու անչափ մեծափառ ես, ո՛վ Եհովա, իմ Աստվա՛ծ:+
Դու վայելչություն ու շքեղություն ես հագած:+
3 Վերնասենյակներիդ հեծանները վերին ջրերի վրա ես հիմնում,+
Ամպերը քեզ համար կառք ես դարձնում,+
Քամու թևերով սլանում:+
5 Դու երկիրը հաստատեցիր ամուր հիմքերի վրա.+
Այն իր տեղից չի խախտվի հավիտյան:+
6 Դու այն ծածկեցիր ջրերով, ասես հագուստով:+
Ջրերը ծածկում էին լեռները:
7 Քո ահեղ ձայնից* նրանք նահանջեցին,+
Քո որոտից խուճապահար փախուստի դիմեցին
8 Դեպի այն տեղը, որ դու նրանց հատկացրիր:
Լեռները վեր խոյացան,+
Հովիտները ցածրացան:
10 Դու աղբյուրներ ես բխեցնում ու դեպի ձորերը ուղղում,
Լեռների արանքով ջրեր են հոսում:
11 Դրանցից խմում են բոլոր վայրի կենդանիները,
Իրենց ծարավն են հագեցնում վայրի էշերը:
12 Դրանց մոտ են թառում երկնքի թռչունները,
Տերևախիտ ճյուղերի միջից լսվում է նրանց դայլայլը:
14 Դու խոտ ես աճեցնում կենդանիների համար
Եվ բուսականություն՝ մարդկանց համար,+
Որ հողից նրանց կերակուր տաս
15 Եվ գինի, որ ուրախացնում է մարդու սիրտը,+
Յուղ, որ մարդու դեմքին փայլ է տալիս,
Հաց, որ մարդուն ուժ է տալիս:+
16 Առատորեն ջրվում են Եհովայի ծառերը,
Նրա տնկած Լիբանանի մայրիները,
17 Որոնց վրա թռչուններն իրենց բույնն են հյուսում:
Գիհու վրա է արագիլը իր տունը շինում:+
19 Դու ստեղծեցիր լուսինը՝ ժամանակները սահմանազատելու համար,
Արեգակը լավ գիտի, թե երբ պետք է մայր մտնի:+
23 Իսկ մարդը իր գործին է գնում
Ու մինչև երեկո աշխատում:
24 Ո՛վ Եհովա, այնքա՜ն շատ են քո գործերը,+
Իմաստությամբ ես արարել այդ ամենը,+
Քո ստեղծած բաներով է լցված երկիրը:
25 Ահա ծփում է ծովը՝ լայնարձակ, անհուն:
Այն մեծ ու փոքր անթիվ էակներով է լեցուն:+
29 Երբ նրանցից երես ես դարձնում, նրանք խուճապի են մատնվում:
Երբ նրանցից վերցնում ես կյանքի շունչը,* մեռնում են ու դեպի հողը հետ դառնում:+
Ո՛վ իմ անձ, գովաբանիր Եհովային:
Գովաբանե՛ք Յահին:*