2 Սամուել
16 Երբ Դավիթը մի փոքր իջել էր լեռան գագաթից,+ Մեմփիբոսթեի+ ծառա Սիբան+ նրան ընդառաջ եկավ թամբած երկու ավանակներով, որոնց վրա բարձված էին 200 հաց, չամիչի 100 բլիթ,* ամառային պտուղների* 100 բլիթ և մի մեծ սափոր գինի:+ 2 Թագավորը հարցրեց Սիբային. «Սրանք ինչո՞ւ ես բերել»: Սիբան պատասխանեց. «Ավանակները թագավորի տնեցիների համար են՝ որպես փոխադրամիջոց, հացն ու ամառային պտուղները երիտասարդների համար են, իսկ գինին նրանց համար է, ովքեր ուժասպառ կլինեն անապատում»:+ 3 Թագավորը հարցրեց. «Իսկ որտե՞ղ է քո տիրոջ թոռը»:*+ Սիբան պատասխանեց թագավորին. «Նա մնացել է Երուսաղեմում, քանի որ ասաց. «Այսօր Իսրայելի ժողովուրդը ինձ կվերադարձնի իմ պապի* թագավորական իշխանությունը»»: + 4 Թագավորն էլ ասաց Սիբային. «Այն ամենը, ինչ Մեմփիբոսթեին է պատկանում, քոնն է»:+ Սիբան պատասխանեց. «Ես խոնարհվում եմ քո առաջ: Թող որ արժանանամ քո բարեհաճությանը, տե՛ր իմ թագավոր»:+
5 Երբ Դավիթ թագավորը հասավ Բահուրիմ, այնտեղից մի մարդ դուրս եկավ և գալով դեպի Դավիթը՝ սկսեց անիծել նրան:+ Նա Սավուղի տոհմից էր՝ Գերայի որդին, անունը՝ Սեմեի:+ 6 Նա քարեր էր շպրտում Դավիթ թագավորի ու նրա բոլոր ծառաների վրա, ինչպես նաև մյուս մարդկանց և թագավորի աջ ու ձախ կողմում կանգնած ռազմիկների վրա: 7 Սեմեին անիծելով ասում էր. «Հեռացի՛ր այստեղից, հեռացի՛ր, ո՛վ արյունապարտ, անպիտա՛ն մարդ: 8 Եհովան հատուցում է քեզ Սավուղի ազգականների արյունը թափելու և թագավորությունը նրանից խլելու համար: Այժմ Եհովան թագավորությունը քո որդու՝ Աբիսողոմի ձեռքն է տալիս: Քեզ վրա աղետ է եկել, որովհետև դու արյունապարտ ես»:+
9 Այդ ժամանակ Շարուհեայի+ որդի Աբեսսան թագավորին ասաց. «Ո՞վ է այս սատկած շունը,+ որ անիծի իմ տեր թագավորին:+ Թույլ տուր՝ գնամ ու կտրեմ նրա գլուխը»:+ 10 Սակայն թագավորն ասաց. «Ձեր ի՞նչ գործն է, Շարուհեայի՛ որդիներ:+ Թող անիծի,+ քանի որ Եհովան է նրան ասել՝+ անիծիր Դավթին: Ո՞վ կարող է ասել նրան. «Ինչո՞ւ ես այդպես վարվում»»: 11 Եվ Դավիթն ասաց Աբեսսային ու իր բոլոր ծառաներին. «Եթե իմ հարազատ որդին է ուզում ինձ սպանել, ով իմ միսն ու արյունն է,*+ էլ ի՞նչ կարող եմ սպասել Բենիամինյանից:+ Թողեք, որ անիծի ինձ, որովհետև Եհովան է ասել նրան: 12 Գուցե Եհովան տեսնի իմ թշվառ վիճակը,+ և գուցե Սեմեիի՝ այսօրվա անեծքների փոխարեն Եհովան ինձ բարիքով հատուցի»:+ 13 Դավիթն իր մարդկանց հետ շարունակեց ճանապարհը: Սեմեին Դավթին զուգահեռ քայլում էր լեռան լանջով. նա բղավելով անիծում էր նրան+ և հող ու քար էր նետում նրա վրա:
14 Ի վերջո թագավորը և իր բոլոր մարդիկ հոգնած հասան իրենց որոշած տեղը և հանգիստ առան:
15 Այդ ընթացքում Աբիսողոմը և նրան աջակցող բոլոր իսրայելացիները եկան Երուսաղեմ: Նրանց հետ էր նաև Աքիտոփելը:+ 16 Դավթի ընկերը՝* արաքացի+ Քուսին,+ եկավ Աբիսողոմի մոտ ու բացականչեց. «Կեցցե՛ թագավորը:+ Կեցցե՛ թագավորը»: 17 Աբիսողոմն ասաց Քուսիին. «Այսպե՞ս ես ընկերոջդ նվիրված:* Ինչո՞ւ չես գնացել նրա հետ»: 18 Քուսին պատասխանեց Աբիսողոմին. «Ես նրա՛ կողմից եմ, ում ընտրել են Եհովան, այս մարդիկ ու մնացած բոլոր իսրայելացիները: Ես քեզ հետ կմնամ: 19 Եվ հետո՝ ո՞ւմ պետք է ծառայեմ, եթե ոչ ընկերոջս որդուն: Ինչպես քո հորը ծառայեցի, այնպես էլ քեզ կծառայեմ»:+
20 Աբիսողոմն ասաց Աքիտոփելին. «Խորհուրդ տուր,+ ի՞նչ անենք»: 21 Աքիտոփելն էլ պատասխանեց. «Հարաբերություն ունեցիր քո հոր հարճերի հետ,+ որոնց նա թողել է այստեղ, որ տան* համար հոգ տանեն:+ Այդ ժամանակ ողջ Իսրայելը կիմանա, որ քեզ գարշելի ես դարձրել հորդ համար, և աջակիցներդ քաջությամբ կլցվեն»: 22 Ուստի Աբիսողոմի համար վրան խփեցին տանիքում,+ և նա ամբողջ Իսրայելի աչքի առաջ+ հարաբերություն ունեցավ իր հոր հարճերի հետ:+
23 Այդ օրերին Աքիտոփելի խորհուրդները+ համարվում էին ճշմարիտ Աստծու խոսք:* Ինչպես Դավիթը, այնպես էլ Աբիսողոմը այդպես էին վերաբերվում Աքիտոփելի յուրաքանչյուր խորհրդին: