Հոբ
4 Այդ ժամանակ թեմանացի Եղիփազը+ պատասխանեց.
2 «Համբերությունդ կհերիքի՞, եթե քեզ մի խոսք ասվի:
Բայց դե խոսքերը զսպել էլ չի լինի:
3 Ճիշտ է, դու շատերին ես շտկել,
Թույլ ձեռքերը զորացրել,
4 Սայթաքողին քո խոսքերով ոտքի ես կանգնեցրել
Եվ դողացող ծնկները ամրացրել,
5 Բայց հիմա, երբ քեզ է չարիք պատահել, դու թևաթափ ես եղել,*
Այն դիպել է քեզ, և վհատության մեջ ես ընկել:
6 Ի՞նչ է, Աստծու հանդեպ ակնածանքդ քեզ վստահությամբ չի՞ լցնում,
Քո անարատ+ ընթացքը քեզ հույս չի՞ ներշնչում:
7 Հիշիր, խնդրեմ, ո՞ր մի անմեղ մարդն է երբևէ կործանվել,
Կամ մի՞թե որևէ ուղղամիտ երբևէ բնաջինջ է եղել:
8 Ինչքան որ տեսել եմ, չարիք հերկողները*
Եվ դժբախտություն ցանողները հենց իրենք են հնձում այդ նույն բաները:
9 Աստծու շնչից նրանք ոչնչանում են
Եվ նրա բարկության պոռթկումից կործանվում են:
10 Առյուծը մռնչում է, զորեղ առյուծի մռնչոց է լսվում,
Բայց նույնիսկ ահազդու առյուծների ժանիքներն են կոտրվում:
11 Առյուծը որս չի գտնում ու սատկում է,
Եվ կորյունները ցրվում են:
12 Ինձ գաղտնի մի խոսք ասվեց,
Ականջս շշուկ լսեց:
13 Գիշերը, երբ մարդիկ խոր քուն են մտնում,
Ես տեսիլքներ տեսա, որոնք անհանգիստ մտքեր առաջացրին իմ գլխում:
15 Դեմքիս առջևով մի ոգի անցավ,
Մարմնիս մազերը փշաքաղվեցին:
16 Նա կանգ առավ,
Բայց ես չհասկացա, թե նա ինչ տեսք ուներ:
Աչքերիս առաջ ինչ-որ կերպարանք էր:
Լռություն էր, իսկ հետո մի ձայն լսեցի, որ ասում էր.
17 «Մի՞թե մահկանացու մարդը կարող է Աստծուց արդար լինել,
Մի՞թե մարդը կարող է իրեն Ստեղծողից մաքուր լինել»:
18 Նա չի վստահում իրեն ծառայողներին,
Սխալներ է գտնում իր հրեշտակների* մեջ,
19 Էլ ուր մնաց՝ կավեղեն տների բնակիչների մեջ,
Որ պարզապես հող են,+
Որոնց նույնքան հեշտ է ճզմել, որքան ցեցին:
20 Առավոտյան կան, իսկ երեկոյան վերացած են լինում,
Առհավետ կործանվում են, և ոչ ոք չի էլ նկատում:
21 Նրանք ասես վրան լինեն, որ փլուզվում է,
Երբ պարանը քաշվում-հանվում է:
Դեռ իմաստություն ձեռք չբերած՝ նրանք մեռնում-գնում են»: