Եսայիա
30 Եհովան ասում է. «Վա՜յ կամակոր որդիներին,+
Որոնք իրենց մտադրություններն են իրագործում, ոչ թե իմը,+
Որոնք դաշինքներ են կնքում,* բայց ոչ իմ ոգու առաջնորդությամբ,
Եվ այդպիսով մեղքի վրա մեղք են ավելացնում:
2 Նրանք առանց ինձնից խորհուրդ հարցնելու+ գնում են Եգիպտոս,+
Որ փարավոնի պաշտպանության տակ* ապաստան գտնեն
Ու Եգիպտոսի հովանու տակ պատսպարվեն:
3 Բայց փարավոնի պաշտպանությունը փնտրելը նրանց կտանի խայտառակության,
Եգիպտոսի հովանու տակ պատսպարվելը՝ նվաստացման:+
5 Նրանք բոլորը ամոթով կմնան,
Քանի որ այդ ժողովուրդը ոչնչով չի կարողանա օգնել նրանց,
Ո՛չ կօգնի, ո՛չ օգուտ կբերի,
Այլ միայն ամոթով կթողնի ու անպատիվ կանի»:+
6 Հարավ գնացող կենդանիների դեմ ուղղված պատգամ:
Նեղություններով ու դժվարություններով լի երկրով,
Որտեղ առյուծը՝ մռնչացող առյուծն է ապրում,
Որտեղ իժն ու կայծակնասլաց թունավոր օձն* են բնակվում,
Էշերի մեջքին դրած՝ նրանք իրենց հարստությունն են տանում,
Ուղտերի սապատներին բարձած՝ իրենց նվերներն են տանում:
Բայց այդ ամենը ժողովրդին* ոչ մի օգուտ չի տալու:
7 Եգիպտոսի օգնությանը ապավինելը բացարձակապես անօգուտ է:+
Դրա համար էլ ես նրան կոչում եմ «Ռախաբ,*+ որը ձեռքերը ծալած նստում է»:
8 «Հիմա գնա, նրանց ներկայությամբ այդ խոսքերը գրիր տախտակի վրա
Եվ գրի առ գրքի մեջ,+
Որպեսզի այն հարատև վկայություն լինի գալիք օրերի համար:+
10 Նրանք տեսանողներին* ասում են՝ «Տեսիլքներ մի՛ տեսեք»,
Եվ տեսիլք ստացողներին՝* «Մեզ ճշմարիտ տեսիլքներ մի՛ հաղորդեք:+
Մեր ականջին հաճելի բաներ ասեք,
Պատրանքներ ներշնչող սուտ բաներ կանխատեսեք:+
11 Ձեր ուղուց դուրս եկեք, ճանապարհից շեղվեք:
Իսրայելի Սրբի մասին մեզ հետ այլևս մի՛ խոսեք»»:+
12 Ուստի Իսրայելի Սուրբն ասում է.
«Քանի որ դուք մերժում եք իմ խոսքը,+
Ապավինում եք խաբեությանն ու խարդախությանը
Եվ դրանց վրա եք դնում ձեր հույսը,+
13 Ուստի այդ հանցանքի պատճառով դուք կլինեք ինչպես ճաքած պատ,
Ինչպես թեքված բարձր պատ, որն ուր որ է կընկնի,
Մի ակնթարթում, հանկարծակի կփլվի:
14 Այն ջարդուփշուր կլինի ինչպես կավե մեծ սափոր,
Այնպես կփշրվի, որ դրանից չի մնա այնպիսի մի բեկոր,
Որով հնարավոր լինի վառարանից ածուխ հանել
Կամ ջրափոսից* ջուր վերցնել»:
15 Գերիշխան Տեր Եհովան՝ Իսրայելի Սուրբը, ասել է.
«Ինձ մոտ վերադառնալով ու հանգիստ ինձ սպասելով՝ դուք կփրկվեք:
Հանդարտ մնալով և ինձ վստահելով՝ դուք ուժեղ կլինեք»:+
Բայց դուք չուզեցիք այդպես վարվել:+
16 Փոխարենը ասացիք. «Ո՛չ, մենք ձիերով կփախչենք»:
Դե ուրեմն իրոք կփախչեք:
Ասացիք. «Արագընթաց ձիեր կհեծնենք»:+
Դե ուրեմն ձեզ հետապնդողները արագընթաց կլինեն:+
17 Մեկի սպառնալիքից հազարը կդողան,+
Հինգի սպառնալիքից փախուստի կդիմեք,
Մինչև որ ձեզնից մնա այնքան մարդ, որ նման լինեք լեռան գագաթին տնկված մի ձողի,
Բլրի վրա կանգնեցված մի նշանասյան:+
18 Բայց Եհովան համբերությամբ սպասում է, որ ձեր հանդեպ բարեհաճություն դրսևորի,+
Նա գործի կանցնի ու գթասրտություն կցուցաբերի:+
19 Երբ ժողովուրդը բնակվի Սիոնում՝ Երուսաղեմում,+ դու էլ լաց չես լինի:+ Աստված* անպատճառ բարեհաճություն կցուցաբերի քո հանդեպ, երբ օգնության կանչես: Քո աղաղակը լսելուն պես նա կպատասխանի քեզ:+ 20 Թեև Եհովան քեզ հացի տեղ նեղություն կտա և ջրի տեղ՝ տառապանք,+ բայց նա՝ քո Մեծագույն Ուսուցիչը, այլևս չի թաքնվի, և դու քո աչքով կտեսնես Մեծագույն Ուսուցչիդ:+ 21 Եթե ճիշտ ուղուց աջ կամ ձախ շեղվես,+ քո հետևից մի ձայն կլսես. «Սա՛ է ճանապարհը,+ սրանո՛վ գնացեք»:
22 Դու կփչացնես* քո քանդակված արծաթապատ կուռքերը և մետաղյա* ոսկեջրված արձանները:+ Դեն կնետես դրանք ինչպես դաշտանի մի լաթ և կասես՝ «Թո՛ւհ, զզվելի է»:+ 23 Նա անձրև կբերի քո ցանած սերմի համար,+ և հողի արդյունքից ստացված հացը առատ ու սննդարար* կլինի:+ Այդ ժամանակ քո հոտերն ու նախիրները լայնարձակ արոտավայրերում կարածեն:+ 24 Վար անող խոշոր եղջերավոր անասուններն ու էշերը թիով ու եղանով քամհարված* և ավելուկով համեմված կեր կուտեն: 25 Մեծ կոտորածի օրը, երբ ընկնեն աշտարակները, ամեն բարձր լեռան և ամեն բարձր բլրի վրա ջրի վտակներ ու առվակներ կհոսեն:+ 26 Այն օրը, երբ Եհովան կապի իր ժողովրդի կոտրվածքը+ և բուժի նրա ծանր վերքը,+ որ իր հարվածի հետևանքն է, լիալուսինը արեգակի պես պայծառ կլինի, արեգակն էլ յոթ անգամ ավելի վառ կշողա,+ ասես յոթ օրվա լույս է շողում միանգամից:
Նրա շուրթերից վրդովմունք է հորդում,
Լափող կրակ է նրա լեզուն:+
28 Նրա ոգին* նման է մինչև պարանոցը հասնող վարարած հեղեղի:
Նա կործանման մաղով ազգերին կմաղի,
Ժողովուրդների ծնոտին սանձ կդնի,+ որ նրանց սխալ ուղով տանի:
29 Իսկ դուք երգ կերգեք,
Ինչպես տոնակատարությանը նախապատրաստվելու+ գիշերն եք երգում,
Եվ ձեր սիրտը կուրախանա,
Ինչպես ուրախանում է նա, ով, սրինգ նվագելով,* Եհովայի լեռն է գնում՝ Իսրայելի Ժայռի մոտ:+
30 Եհովան կթնդացնի իր ահեղ ձայնը+
Եվ երբ ցասումով իր ձեռքն իջեցնի,+
31 Եհովայի ձայնից Ասորեստանը կհամակվի սարսափով:+
Աստված կհարվածի նրան գավազանով:+
32 Երբ Եհովան ձեռքը բարձրացնի, որ Ասորեստանի դեմ պատերազմի,
Նրա պատժիչ գավազանի ամեն մի հարվածը, որ կիջնի Ասորեստանի գլխին,+
Դափերի ու քնարների հնչյուններով կուղեկցվի:+
Աստված* փայտերը վառելու տեղը խորացրել ու լայնացրել է,
Այնտեղ առատ փայտ է լցրել ու թեժ կրակ վառել:
Եհովայի շունչը ծծմբի հեղեղի պես կայրի Տոֆեթը: