Ամբակում
2 Ես իմ պահակակետում կանգնած կմնամ,+
Բերդապատնեշի վրա կմնամ և կսպասեմ,*
Որ տեսնեմ, թե նա ինչ է ասելու իմ միջոցով,
Ու թե ինչ պատասխանեմ, երբ նախատվեմ:
2 Եհովան պատասխանեց ինձ.
«Գրի՛ առ այս տեսիլքը և տախտակների վրա հստակ արձանագրի՛ր,+
Որպեսզի բարձրաձայն ընթերցողը կարողանա հեշտությամբ կարդալ:+
3 Որովհետև տեսիլքը սահմանված ժամանակին է կատարվելու.
Այն սրընթաց մոտենում է իր ավարտին* և սուտ չի լինի:
4 Նայիր նրան, ով հպարտ է,
Նա ազնիվ չէ իր սրտում:
Բայց արդարն իր հավատարմության* շնորհիվ կապրի:+
5 Եվ, ինչ խոսք, քանի որ գինին նենգ է,
Մեծամիտ մարդը չի հասնի իր նպատակին:
Նա իր ախորժակը* մեծացրել է գերեզմանի* պես.
6 Բայց մի՞թե նրանք բոլորը ծաղրանքով չեն խոսի նրա մասին՝ առակներով, ակնարկներով և հանելուկներով:+
Նրանք կասեն.
«Վա՜յ նրան, ով շատացնում է այն, ինչ իրենը չէ,
Եվ իրեն ավելի մեծ պարտքերի տակ է գցում:
Մինչև ե՞րբ:
7 Մի՞թե քո պարտատերերը հանկարծակի վեր չեն կենա:
Նրանք կարթնանան, քեզ ուժգին կցնցեն
Ու կկողոպտեն:+
8 Դու շատ ազգերի կողոպտեցիր,
Ուստի մյուս բոլոր ժողովուրդներն էլ քեզ կկողոպտեն,+
Քանի որ մարդկանց արյուն թափեցիր
Եվ դաժանությամբ վարվեցիր երկրի,
Քաղաքների ու դրանց բնակիչների հետ:+
9 Վա՜յ նրան, ով չար ճանապարհով է իր տուն եկամուտ բերում,
Որպեսզի իր բույնը բարձր տեղում դնի
Եվ ազատվի աղետից:
10 Քո դավադրություններով ամոթանք ես բերել տանդ վրա:
Շատ ժողովուրդների բնաջնջելով՝ ինքդ քո դեմ մեղք ես գործում:+
11 Քարը կաղաղակի պատի միջից,
Եվ տանիքից գերանը կպատասխանի նրան:
12 Վա՜յ նրան, ով արյունով է քաղաք շինում
Եվ անարդարությամբ է այն հիմնում:
13 Մի՞թե Զորքերի տեր Եհովայից չէ,
Որ ժողովուրդները տքնաջան աշխատելու են մի բանի համար,
Ինչը հրո ճարակ է դառնալու,
Եվ որ ազգությունները զուր են սպառելու իրենց ուժերը:+
15 Վա՜յ նրան, ով իր դրացիներին խմիչք է տալիս՝
Դրան խառնելով ցասում ու բարկություն,
Որպեսզի նրանց հարբեցնի և տեսնի նրանց մերկությունը:
16 Փառքի փոխարեն անպատվությամբ կկշտանաս:
Դու էլ խմիր և ցույց տուր քո անթլփատ վիճակը:*
Քո հերթն էլ կգա, որ խմես Եհովայի աջ ձեռքում եղող բաժակից,+
Եվ անարգանքը կծածկի քո փառքը.
17 Լիբանանի հանդեպ քո դրսևորած դաժանությունը գլխիդ կգա,
Այն կոտորածը, որով սարսափեցրիր գազաններին, քեզ կհասնի,
Քանի որ մարդկանց արյուն թափեցիր
Եվ դաժանությամբ վարվեցիր երկրի,
Քաղաքների ու դրանց բնակիչների հետ:+
18 Ի՞նչ օգուտ կա քանդակված կուռքից,
Չէ՞ որ այն մարդն է պատրաստել:
Ի՞նչ օգուտ կա ձուլածո արձանից և ստեր սովորեցնող ուսուցչից,*
Անգամ եթե շինողը ապավինում է դրանց:
Իրականում նա փուչ աստվածներ է պատրաստում, որոնք համր են:+
19 Վա՜յ նրան, ով փայտի կտորին ասում է՝ «Արթնացի՛ր»,
Կամ համր քարին՝ «Զարթնի՛ր, սովորեցրո՛ւ մեզ»:
20 Բայց Եհովան իր սուրբ տաճարում է:+
Լռի՛ր նրա առաջ, ո՛ղջ երկիր»»:+