2 Պետրոս
3 Սիրելինե՛ր, երկրորդ նամակն եմ գրում ձեզ, որում, ինչպես և առաջինում, հիշեցումներ եմ անում, որպեսզի խթանեմ ձեր առողջ դատողությունը:+ 2 Այն կօգնի ձեզ հիշել այն խոսքերը, որոնք սուրբ մարգարեները նախապես ասացին, նաև Տիրոջ ու Փրկչի պատվիրանը, որը տրվեց ձեր առաքյալների միջոցով: 3 Բայց նախ իմացեք, որ վերջին օրերում ծաղրողներ ի հայտ կգան, որոնք իրենց իսկ ցանկությունների համաձայն կվարվեն+ 4 ու կասեն. «Որտե՞ղ է նրա խոստացած ներկայությունը:+ Այն օրից սկսած, երբ մեր նախահայրերը մահացան, ոչինչ էլ չի փոխվում. մարդու արարումից ի վեր ամեն ինչ շարունակում է մնալ նույնը»:+
5 Նրանք միտումնավոր անտեսում են այն փաստը, որ վաղուց ի վեր կար երկինք ու կար երկիր, որը Աստծու խոսքով դուրս եկավ ջրերից և հաստատուն կանգնեց ջրերի միջև,+ 6 և որ դրանցով այն ժամանակվա աշխարհը կործանվեց, երբ ջրհեղեղ եղավ:+ 7 Իսկ այժմյան երկինքն ու երկիրը այդ նույն խոսքով պահվում են կրակով կործանվելու համար, մինչև գա Դատաստանի օրը, երբ անարդար մարդիկ կկործանվեն:+
8 Սակայն, սիրելինե՛ր, մի՛ մոռացեք այն փաստը, որ Եհովայի* համար մեկ օրը հազար տարվա պես է, և հազար տարին՝ մեկ օրվա պես:+ 9 Եհովան չի ուշացնում իր խոստման կատարումը,+ ինչպես ոմանք են կարծում, այլ համբերատար է ձեր հանդեպ, որովհետև չի ցանկանում, որ որևէ մեկը կործանվի, այլ ցանկանում է, որ բոլորը զղջան:+ 10 Բայց Եհովայի օրը+ գողի պես կգա:+ Այդ ժամանակ երկինքը դղրդյունով կանհետանա,+ իսկ երկնքի ու երկրի տարրերը շիկանալով կհալվեն, և երկիրն ու դրա վրա կատարված գործերը կբացահայտվեն:+
11 Քանի որ այս բոլոր բաները այսպես ոչնչացվելու են, մտածեք, թե ինչպիսի մարդիկ պետք է լինեք. դուք պետք է սուրբ վարք ունենաք և աստվածանվեր գործեր անեք, 12 մինչ սպասում եք Եհովայի օրվան* և այն ձեր մտքում վառ եք պահում:*+ Այդ օրը երկինքը կկործանվի+ կրակով, և տարրերը սաստիկ տաքությունից կհալվեն: 13 Բայց մենք նոր երկնքի ու նոր երկրի ենք սպասում, որոնք նա խոստացել է,+ և դրանցում արդարություն է բնակվելու:+
14 Ուրեմն, սիրելինե՛ր, քանի որ սպասում եք այս բաներին, ամեն ինչ արեք, որ վերջում նա ձեզ համարի անբիծ, անարատ և խաղաղություն պահպանող մարդիկ:+ 15 Բացի այդ՝ մեր Տիրոջ համբերությունը փրկություն համարեք, ինչպես մեր սիրելի եղբայր Պողոսն էլ իրեն տրված իմաստությամբ գրեց ձեզ՝+ 16 խոսելով այդ բաների մասին իր բոլոր նամակներում: Սակայն դրանցում դժվարըմբռնելի բաներ կան, որոնք անգետ ու անկայուն մարդիկ չեն հասկանում և աղավաղում են թե՛ դրանք, թե՛ սուրբ գրքերի մնացած մասերը՝ իրենց վրա կործանում բերելով:
17 Ուստի դուք, սիրելինե՛ր, նախապես իմանալով, թե ինչ է լինելու, զգույշ եղեք, որ այդ անօրենները չմոլորեցնեն ձեզ իրենց ստերով, և դուք չկորցնեք ձեր հաստատակամությունը:+ 18 Շարունակեք ապրել այնպես, որ ավելի շատ ստանաք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի անզուգական բարությունը և խորացնեք նրա մասին ձեր գիտելիքները: Փա՛ռք նրան հիմա և հավիտյան: Ամեն: