1 Թեսաղոնիկեցիներ
4 Եղբայրնե՛ր, մենք ձեզ սովորեցրել ենք, թե ինչպես պետք է վարվեք, որ հաճելի լինեք Աստծուն,+ և դուք հենց այդպես էլ վարվում եք: Հիմա Տեր Հիսուսի անունով խնդրում ու հորդորում ենք, որ շարունակեք ավելի բարելավվել այդ հարցում: 2 Դուք գիտեք, թե ինչ ենք սովորեցրել* ձեզ Տեր Հիսուսի անունով:
3 Աստծու կամքն է, որ դուք սուրբ լինեք+ և հեռու մնաք անբարոյականությունից:*+ 4 Յուրաքանչյուրդ պետք է իմանա, թե ինչպես տիրապետի իր մարմնին,*+ որ այն լինի սուրբ+ ու պատվական, 5 և չտրվի անհագ սեռական կրքերին,+ ինչպես Աստծուն չճանաչող մարդիկ* են անում:+ 6 Ոչ ոք այս հարցում չպետք է անցնի պատշաճության սահմանները և վնաս պատճառի իր եղբորը, որովհետև, ինչպես նախապես ասել ենք ձեզ և լրջորեն նախազգուշացրել, Եհովան* պատժում է այսպիսի բաներ անողներին: 7 Չէ՞ որ նա կանչել է մեզ, որ սուրբ լինենք,+ ոչ թե անմաքուր կյանքով ապրենք: 8 Հետևաբար ամեն ոք, ով արհամարհում է այս զգուշացումները, ոչ թե մարդուն է արհամարհում, այլ Աստծուն,+ ով իր սուրբ ոգին տալիս է ձեզ:+
9 Իսկ ինչ վերաբերում է եղբայրասիրությանը,+ կարիք չկա, որ մենք ձեզ գրենք այդ մասին, քանի որ Աստված ինքն է ձեզ սովորեցնում սիրել միմյանց:+ 10 Դուք արդեն իսկ սեր եք դրսևորում Մակեդոնիայի բոլոր եղբայրների հանդեպ: Բայց, եղբայրնե՛ր, հորդորում ենք, որ ավելի շատ սեր դրսևորեք: 11 Նպատակ դրեք խաղաղ կյանք վարել,+ միայն ձեր գործով զբաղվել+ և ձեր աշխատանքով ապրուստ վաստակել,+ ինչպես որ սովորեցրել ենք ձեզ, 12 որպեսզի ձեր պատշաճ վարքով արժանանաք մարդկանց հարգանքին+ և ոչ մի բանի կարիք չունենաք:
13 Նաև, եղբայրնե՛ր, ուզում ենք՝ հասկանաք,* թե ինչ է սպասում ննջեցյալներին,+ որպեսզի վշտահար չլինեք հույս չունեցող մարդկանց նման:+ 14 Եթե հավատում ենք, որ Հիսուսը մահացավ ու հարություն առավ,+ ուրեմն նաև հավատում ենք, որ Աստված կյանքի կբերի մահվան քնով ննջած այն մարդկանց, ովքեր հավատարիմ են եղել Հիսուսին, կյանքի կբերի, որ նրա* հետ լինեն:+ 15 Եհովայի խոսքի հիման վրա ասում ենք, որ մեզնից նրանք, ովքեր ողջ կլինեն Տիրոջ ներկայության ժամանակ, ոչ մի դեպքում առաջ չեն անցնի ննջեցյալներից, 16 որովհետև երբ Տերը, Աստծու շեփորը ձեռքին, իջնի երկնքից և ազդու ձայնով արձակի իր կոչը՝ հրեշտակապետի+ կոչը, նախ հարություն կառնեն Քրիստոսի մահացած աշակերտները:+ 17 Դրանից հետո մենք՝ կենդանի մնացածներս, կվերցվենք-կտարվենք ամպերի մեջ,+ որպեսզի նրանց հետ լինենք ու երկնքում հանդիպենք Տիրոջը:+ Եվ այդպես մենք միշտ Տիրոջ հետ կլինենք:+ 18 Շարունակ մխիթարեք միմյանց այս խոսքերով: