Հայտնություն
7 Դրանից հետո տեսա չորս հրեշտակների, որոնք կանգնել էին երկրի չորս անկյուններում և ամուր պահում էին երկրի չորս քամիները, որ դրանք չփչեին ո՛չ երկրի, ո՛չ ծովի և ո՛չ էլ որևէ ծառի վրա: 2 Ապա տեսա մեկ ուրիշ հրեշտակ, որը բարձրանում էր արևելքից և կենդանի Աստծու կնիքն ուներ: Նա ձայն տվեց չորս հրեշտակներին, որոնց իշխանություն էր տրվել վնաս հասցնելու երկրին ու ծովին՝ 3 ասելով. «Վնաս մի՛ տվեք երկրին, ծովին և ծառերին, քանի դեռ մեր Աստծու ծառաների ճակատներին կնիք+ չենք դրել»:+
4 Ես լսեցի նրանց թիվը, որոնց վրա կնիք էր դրված՝ 144 000:+ Նրանք ընտրվել էին Իսրայելի բոլոր ցեղերից.+
5 Հուդայի ցեղից՝ 12 000,
Ռուբենի ցեղից՝ 12 000,
Գադի ցեղից՝ 12 000,
6 Ասերի ցեղից՝ 12 000,
Նեփթաղիմի ցեղից՝ 12 000,
Մանասեի+ ցեղից՝ 12 000,
7 Շմավոնի ցեղից՝ 12 000,
Ղևիի ցեղից՝ 12 000,
Իսաքարի ցեղից՝ 12 000,
8 Զաբուղոնի ցեղից՝ 12 000,
Հովսեփի ցեղից՝ 12 000,
Բենիամինի ցեղից՝ 12 000:
9 Հետո տեսա մարդկանց մի մեծ բազմություն՝ բոլոր ազգերից, ցեղերից, ժողովուրդներից և լեզուներից, որը ոչ ոք չէր կարող հաշվել:+ Այդ մարդիկ կանգնած էին գահի և Գառան առջև՝ երկար սպիտակ զգեստներ հագած+ և ձեռքներին՝ արմավենու ճյուղեր:+ 10 Նրանք բացականչում էին. «Փրկության համար պարտական ենք մեր Աստծուն, ով նստած է գահին,+ և Գառանը»:+
11 Գահի, երեցների+ և չորս կենդանի էակների շուրջ կանգնած բոլոր հրեշտակները, ծնկի գալով, խոնարհվեցին գահի առջև ու երկրպագություն արեցին Աստծուն՝ 12 ասելով. «Ամեն: Գովաբանությունը, փառքը, իմաստությունը, գոհությունը, պատիվը, զորությունը և ուժը մեր Աստծունն են հավիտյանս հավիտենից:+ Ամեն»:
13 Երեցներից մեկը հարցրեց ինձ. «Ովքե՞ր են երկար սպիտակ զգեստներ հագած+ այս մարդիկ և որտեղի՞ց են եկել»: 14 Ես պատասխանեցի. «Տե՛ր իմ, դո՛ւ գիտես»: Նա ասաց. «Նրանք այն մարդիկ են, ովքեր վերապրել են մեծ նեղությունից+ հետո և իրենց զգեստները լվացել ու սպիտակեցրել են Գառան արյունով:+ 15 Դա է պատճառը, որ նրանք Աստծու գահի առաջ են և օր ու գիշեր նրա տաճարում սուրբ ծառայություն են մատուցում նրան: Եվ գահին նստածը+ իր վրանը կտարածի նրանց վրա:+ 16 Նրանք այլևս չեն սովածանա, չեն ծարավի, արևը և հեղձուցիչ տապը նրանց չեն այրի,+ 17 որովհետև Գառը,+ որ գահի մոտ է, կհովվի նրանց+ ու կառաջնորդի դեպի կյանքի ջրի աղբյուրները:+ Եվ Աստված նրանց աչքերից կսրբի ամեն արտասուք»:+