Հոբ
38 Այդ ժամանակ Եհովան փոթորկի միջից պատասխանեց Հոբին.+
3 Խնդրում եմ, տղամարդու պես գոտեպնդվիր,
Քեզ հարցեր տամ, և դու ինձ պատասխանիր:
5 Եթե գիտես, ասա՝ ով է դրա չափերը սահմանել,
Կամ ով է դրա վրայով չափման լար ձգել:
7 Այդ ժամանակ միասին ուրախ բացականչում էին առավոտյան աստղերը,+
Եվ բարձրագոչ ձայնով գովաբանություն էին անում Աստծու բոլոր որդիները:*+
9 Որտե՞ղ էիր, երբ ես ծովն ամպերով պարուրեցի,
Այն թանձր մշուշով պատեցի,*
10 Երբ դրա համար սահման դրեցի,
Փականք ու դարպասներ տեղադրեցի+
11 Եվ ասացի. «Մինչև այստեղ կհասնես ու չես գնա ավելի հեռու,
Հպարտ ալիքներդ այստեղ կանգ են առնելու»:+
12 Երբևէ հրաման տվե՞լ ես առավոտին,
Արշալույսին ասե՞լ ես, թե որտեղ ծագի,+
13 Որ մինչև երկրի ծայրերը լույս սփռի
Եվ չարագործներին ցիրուցան անի:+
14 Լույսի տակ կերպարանափոխվում է երկիրը, ինչպես կնիքի տակ՝ կավը,
Եվ հստակ երևում են դրա բոլոր մանրամասները, ինչպես հագուստի ձևն ու նախշերը:
15 Բայց չարագործները լույսից զրկվում են,
Եվ նրանց բարձրացրած ձեռքը կոտրվում է:
18 Պատկերացնո՞ւմ ես, թե որքան ընդարձակ է երկիրը:+
Ասա ինձ, եթե գիտես այս ամենը:
20 Կարո՞ղ ես նրանց տանել իրենց օրրանը,
Գիտե՞ս նրանց տուն տանող ճանապարհը:
21 Ի՞նչ է, արդեն ծնվա՞ծ էիր այդ ժամանակ,
Տարիներիդ թիվն այդքան մե՞ծ է, որ այդ ամենն իմանաս:
22 Երբևէ մտե՞լ ես ձյան շտեմարանները,+
Տեսե՞լ ես կարկուտի ամբարները,+
23 Որոնք պահում եմ աղետի օրվա համար,
Կռվի ու պատերազմի օրվա համար:+
25 Ո՞վ է հորդառատ անձրևի համար երկնքում ջրուղիներ բացել,
Ամպրոպաբեր ամպերի համար ճանապարհ սահմանել,+
26 Որ անձրև բերի այնտեղ, որտեղ մարդ չի ապրում,
Ամայի վայրերում, որտեղ ոչ ոք չի բնակվում,+
27 Որպեսզի հողմից ավերված հողերը ջրով հագեցնի
Եվ խոտ աճեցնի:+
32 Կարո՞ղ ես դուրս բերել որևէ համաստեղություն* իր ժամանակին
Կամ առաջնորդել Աշ համաստեղությունը* իր զավակների հետ միասին:
33 Գիտե՞ս արդյոք երկնային մարմինները* ղեկավարող օրենքները,+
Կարո՞ղ ես երկրի վրա տարածել դրանց* իշխանությունը:
35 Կարո՞ղ ես կայծակի շիթեր արձակել,
Եվ մի՞թե դրանք քեզ մոտ կվերադառնան ու կասեն. «Ահա՛ մենք»:
37 Ո՞վ է այնքան իմաստուն, որ հաշվի ամպերի թիվը,
Կամ ո՞վ կարող է շուռ տալ ջրով լի երկնային սափորները,+
38 Որ հողը ցեխի վերածվի,
Հողի կոշտուկները կպչեն մեկը մյուսին: