Եսայիա
53 Ո՞վ հավատաց մեզնից լսած լուրին:*+
Ո՞ւմ հայտնի դարձավ+ Եհովայի զորությունը:*+
Նրա կերպարանքը ո՛չ առանձնահատուկ է, ո՛չ էլ փառահեղ,+
Երբ նայում ենք նրան, նրա տեսքը չի գրավում մեզ:
3 Մարդիկ արհամարհում էին նրան ու խուսափում նրանից,+
Նրանից, ով զգալու* էր, թե ինչ բան է ցավը, և իմանալու էր՝ ինչ է հիվանդությունը:
Նրա դեմքը կարծես թաքցված էր մեզնից:*
Նա արհամարհված էր, և մենք նրան բանի տեղ չէինք դնում:+
Իսկ մենք կարծում էինք, թե Աստված է նրան պատուհասում, պատժում ու տանջում:
Բայց Եհովան բոլորիս հանցանքները նրա ուսերին դրեց:+
Նա մորթվելու բերվեց ինչպես ոչխար,+
Ասես մի մաքի լիներ, որն անձայն կանգնում է իրեն խուզողների առաջ,
Նա մի բառ անգամ չասաց:+
8 Նրան ճնշումների ենթարկեցին և անարդարացիորեն դատելով՝ կյանքը խլեցին:*
Ո՞ւմ հոգն է հետաքրքրվել նրա ծագման մանրամասներով:*
Նրան պոկեցին երկրից՝ ապրողների միջից:+
Իմ ժողովրդի անօրենության համար նա հարված* ստացավ:+
9 Թեև նա ոչ մի սխալ բան չէր արել,
Եվ խաբեություն չկար նրա շուրթերին,+
10 Եհովայի կամքն էր, որ նա ջախջախվի, և թույլ տվեց, որ նա տառապի:
Եթե դու նրա կյանքը որպես հանցանքի զոհ մատուցես,+
Նա սերունդ ձեռք կբերի,* երկար կյանք կունենա,+
Ու նրա միջոցով քո կամքը կիրագործվի, ո՛վ Եհովա:+
11 Նեղություններ կրելուց հետո նա կտեսնի դրա արդյունքն ու կգոհանա:
Այն ամենի շնորհիվ, ինչ իմացավ* իմ* արդար ծառան,+
Նա շատերին կօգնի արդար համարվել+
Եվ իր վրա կառնի նրանց հանցանքների բեռը:+