Հայտնություն
16 Սրբարանից մի բարձր ձայն լսեցի,+ որ յոթ հրեշտակներին ասաց. «Գնացե՛ք և երկրի վրա թափեք Աստծու բարկությունը,+ որը լցված է յոթ թասերի մեջ»:
2 Առաջին հրեշտակը գնաց ու իր թասի պարունակությունը թափեց երկրի վրա:+ Ցավոտ ու սարսափելի խոցեր առաջացան+ այն մարդկանց վրա, որոնք գազանի նշանն ունեին+ և նրա պատկերին էին երկրպագում:+
3 Երկրորդ հրեշտակը իր թասի պարունակությունը թափեց ծովի մեջ:+ Այն արյուն դարձավ,+ ինչպիսին որ մահացած մարդու արյունն է, և ծովում եղող բոլոր կենդանի արարածները* սատկեցին:+
4 Երրորդ հրեշտակը իր թասի պարունակությունը թափեց գետերի և ջրի աղբյուրների մեջ,+ ու դրանք արյուն դարձան:+ 5 Ապա լսեցի, որ ջրերի վրա իշխանություն ունեցող հրեշտակն ասաց. «Դո՛ւ, որ կաս և եղել ես,+ ո՛վ նվիրված Աստված,+ դու արդար ես, որովհետև այս դատավճիռները կայացրիր:+ 6 Նրանք թափեցին սրբերի* ու մարգարեների արյունը,+ ուստի դու նրանց արյուն խմել տվեցիր.+ նրանք արժանի են դրան»:+ 7 Եվ լսեցի, որ զոհասեղանն ասաց. «Այո՛, ճիշտ և արդար են քո դատավճիռները,+ ո՛վ Եհովա՝* Ամենակարո՛ղ Աստված»:+
8 Չորրորդ հրեշտակը իր թասի պարունակությունը թափեց արևի վրա,+ և արևին թույլ տրվեց խանձել մարդկանց: 9 Մարդիկ խանձվեցին սաստիկ տապից, բայց, միևնույն է, անարգեցին Աստծու անունը, ով իշխանություն ունի այս պատուհասների վրա: Նրանք չզղջացին ու փառք չտվեցին նրան:
10 Հինգերորդ հրեշտակը իր թասի պարունակությունը թափեց գազանի գահի վրա: Գազանի թագավորությունը խավարեց,+ և մարդիկ ցավից սկսեցին իրենց լեզուները կծոտել, 11 բայց չզղջացին իրենց գործերի համար, այլ իրենց ցավերի ու խոցերի համար անարգական խոսքեր ասացին երկնքի Աստծուն:
12 Վեցերորդ հրեշտակը իր թասի պարունակությունը թափեց մեծ գետի՝ Եփրատի մեջ,+ և դրա ջուրը ցամաքեց,+ որպեսզի ճանապարհ բացվեր արևելքի թագավորների+ համար:
13 Եվ տեսա, որ վիշապի+ բերանից, գազանի բերանից ու կեղծ մարգարեի բերանից դուրս են գալիս ներշնչմամբ փոխանցված՝ գորտերի նման երեք անմաքուր խոսքեր:* 14 Իրականում դրանք դիվաշունչ խոսքեր են, որոնք հրաշքներ* են անում+ ու գնում են ողջ երկրի թագավորների մոտ, որպեսզի հավաքեն նրանց այն պատերազմի համար,+ որը տեղի է ունենալու Ամենակարող Աստծու մեծ օրը:+
15 «Ես գալիս եմ գողի նման:+ Երջանիկ է նա, ով արթուն է մնում+ և իր վերնահագուստը հագին է պահում, որ մերկ չքայլի, և մարդիկ չտեսնեն նրա ամոթալի մերկությունը»:+
16 Նրանց հավաքեցին այն վայրում, որը եբրայերեն Արմագեդոն* է կոչվում:+
17 Յոթերորդ հրեշտակը իր թասի պարունակությունը թափեց օդի մեջ: Եվ սրբարանից՝+ գահի մոտից, բարձր ձայն լսվեց. «Կատարվե՛ց»: 18 Եվ կայծակներ փայլատակեցին, լսվեցին ձայներ, որոտներ թնդացին, և ուժգին երկրաշարժ եղավ: Մարդկանց ստեղծվելուց ի վեր երկրի վրա այդքան մեծ և ուժգին երկրաշարժ դեռ չէր եղել:+ 19 Մեծ քաղաքը+ բաժանվեց երեք մասի, ու բոլոր երկրների քաղաքներն ավերվեցին: Աստված հիշեց Մեծ Բաբելոնին+ և նրան տվեց իր ահեղ ցասման գինու բաժակը:+ 20 Բոլոր կղզիները ի չիք եղան, ու լեռներն անհետացան:+ 21 Ապա երկնքից մարդկանց վրա խոշոր կարկուտ թափվեց,+ որի ամեն մի հատիկը մոտ մեկ տաղանդ* էր կշռում, և մարդիկ Աստծու հասցեին անարգական խոսքեր ասացին կարկուտի համար,+ որովհետև այդ պատուհասը չափազանց մեծ էր: