Եսայիա
25 Ո՛վ Եհովա, դու իմ Աստվածն ես:
Ես մեծարում եմ քեզ, գովաբանում եմ անունդ,
Որովհետև դու զարմանահրաշ բաներ ես արել,+
Վաղուց ի վեր մտադրած բաներ ես իրագործել+
Եվ ցույց ես տվել, որ հավատարիմ+ ու վստահարժան ես:
2 Քաղաքը վերածել ես քարերի կույտի,
Ամրացված քաղաքը՝ ավերակի,
Օտարների ամրոցն այլևս գոյություն չունի,
Այն երբեք չի վերակառուցվի:
Դարձել ես փոթորկից պաշտպանող ապաստան,
Տապից պատսպարող ստվեր:+
Երբ բռնակալները թափում են իրենց ցասումը պարսպին զարկվող անձրևամրրիկի պես,
5 Արևախանձ երկրին հարվածող տապի պես,
Այդժամ դու պապանձեցնում ես օտարների մռնչոցը:
Ինչպես ամպի ստվերից տապն է մեղմվում,
Այնպես էլ բռնակալների երգն է լռեցվում:
6 Զորքերի տեր Եհովան այս լեռան վրա+
Խնջույք կկազմակերպի բոլոր ժողովուրդների համար,
Խնջույք՝ ընտիր ուտեստներով,+ բարձրորակ գինով,*
Ոսկրածուծով հարուստ ընտիր ուտեստներով, զտված, բարձրորակ գինով:
7 Այս լեռան վրա նա կհեռացնի* բոլոր ժողովուրդներին պարուրող ծածկոցը,
Կհանի բոլոր ազգերի վրա գցված քողը:
Ողջ երկրում կմաքրի իր ժողովրդի անպատվությունը.
Եհովան ինքն է ասել դա:
9 Այդ օրը նրանք կասեն.
«Սա մեր Աստվածն է:+
Ահա Եհովան: Մենք նրան ենք հուսացել:
Եկեք ուրախանանք ու նրա տված փրկությամբ ցնծանք»:+
10 Եհովան իր ձեռքը այս լեռան վրա կպահի,+
Իսկ Մովաբը կկոխկրտվի իր իսկ երկրում,+
Ինչպես ծղոտը՝ գոմաղբի կույտի մեջ:
11 Աստված իր ձեռքերը կմեկնի ու կհարվածի Մովաբին,
Ինչպես լողորդն է լողալիս ձեռքերի հարվածով ճեղքում ջուրը:
Իր ձեռքերի դիպուկ հարվածներով գետնով կտա նրա գոռոզությունը:+
12 Ամրացված քաղաքը իր բարձր ու ապահով պարիսպներով հանդերձ նա քարուքանդ կանի,
Գետնին կտապալի, հողին կհավասարեցնի: