Ծննդոց
4 Ադամը հարաբերություն ունեցավ իր կնոջ՝ Եվայի հետ, և նա հղիացավ:+ Նա ունեցավ Կայենին+ և ասաց. «Ես արու զավակ ծնեցի* Եհովայի օգնությամբ»: 2 Հետո նա ունեցավ Աբելին՝+ Կայենի եղբորը:
Աբելը հովիվ դարձավ, իսկ Կայենը՝ հողագործ: 3 Որոշ ժամանակ անց Կայենը երկրի տված բերքից ընծա բերեց Եհովային: 4 Իսկ Աբելը ընծա բերեց իր հոտի առաջնեկներից՝+ դրանց ճարպով հանդերձ: Եհովան հավանություն տվեց Աբելին ու նրա ընծային,+ 5 մինչդեռ Կայենին ու նրա ընծային հավանություն չտվեց: Կայենը խիստ բարկացավ ու մռայլվեց: 6 Այդ ժամանակ Եհովան ասաց Կայենին. «Ինչո՞ւ ես այդպես բարկացել և ինչո՞ւ ես մռայլվել: 7 Եթե թողնես քո բռնած ուղին ու բարին անես, մի՞թե կրկին չես արժանանա իմ հավանությանը:* Սակայն եթե այդպես չանես, մեղքը, դռան մոտ դարան մտած, սպասում է. նա փափագում է տիրել քեզ: Բայց դու կիշխե՞ս նրա վրա»:
8 Դրանից հետո Կայենն իր եղբորը՝ Աբելին, ասաց. «Արի դաշտ գնանք»: Եվ երբ նրանք դաշտում էին, Կայենը հարձակվեց եղբոր վրա ու սպանեց նրան:+ 9 Ավելի ուշ Եհովան հարցրեց Կայենին. «Որտե՞ղ է քո եղբայր Աբելը»: Նա էլ պատասխանեց. «Չգիտեմ: Մի՞թե ես իմ եղբոր պահակն եմ»: 10 Աստված ասաց. «Այդ ի՞նչ ես արել: Լսի՛ր, ահա եղբորդ արյունը երկրից աղաղակում է+ դեպի ինձ: 11 Այժմ դու անիծված ես. դու արտաքսվում ես այս երկրից, որը բացել է իր բերանն ու կլանել եղբորդ արյունը, որ թափվել է+ քո ձեռքով: 12 Երբ հողը մշակես, այն քեզ չի տա իր բերքը:* Թափառական ու վտարանդի կդառնաս երկրի վրա»: 13 Կայենն ասաց Եհովային. «Հանցանքիս պատիժն այնքան մեծ է, որ անհնար է կրել: 14 Դու այսօր արտաքսում ես ինձ այս երկրից. ես քո աչքից հեռու կլինեմ, երկրի վրա թափառական ու վտարանդի կդառնամ, և ով ինձ հանդիպի, հաստատ կսպանի»: 15 Եհովան ասաց. «Ուրեմն, որ այդպես չլինի, ով սպանի Կայենին, թող նրանից յոթնապատիկ վրեժ առնվի»:
Ապա Եհովան մի նշան* տվեց, որպեսզի Կայենին հանդիպող ոչ մի մարդ չսպանի նրան: 16 Կայենը հեռացավ Եհովայի առաջից և բնակություն հաստատեց Նայիդ երկրում՝* Եդեմից+ դեպի արևելք:
17 Հետո Կայենը հարաբերություն ունեցավ իր կնոջ+ հետ, և նա հղիացավ ու ծնեց Ենոքին: Կայենը մի քաղաք կառուցեց և այն կոչեց իր որդի Ենոքի անունով: 18 Հետագայում Ենոքը ունեցավ Գայիրադին: Գայիրադը ունեցավ Մայիելին, Մայիելը ունեցավ Մաթուսայելին, Մաթուսայելը ունեցավ Ղամեքին:
19 Ղամեքն իր համար երկու կին առավ: Առաջինի անունը Ադդա էր, իսկ երկրորդի անունը՝ Սելլա: 20 Հետագայում Ադդան ծնեց Հոբելին: Նա դարձավ վրանաբնակության և անասնապահության հիմնադիրը: 21 Նրա եղբոր անունը Հոբալ էր: Նա սկիզբ դրեց քնար ու սրինգ* նվագելու արվեստին: 22 Իսկ Սելլան ծնեց Թոբել-Կայենին, որը պղնձից ու երկաթից տարատեսակ գործիքներ էր ձուլում: Թոբել-Կայենի քույրը Նաաման էր: 23 Ղամեքը իր կանանց՝ Ադդայի ու Սելլայի համար այսպիսի խոսքեր հորինեց.
«Ղամեքի՛ կանայք, լսե՛ք իմ ձայնին
Եվ ակա՛նջ դրեք իմ ասած խոսքին:
Մի մարդու սպանեցի, որ ինձ վերք հասցրեց՝
Մի երիտասարդի, որ ինձ հարվածեց:
25 Ադամը կրկին հարաբերություն ունեցավ իր կնոջ հետ, և նա որդի ծնեց ու նրա անունը Սեթ*+ դրեց, որովհետև ասաց. «Աստված ինձ ուրիշ սերունդ տվեց* Աբելի փոխարեն, որին Կայենը սպանեց»:+ 26 Հետագայում Սեթը որդի ունեցավ և նրա անունը Ենոս+ դրեց: Այդ ժամանակ մարդիկ սկսեցին կանչել Եհովայի անունը: