Ամբակում
3 Ամբակում մարգարեի աղոթք-ողբերգը.
2 Ո՛վ Եհովա, ես լսել եմ քո գործերի մասին
Եվ ակնածանքով եմ լցվել, ո՛վ Եհովա:
Բարկությունդ թափելիս գթասրտություն ցուցաբերիր:*+
Նրա վեհությունը ծածկեց երկինքը,+
Եվ երկիրը լցվեց նրան ուղղված գովաբանությամբ:
4 Նրա պայծառությունը լույսի պես էր,+
Երկու ճառագայթներ էին արձակվում նրա ձեռքից,
Որի մեջ թաքցված էր նրա զորությունը:
6 Նա կանգ առավ ու ցնցեց երկիրը:+
Նրա մի հայացքից ազգերը վախից վեր թռան:+
Հավերժական լեռները փշուր-փշուր եղան,
Դարավոր բլուրները խոնարհվեցին.+
Հնուց ի վեր այսպիսին են նրա ճանապարհները:
7 Քուշանի վրաններում տագնապ տեսա:
Մադիանի վրանի պաստառները դողացին:+
8 Մի՞թե գետերի վրա ես զայրացել, ո՛վ Եհովա,
Մի՞թե գետերի դեմ է բորբոքվել բարկությունդ,
Կամ մի՞թե ծովի հանդեպ ես ցասումով լցվել:+
Դու երկիրը բաժանեցիր գետերով:
10 Լեռները տեսան քեզ և ցավից կծկվեցին:+
Հեղեղ թափվեց ու անցավ երկրով,
Ջրերն անդունդից ոռնացին+
Եվ վեր բարձրացրին իրենց ձեռքերը:
11 Արևն ու լուսինը մնացին իրենց վեհաշուք բնակատեղում,+
Լույսի պես ցոլացող քո նետերը արձակվեցին,+
Նիզակդ կայծակի պես փայլատակեց:
13 Դուրս եկար քո ժողովրդի փրկության համար, քո օծյալին փրկելու համար:
Չարագործի տան գլխավորին* ջախջախեցիր:
Կտուրից* մինչև հիմք տունը քարուքանդ եղավ: (Սելա)
14 Իր իսկ զենքերով* դու խոցեցիր նրա ռազմիկների գլուխը,
Երբ փոթորկի պես վրա հասան՝ ինձ ցիրուցան անելու:
Նրանք ցնծում էին այն մտքից, որ գաղտնի խժռելու էին կեղեքվածին:
15 Քո ձիերով դու անցար ծովի միջով,
Լայնարձակ ջրերի մեծ ալիքների միջով:
16 Երբ այս ամենը լսեցի, մարմնովս սարսուռ անցավ:*
Բայց ես հանգիստ կսպասեմ նեղության օրվան,+
Քանի որ այն գալու է այն ժողովրդի վրա, որը հարձակվելու է մեզ վրա:
17 Նույնիսկ եթե թզենին չծաղկի,
Ու խաղողենու վրա պտուղ չլինի,
Նույնիսկ եթե ձիթենին բերք չտա,
Եվ արտերը՝* կերակուր,
Նույնիսկ եթե փարախներում ոչխար չմնա,
Եվ ախոռներում նախիր չլինի,
18 Միևնույն է, ես կցնծամ Եհովայով,
Կուրախանամ իմ փրկության Աստծով:+
19 Գերիշխան Տեր Եհովան իմ զորությունն է.+
Նա իմ ոտքերը եղնիկի ոտքերի պես կդարձնի
Եվ ինձ բարձր տեղերով կքայլեցնի:+
Նվագավարին՝ իմ լարային նվագարաններով: