Աստղերի «փառքը»
ԱՆՇՈՒՇՏ, զմայլվել ես պարզկա գիշերվա հազարավոր աստղերով։ Նայելով այս առկայծող լուսատուներին՝ թերևս նկատել ես, որ որոշ աստղեր ավելի պայծառ են և տարբերվում են գույնով։ «Մի աստղն էլ մյուս աստղից տարբերվում է իր փառքով»,— ճշգրտորեն նշվում է Աստվածաշնչում (1 Կորնթացիներ 15։41)։
Ինչո՞ւ են աստղերը տարբերվում իրենց փառքով, կամ՝ փայլով։ Ինչո՞ւ են, օրինակ, որոշ աստղեր սպիտակ, իսկ որոշներն էլ կապույտ, դեղին կամ կարմիր։ Կամ ինչո՞ւ են դրանք առկայծում։
Աստղերի կորիզում տեղի են ունենում ահռելի միջուկային ռեակցիաներ, որոնք առաջ են բերում հզոր էներգիա։ Այդ էներգիան տեղափոխվում է վերին շերտ, որտեղից էլ արեգակնային ճառագայթումը անդրադառնում է տիեզերքում, հիմնականում լույսի և ինֆրակարմիր ճառագայթների տեսքով։ Գուցե զարմանաս՝ իմանալով, որ տաք աստղերը կապույտ են, իսկ սառը աստղերը՝ կարմիր։ Սակայն ինչո՞ւ են գույները տարբեր։
Լույսի մասնիկները կոչվում են ֆոտոններ, որոնք գործում են նաև որպես էներգիայի ալիքներ։ Բարձր ջերմաստիճան ունեցող աստղերը ավելի մեծ ֆոտոնի էներգիա են արձակում, նրանց ալիքի երկարությունը ավելի կարճ է և արտահայտվում է կապույտ գույնով։ Իսկ որքան սառն է աստղը, այնքան նրա ֆոտոնի էներգիան ավելի ցածր է և արտահայտվում է կարմիր գույնով։ Օրինակ՝ մեր աստղը՝ Արեգակը, միջին ջերմաստիճան ունի, որովհետև արձակում է ավելի մեծ լույս դեղնականաչավուն գույնով։ Այդ դեպքում ինչո՞ւ այն կանաչավուն չէ։ Քանի որ շատ լույս է արձակում այլ տեսանելի ալիքների երկարությամբ նույնպես և երբ տիեզերքից նայում ենք, այն սպիտակ է։
Մթնոլորտը «գունավորում է» Արեգակը
Մթնոլորտը ֆիլտրում է այն լույսը, որը ճառագում է արևից, ինչի հետևանքով արեգակի գույնը փոխվում է՝ կախված օրվա ժամից։ Սովորաբար կեսօրին արևը վառ դեղին է լինում։ Իսկ արևածագին ու արևամուտին, երբ մոտ է հորիզոնին, այն կարող է լինել նարնջագույն և նույնիսկ կարմիր։ Այս գունափոխությունը տեղի է ունենում մթնոլորտում առկա գազի մոլեկուլների, գոլորշու և տարբեր միկրոսկոպիկ մասնիկների պատճառով։
Իր կառուցվածքից ելնելով՝ մթնոլորտը անդրադարձնում է կապույտ և մանուշակագույն արեգակնային լույս, ինչի շնորհիվ երկինքը ցերեկը երկնագույն է երևում։ Արևի սպեկտրի կապույտ և մանուշակագույն ճառագայթները կեսօրին հիմնականում դեղին են։ Բայց երբ արևը շատ մոտ է լինում հորիզոնին, նրա ճառագայթները մինչև մեզ հասնելը մթնոլորտով անցնում են սուր անկյան տակ։ Արդյունքում հասնելով մթնոլորտ՝ արեգակնային էներգիայի մեծ մասը անցնում է նրա միջով, և մթնոլորտը ավելի շատ կապույտ, ինչպես նաև կանաչ լույս է ճառագում։ Այդ է պատճառը, որ մայր մտնող արևը կարմիր կամ բոսորագույն գնդի տեսք է ունենում։
Գույնզգույն գիշերային երկինք
Այն, թե ինչ գույնով ենք տեսնում գիշերվա երկինքը, կախված է մեր աչքի զգայունակությունից։ Մեր աչքը լույսն ընկալում է երկու տեսակ սենսորների միջոցով՝ շշիկների և ցուպիկների։ Շշիկները հնարավորություն են տալիս տեսնելու գույները, բայց աղոտ լույսի դեպքում դադարում են գործելուց։ Իսկ ցուպիկները ճանաչում են միայն սև ու սպիտակ պատկերներ, բայց լավ են գործում աղոտ լույսի դեպքում։ Ցուպիկները բարենպաստ պայմաններում կարող են գործել նույնիսկ լույսի մի ֆոտոնից։ Մեր ցուպիկները զգայուն են նաև կարճ՝ սպեկտրի կապույտ ալիքների նկատմամբ։ Այդ պատճառով, երբ մենք անզեն աչքով նայում ենք նույն պայծառությունն ունեցող աղոտ աստղերին, տեսնում ենք կապույտ և ոչ թե կարմիր աստղեր։ Սակայն կան նաև ուրիշ միջոցներ, որոնց օգնությամբ կարող ենք ավելին տեսնել։
Հեռադիտակներն ու աստղադիտակները հնարավորություն են տալիս տեսնելու երկնքում գտնվող աղոտ օբյեկտները՝ աստղերը, գալակտիկաները, գիսաստղերը և միգամածությունները։ Նույնիսկ այս դեպքում մթնոլորտը ազդում է մեր տեսողության վրա։ Սակայն այս խնդիրը լուծեց «Հաբլ» տիեզերական աստղադիտակը, որը գտնվում է երկրի ուղեծրում։ Տեխնոլոգիայի այս հրաշքը հնարավորություն է տալիս տիեզերքում տեսնելու այնպիսի օբյեկտներ, որոնք տասը միլիարդ անգամ ավելի պայծառ են, մինչդեռ անզեն աչքով նայելիս մենք դրանք շատ աղոտ ենք տեսնում։ «Հաբլ» աստղադիտակը ստեղծում է օբյեկտների ապշեցուցիչ պատկերներ տիեզերքի խորքում, այդ թվում նաև միջաստղային փոշու և գազի կուտակումների պատկերներ, որոնք կոչվում են միգամածություններ։
Սակայն կարծիք կա, որ երկրի վրա գտնըվող նոր աստղադիտակները որոշ առումներով «Հաբլ» աստղադիտակից ավելի հզոր են։ Նոր տեխնիկայի միջոցով շրջանցելով մթնոլորտային արգելքները՝ այս նոր աստղադիտակները հնարավորություն են տալիս աստղագետներին «Հաբլ» աստղադիտակից ավելի շատ բան տեսնելու։ Դրանցից է, օրինակ, Հավայիում տեղադրված Վ. Մ. Կեկի աստղադիտարանը, որտեղ գտնվում է «Կեկ I» աշխարհի ամենամեծ օպտիկական աստղադիտակը։ Այս աստղադիտակի միջոցով Սիդնեյի (Ավստրալիա) համալսարանի աստղագետ Պիտր Թութհիլը փոշու և գազի կուտակումներ հայտնաբերեց, որոնք հավանաբար արտանետվել էին Ծիր Կաթին գալակտիկայի կենտրոնի մոտ գտնվող «Աղեղնավոր» համաստեղության կրկնակի աստղային համակարգերից։
Որքան շատ են աստղագետները խորանում տիեզերքի մեջ, այնքան ավելի շատ աստղեր ու գալակտիկաներ են հայտնաբերում։ Իսկ որքա՞ն է նրանց թիվը։ Մենք միայն կարող ենք կռահել, սակայն մեր Արարիչը՝ Եհովա Աստված, գիտի նրանց թիվը. «Նա հաշվում է աստղերի թիվը, նրանց բոլորին իրենց անուններով է կանչում» (Սաղմոս 147։4)։
Եսայիա մարգարեն նույնպես խոսեց այդ մասին։ Նա գիտական ճշգրտությամբ նշեց, որ մեր տիեզերքը Աստծու անսահման զորության արդյունքն է։ Նա գրեց. «Բարձրացրեք ձեր աչքերն ու նայեք։ Ո՞վ է ստեղծել այս ամենը։ Նա, ով աստղերի զորքը թվով է դուրս բերում և նույնիսկ անունով է կանչում նրանց բոլորին։ Նրա անսպառ հզոր ուժի և սաստիկ զորության շնորհիվ նրանցից ոչ մեկը չի կորչում» (Եսայիա 40։26)։
Իսկ ինչպե՞ս է Եսայիան, որն ապրել է մոտ 2 700 տարի առաջ, իմացել, որ տիեզերքը Աստծու անսահման զորության արդյունքն է։ Անշուշտ, մարգարեին այս խոսքերը Եհովան էր ներշնչել (2 Տիմոթեոս 3։16)։ Փաստորեն, նա, ինչպես նաև Աստվածաշնչի մյուս գրողները արձանագրել են մի բան, որը ոչ մի գիտական ձեռնարկ կամ աստղադիտակ չի կարող անել։ Նրանք հստակ նշել են այն Անձնավորության անունը, ով աստղերին փառքով ու գեղեցկությամբ է պսակել։
[շրջանակ/նկար 16-րդ էջի վրա]
ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԱՍՏՂԵՐԸ ԱՌԿԱՅԾՈՒՄ
Աստղերը առկայծում կամ մի փոքր փոխում են իրենց պայծառությունն ու տեղը երկրի մթնոլորտում առկա փոփոխությունների հետևանքով։ Բերենք օրինակ։ Պատկերացրու ջրավազանի հատակին փոքրիկ լույսեր կան։ Ի՞նչ կլինի, եթե նրանց վրայով ալիքներ անցնեն։ Դրանք կսկսեն աստղերի պես առկայծել։ Բայց եթե լույսերը մեծ լինեն, ավելի քիչ կառկայծեն։ Մոլորակները նման են այդ մեծ լույսերին. նրանք աստղերից մեծ չեն, բայց ավելի մեծ են երևում, քանի որ գտնվում են Երկրագնդին մոտ։
[շրջանակ/նկարներ 17-րդ էջի վրա]
ԱՅՍ ԳՈՒՅՆԵՐԸ ԻՐԱԿԱ՞Ն ԵՆ, ԹԵ՞ ՈՉ
Հավանաբար տեսել ես գալակտիկաների, միգամածությունների ու աստղերի գրավիչ ու գունավոր պատկերներ, որոնք նկարահանել է «Հաբլ» աստղադիտակը։ Բայց արդյոք այս գույները իրակա՞ն են։ Փաստն այն է, որ դրանք վերարտադրված են, արվեստի ու գիտության խառնուրդ են։ «Հաբլ» աստղադիտակից ստացած պատկերները մոնոխրոմ են (միագույն), սակայն անցնում են գունային ֆիլտրի միջով։ Աստղագետներն ու նկարիչները ժամանակակից տեխնիկայի և համակարգերի միջոցով ստանում են վերջնական պատկերներ, և երբեմն իրենց պատկերացմամբ վերաստեղծում են երկնային օբյեկտների մոտավոր գույներըa։ Երբեմն էլ աստղագետները դիտավորյալ կեղծ գույներով պատկերներ են ստեղծում, որպեսզի դրանք հստակ երևան գիտական փորձարկումներ կատարելու ժամանակ։
[ծանոթագրություններ]
a Երբ աստղադիտակով նայում ենք գիշերային երկնքում աղոտ առարկաների, գործում են մեր ցուպիկները, որոնք գույների հանդեպ զգայունակ չեն։
[նկարներ]
Մոնոխրոմ
Կարմիր
Կանաչ
Կապույտ
Երեք գույների համադրման վերջնական պատկերը
[թույլտվությամբ]
J. Hester and P. Scowen (AZ State Univ.), NASA
[նկար 16-րդ էջի վրա]
Մոնոսերոտիս V838 աստղը
[նկար 16-րդ էջի վրա]
Փոխազդող գալակտիկաներ Arp 273
[նկար 15-րդ էջի վրա. թույլտվությամբ]
NASA, ESA, and the Hubble Heritage (STScI/AURA) -ESA/Hubble Collaboration
[նկար 16-րդ էջի վրա. թույլտվությամբ]
V838: NASA, ESA, and H. Bond (STScI); Arp 273: NASA, ESA, and the Hubble Heritage Team (STScI/AURA)