ՇՐՋԱՆԱԿ 21Ա
«Այն տարածքը, որը դուք պետք է առանձնացնեք որպես նվիրաբերություն»
Եկեք ավելի մանրամասն զննենք այն հողատարածքը, որը Եհովան կարգադրեց առանձնացնել։ Այն բաղկացած է հինգ մասերից։ Որո՞նք են դրանք և ի՞նչ նպատակի են ծառայում։
Ա. «Նվիրաբերություն»
Սա երկրի վարչական տարածքն է։
Բ. «Նվիրաբերված ողջ տարածքը»
Այս տարածքը առանձնացված է քահանաների, ղևտացիների և քաղաքի համար։ 12 ցեղերի մարդիկ գալիս են այս տարածք, որ երկրպագեն Եհովային և աջակցեն վարչական մարմնին։
Գ. «Իշխանին պատկանող տարածք»
«Այդ տարածքը իշխանի սեփականությունը կլինի Իսրայելում»։ «Այն.... կլինի իշխանի տարածքը»։
Դ. «Սուրբ նվիրաբերություն»
Այս տարածքը կոչվում է նաև «սուրբ բաժին»։ Վերին հատվածը ղևտացիների համար է, և այն սուրբ է։ Մեջտեղի հատվածը սուրբ նվիրաբերություն է քահանաների համար։ «Այն նրանց տների համար տարածք է, նաև սրբարանի [տաճարի] համար՝ սուրբ վայր»։
Ե. «Մնացած հողատարածքը»
«Այն կպատկանի ողջ Իսրայելին» և «քաղաքի բնակիչների, տների և արոտավայրերի համար հատկացված սովորական տարածք» կլինի։