Հովել
2 «Եղջյո՛ւր փչեք Սիոնում+, ո՛վ մարդիկ, և մարտական կո՛չ+ արձակեք իմ սուրբ լեռան վրա+։ Թող երկրի բոլոր բնակիչները տագնապահար լինեն+, որովհետև Եհովայի օրը գալիս է+, մոտ է այն։ 2 Մթության ու խավարի օր է այն+, ամպի ու թանձր խավարի օր։ Այն նման է արշալույսի, որ տարածվում է լեռների վրա+։
Մի ժողովուրդ կա՝ անթիվ ու հզոր+։ Նախկինում երբեք նրա նմանը չի եղել+ և հետո էլ երբեք չի լինի ոչ մի սերնդի մեջ։ 3 Նրա առաջից կրակն է լափում+, իսկ հետևից բոցն է խժռում+։ Նրա առջևում երկիրը Եդեմի պարտեզի պես է+, իսկ հետևում անմարդաբնակ անապատ է, և ոչինչ չի կարող փրկվել նրանից։
4 Նրա տեսքը ձիերի է նման։ Նա նժույգների պես է վազում+։ 5 Նա ցատկոտում է լեռների գագաթներին և կառքերի արձակած աղմուկի պես աղմուկ հանում+, նա ճարճատյուն է արձակում բոցավառվող կրակի պես, որը լափում է ծղոտը+։ Նա նման է մի հզոր ժողովրդի, որ շարվել է պատերազմելու համար+։ 6 Նրա պատճառով ժողովուրդները սաստիկ ցավերի մեջ կլինեն+, և բոլորի երեսները տագնապից կկարմրեն+։
7 Զորավոր մարդկանց պես են նրանք վազում+։ Ռազմիկների պես են պարիսպ բարձրանում։ Յուրաքանչյուրը գնում է իր ճանապարհով, և նրանք չեն շեղվում իրենց շավիղներից+։ 8 Նրանք չեն հրում իրար, այլ գնում են այնպես, ինչպես ուժեղ տղամարդն է գնում իր ընթացքով։ Եվ եթե ոմանք էլ ընկնում են նետից, մյուսները չեն դադարեցնում իրենց ընթացքը։
9 Նրանք քաղաք են խուժում։ Պարսպի վրա են վազում։ Տների վրա են բարձրանում։ Գողի պես պատուհաններից ներս են մտնում։ 10 Նրանց առաջ տագնապահար է լինում երկիրը, իսկ երկինքը ցնցվում է։ Արևն ու լուսինը խավարում են+, աստղերը կորցնում են իրենց փայլը+։ 11 Եհովան ձայն կարձակի+ իր զորքի+ առաջ։ Նրա բանակը շատ մեծ է+, իր խոսքը կատարողը հզոր է։ Եհովայի օրը մեծ+ և ահազդու է, ո՞վ կարող է դիմանալ նրան»+։
12 «Ուստի այժմ,– ասում է Եհովան,– վերադարձեք ինձ մոտ ամբողջ սրտով+, ծոմ պահելով+, լաց լինելով և ողբալով+։ 13 Պատռեք ձեր սրտերը+ և ոչ թե հանդերձները+, վերադարձեք ձեր Աստված Եհովայի մոտ, քանի որ նա գթառատ ու ողորմած է+, չի շտապում բարկանալ+ և լի է սիրառատ բարությամբ*+։ Նա կափսոսա այս աղետի համար+։ 14 Ո՞վ գիտի, գուցե նա հետ դառնա, ափսոսա+ և այդ ամենից հետո օրհնություն թողնի+՝ հացի և ըմպելիքի ընծաներ ձեր Աստված Եհովայի համար։
15 Եղջյո՛ւր փչեք Սիոնում, ո՛վ մարդիկ+։ Սրբացրե՛ք ծոմի ժամանակը+։ Հանդիսավոր հավաքո՛ւյթ գումարեք+։ 16 Հավաքե՛ք ժողովրդին։ Սրբացրե՛ք ժողովը+։ Հավաքե՛ք ծերերին։ Ժողովե՛ք երեխաներին ու կաթնակերներին+։ Թող փեսան դուրս գա իր ներքին սենյակից, և հարսը՝ իր ամուսնական ննջարանից։
17 Թող քահանաները՝ Եհովային ծառայողները, լաց լինեն նախասրահի ու զոհասեղանի+ միջև և ասեն. «Ո՜վ Եհովա, խնայիր քո ժողովրդին և քո ժառանգությունը նախատինք մի՛ դարձրու+, որպեսզի ազգերը չտիրեն նրան։ Ինչո՞ւ ժողովուրդներն ասեն. «Ո՞ւր է նրանց Աստվածը»»+։ 18 Եհովան նախանձախնդիր կլինի իր երկրի հանդեպ+ և կկարեկցի իր ժողովրդին+։ 19 Եհովան կպատասխանի ու կասի իր ժողովրդին. «Ահա ես ուղարկում եմ ձեզ հացահատիկ, նոր գինի և յուղ, ու դուք կկշտանաք դրանցով+։ Ձեզ այլևս նախատինք չեմ դարձնի ազգերի մեջ+։ 20 Հյուսիսից եկածին+ կվռնդեմ ձեր մոտից, կցրեմ դեպի անջուր և ամայի երկիր. նրա առջևի մասը՝ դեպի արևելյան ծովը+ և հետևի մասը՝ արևմտյան ծովը+։ Նրանից նեխած հոտ դուրս կգա, գարշահոտություն կբարձրանա նրանից+, քանի որ Նա մեծ գործեր է անելու»։
21 Մի՛ վախեցիր, ո՛վ երկիր։ Ցնծա՛ և ուրախացի՛ր, քանի որ Եհովան մեծ գործեր է անելու+։ 22 Մի՛ վախեցեք, դաշտի գազաննե՛ր+, որովհետև անապատի արոտավայրերը կկանաչեն+։ Ծառն իր պտուղը կտա+։ Թզենին ու որթատունկը առատ բերք կտան+։ 23 Ո՛վ Սիոնի որդիներ, ցնծացե՛ք և ուրախացե՛ք ձեր Աստված Եհովայով+, որովհետև նա բավարար չափով աշնանային անձրևներ կտա ձեզ+ և ձեզ վրա հորդառատ անձրևներ՝ աշնանային ու գարնանային անձրևներ կտեղա, ինչպես առաջ էր+։ 24 Կալերը մաքրված հացահատիկով լեցուն կլինեն, և հնձանները նոր գինով ու յուղով կհորդեն+։ 25 Ես կհատուցեմ ձեզ տարիներ շարունակ աճեցրած այն բերքի դիմաց, որը կերան մորեխը, մորեխի թրթուրը, խավարասերն ու թրթուրը՝ իմ մեծ զորքը, որն ուղարկել էի ձեզ մոտ+։ 26 Դուք կուտեք, կուտեք ու կկշտանաք+ և կգովաբանեք ձեր Աստված Եհովայի անունը+, որն այդպիսի սքանչելի գործեր արեց ձեզ համար+, և իմ ժողովուրդը չի ամաչի հավիտյան+։ 27 Դուք կիմանաք, որ ես Իսրայելի մեջ եմ+, որ ես ձեր Աստված Եհովան եմ, և ուրիշը չկա+։ Իմ ժողովուրդը չի ամաչի հավիտյան։
28 Դրանից հետո այսպես պիտի լինի. ես իմ ոգին կթափեմ+ ամեն տեսակ մարմնի վրա+, և ձեր որդիներն ու աղջիկները+ կմարգարեանան։ Ձեր ծերերը երազներ կտեսնեն, իսկ ձեր երիտասարդները՝ տեսիլքներ։ 29 Այդ օրերին իմ ոգին կթափեմ նույնիսկ ծառաների ու աղախինների վրա+։
30 Երկնքում և երկրի վրա նախանշաններ կտամ+՝ արյուն, կրակ ու ծխի+ սյուներ։ 31 Նախքան Եհովայի մեծ ու ահազդու օրվա գալը+ արևը խավարի կվերածվի+, իսկ լուսինը՝ արյան+։ 32 Բայց ամեն ոք, ով կանչում է Եհովայի անունը, կփրկվի+, որովհետև Սիոն լեռան վրա ու Երուսաղեմում փրկվածներ կլինեն+, ինչպեսև ասել է Եհովան, նրանք նաև կլինեն այն վերապրածների թվում, ում կանչում է Եհովան»+։