Հովել
Յորդորում է հրապարակաւ ապաշխարելու. խոստմունք նոր օրհնութեան։
2 Փող հնչեցրէք Սիօնումը, եւ ազդ աղաղակեցէք իմ սուրբ սարի վերայ դողան երկրի բոլոր բնակիչները, որ Տիրոջ օրը եկել է, որ մօտ է նա: 2 Խաւարի եւ մէգի օրը, ամպի եւ մառախուղի օրը. Ինչպէս որ արշալոյսը տարածվում է սարերի վերայ, մի բազմութիւն եւ զօրաւոր ազգ է գալիս , որի նմանը չէ եղել յաւիտենից եւ նորանից յիետոյ էլ չի լինիլ, մինչեւ տարիները դարէ ցդար: 3 Նորա առաջից կրակը պիտի ուտէ, եւ նորա ետեւից բոցը պիտի այրէ, Եդէմի դրախտի պէս կ’լինի երկիրը նորա առաջին, իսկ նորա ետեւից ամայի անապատին պէս, եւ եւ մէկ ազատուած անգամ չի ունենալ:
4 Ձիերի կերպարանք է նորանց կերպարանքը, եւ ձիավորների պէս պիտի վազեն: 5 Կառքերի ձայնին պէս սարերի գլխին ոստոստում են յարդ ուտող կրակի բոցի ձայնի պէս, մի հզոր ժողովրդի պէս, որ շարուած է պատերազմի: 6 Նորանց երեսիցը պիտի տագնապեն ժողովուրդները, բոլոր երեսները պիտի ետ քաշեն գոյնը: 7 Զորաւորների պէս պիտի վազեն, պատերազմի մարդկանց պէս վեր պիտի ելնեն պարսպի վերայ, եւ ամեն մարդ իր ճանապարհներովը պիտի գնայ, եւ պիտի չ’փոխեն իրանց շաւիղները: 8 Եւ մեկն իր ընկերին պիտի չհրեէ, եմեն մէկն իր ճանապարհով պիտի գնայ. Եւ եթէ զէնքի վերայ էլ ընկնեն, պիտի չ’վիրաւորուին: 9 Քաղաքումը պիտի վազվզեն, պարսպի վերայ պիտի վազեն, վեր պիտի ելնեն տները պատուհաններովը ներս պիտի մտնեն գողի նման: 10 Նորանց երեսիցը երկիրը պիտի դողայ, երկինքը սարսէ, արեգակն ու լուսինը պիտի խաւարուին, եւ աստղերը ետ քաշեն իրանց լոյսը: 11 Եւ Տէրը պիտի տայ իր ձայնը իր զօրքերի առաջին, որ շատ մէծ է նորա բանակը, որովհետեւ զօրաւոր է իր խօսքը կատարրողը: Որովհետեւ մեծ է Տիրոջ օրը եւ շատ ահեղ, եւ ո՞վ կարող է դիմանալ նորան:
12 Սակայն հիմա էլ, ասում է Տէրը, դէպի ինձ դարձեէք ձեր սրտովը, եւ ծոմով ու լացով եւ սգով: 13 Եւ պատառեցէք ձեր սրտեր, ու ոչ թէ ձեր հանդերձները, եւ ետ դարձէք դէպի ձեր Տէր Աստուածը, ըստ որում ողորմած եւ գթած է, երկայնամիտ եւ բազումողորմ եւ զղջացող չարիքի համար: 14 Ո՞վ գիտէ, գուցե դարձեալ զղջայ. եւ իր ետեւիցը օրհնութիւն թողէ, հացի ընծայ եւ թափելու նուէր ձեր Տէր Աստուծուն համար:
15 Փող հնչեցրէք Սիօնումը, ծոմ սրբեցէք, հանդէս հրաւիրեցէք: 16 Ժողովուրդը հաւաքեցէք, ժողովքը սրբեցէք, ծերերին ժողովեցէք. երեխաներին ու մանուկներին հաւաքեցէք, փեսան դուրս գայ իր սենեակիցը, եւ հարսը՝ իր առագաստիցը: 17 Սրահի սեղանի մէջտեղը լաց լինեն քահանաները՝ Տիրոջ ծառաները. Եւ ասեն. Խնայիր, ով Տէր, քո ժողովրդին, եւ քւ ժառանգութիւնը մի ար նախատինքի, որ ազգերը տիրեն նորան վերայ. Ի՞նչու համար ասեն ազգերի մէջ. Ո՞ւր է նորանց Աստուածը:
18 Այն ժամանակ Տէրը պիտի նախանձէ իր երկրի համար: եւ ողորմէ իր ժողովրդին: 19 Եւ Տէրը պիտի պատասխանէ եւ ասէ իրի ժողովրդին. Ահա ես ձեզ համար ուղարկում եմ ծորեն, գինի եւ իւղ, որ պիտի կշտանաք նորանով. Եւ ձեզ այլեւս նախատինք պիտի չ’անեմ ազգերի մէջ: 20 Եւ հիւսիսացուն պիտի հեռացնեմ ձեր վերայից, եւ նորան պիտի քշեմ մի չոր եւ ամայի երկիր, երեսը դէպի արեւելեան ծովը եւ քամակը դէպի ետեւի ծովը եւ նորա վատ հոտը պիտի բարձրանայ նորա գարշահոտութիւնը, որովհետեւ մեծ բաներ է ակտարել: 21 Մի վախենար, ով երկիր, ցանծա եւ ուրախացիր, որ Տէրը մեծ բաներ է անում: 22 Մի վախենաք, ով դաշտի անասուններ, որ կանաչելու են անապատի արօտները, որովհետեւ ծառը տալու է իր պտուղը, թզենին եւ որթը պիտի տան իրանց զօրութիւնը: 23 Եւ ով Սիօնի որդիք, ցնծացէք եւ ուրախացէք Տիրոջմով ձեր Աստուծով. Որ կ’տայ ձեզ ուսուցիչ արդարութեան համար. Եւ ձեզ համար անձրեւ կ’իջեցնէ առաջի եւ վերջի անձրեւ առաջուայ պէս: 24 Եւ կալերը կ’լցուին ցորենով, եւ հնձանները կ’յորդեն գինիով եւ իւղով: 25 Եւ ես կ’հատուցանեմ ձեզ այն տարիները, որ կերան մորեխը, ջորեակը, երեւիլը եւ խառնիճը, այն իմ մեծ զօրքը որ ուղարկեցի ձեր մէջը: 26 Եւ պիտի ուտէք ու ուտէք եւ կշտանաք, եւ օրհնաբանէք ձեր Տէր Աստուծոյ անունը, որ ձեզ համար հրաշքներ արաւ. եւ իմ ժողովուրդը պիտի չ’ամաչէ յաւիտեան: 27 Եւ պիտի իմանաք որ ես Իսրայէլի մէջ եմ ձեր Տէր Աստուածը, ու միւսը չ’կայ. եւ իմ ժողովուրդը պիտի չ’ամաչէ յաւիտեան:
28 Եւ պիտի լինի սորանից յետոյ, որ իմ հոգին պիտի թափեմ ամեն մարմնի վերայ, եւ պիտի մարգարէանան ձեր տղերքն ու ձեր աղջկերքը, ձեր ծերերը երազներ պիտի երազեն. ձեր երիտասարդները տեսիլքիներ պիտի տեսնեն: 29 Եւ ծառաներին ու աղախիններին վերայ էլ պիտի թափեմ այն օրերը իմ հոգին: 30 Եւ նշաններ պիտի տամ երկնքումը ու երկրիս վերայ. արիւն եւ կրակ եւ ծուխի սիւներ: 31 Արեգակը պիտի փոխուի խաւարի, եւ լուսինը՝ արեան, Տիրոջ մեծ եւ ահեղ օրը գալուց առաջ: 32 Եւ պիտի լինի, որ ամեն ով որ կանչէ Տիրոջ անունը, կ’փրկուի. որովհետեւ Սիօն սարի վերայ եւ Երուսաղէմումը փրկութիւն կ’լինի՝ Տիրոջ ասածին պէս. եւ այն մնացորդների վերայ, որոնց Տէրը կ’կանչէ: