Հռոմեացիներ
13 Թող ամեն անձ* հպատակվի+ վերին իշխանություններին+, որովհետև չկա մի իշխանություն+, որ Աստծուց չլինի+։ Գոյություն ունեցող իշխանությունները Աստծու կողմից են դրված+ իրենց հարաբերական դիրքերում+։ 2 Ուստի ով հակառակվում է իշխանությանը, Աստծու սահմանած կառույցին է դեմ կանգնում. նրանք, ովքեր դեմ են կանգնում դրան, իրենց անձերի վրա դատապարտություն են բերում+։ 3 Նրանք, ովքեր իշխում են, վախի պատճառ են ոչ թե բարին գործողի համար, այլ չարը գործողի+։ Ուզո՞ւմ ես իշխանությունից չվախենալ։ Բարին գործիր+ և նրանից գովասանք կստանաս, 4 քանի որ նա Աստծու ծառայողն է քեզ համար ի բարին+։ Սակայն եթե դու չարն ես գործում+, վախեցիր, որովհետև նա սուրը զուր տեղը չի կրում, քանի որ Աստծու ծառայողն է և վրեժխնդիր է+, որպեսզի նրա զայրույթը թափի չարիք գործողի վրա։
5 Ուրեմն դուք ծանրակշիռ պատճառ ունեք հպատակվելու ոչ միայն այդ զայրույթի պատճառով, այլև ձեր խղճի+։ 6 Ահա թե ինչու դուք նաև հարկեր եք վճարում, որովհետև նրանք Աստծուն ծառայողներ են+, որ անդադար ծառայում են այդ նպատակով։ 7 Ամեն մեկին տվեք իր հասանելիքը. որին պետք է հարկ տալ՝ հարկը+, որին տուրք՝ տուրքը, որին վախ՝ վախը+, որին պատիվ՝ պատիվը+։
8 Ոչ ոքի ոչ մի բան պարտք մի՛ եղեք+, բացի իրար սիրելուց+, քանի որ ով սիրում է իր մերձավորին, կատարում է օրենքը+, 9 որովհետև օրենքը՝ «շնություն մի՛ գործիր+, մի՛ սպանիր+, մի՛ գողացիր+, մի՛ ցանկացիր»+, և ուրիշ ինչ պատվիրան էլ որ կա, հետևյալ խոսքի մեջ է ամփոփվում. «Սիրի՛ր մերձավորիդ քո անձի պես»+։ 10 Սերը+ մերձավորի հանդեպ չարիք չի գործում+. հետևաբար, սերը օրենքի+ կատարումն է։
11 Այսպես վարվեք՝ իմանալով, թե ինչ ժամանակում եք ապրում, որ ձեզ համար արդեն եկել է քնից արթնանալու ժամը+, քանի որ մեր փրկությունը հիմա ավելի մոտ է, քան այն ժամանակ, երբ հավատացյալ դարձանք+։ 12 Գիշերը բավականին անցել է, և օրը+ մոտեցել է։ Ուրեմն եկեք մեր վրայից հանենք խավարին պատկանող գործերը+ և հագնենք լույսի զենքերը+։ 13 Եկեք պարկեշտությամբ քայլենք, ինչպես ցերեկով+, ո՛չ խրախճանքների և հարբեցողությունների+ մեջ, ո՛չ անթույլատրելի սեռական հարաբերություններով և անառակ վարքով+ և ո՛չ էլ գժտություններով+ ու նախանձով։ 14 Տեր Հիսուս Քրիստոսին հագեք+ և մի՛ ծրագրեք, թե ինչպես կատարել մարմնի ցանկությունները+։