1 Պետրոս
5 Ես, որ նույնպես երեց եմ+, Քրիստոսի չարչարանքների վկան+ և մասնակից այն փառքին, որ պիտի հայտնվի+, ձեր մեջ եղող երեցներին այս հորդորն եմ տալիս. 2 հովվեք+ ձեր հոգածությանը հանձնված Աստծու հոտը+ ոչ թե հարկադրաբար, այլ հոժարակամորեն+, ոչ թե անազնիվ շահասիրությունից դրդված+, այլ ջանասիրությամբ, 3 ոչ թե իշխելով+ նրանց վրա, ովքեր Աստծու ժառանգությունն են+, այլ հոտին օրինակ լինելով+։ 4 Եվ երբ հովվապետը+ հայտնվի, դուք փառքի անթառամ+ պսակը կստանաք+։
5 Նույնպես էլ դուք, երիտասարդնե՛ր, հպատակվեք+ տարեցներին*։ Բոլորդ միմյանց հանդեպ խոնարհամտություն դրսևորեք*+, որովհետև Աստված հակառակվում է գոռոզներին, իսկ խոնարհների հանդեպ անզուգական բարություն է դրսևորում+։
6 Ուրեմն խոնարհվեք Աստծու հզոր ձեռքի տակ, որպեսզի ժամանակին նա բարձրացնի ձեզ+, 7 և ձեր ամբողջ հոգսը+ նրա վրա գցեք, որովհետև նա հոգ է տանում ձեր մասին+։ 8 Պահպանեք ձեր զգոնությունը, արթուն եղեք+։ Ձեր հակառակորդը՝ Բանսարկուն, մռնչացող առյուծի պես ման է գալիս՝ փնտրելով, թե ում կուլ տա+։ 9 Բայց դուք ամուր հավատով դեմ կանգնեք նրան+՝ իմանալով, որ նույնանման չարչարանքներ նաև ձեր ողջ եղբայրությունն է կրում աշխարհում+։ 10 Աստված, որը ամեն ինչում անզուգական բարություն է դրսևորում և որը ձեզ դեպի իր հավիտենական փառքը+ կանչեց Քրիստոսի հետ միության+ մեջ լինելու շնորհիվ, ձեր մի փոքր ժամանակ չարչարվելուց հետո+ ավարտին կհասցնի ձեր ուսուցումը, հաստատուն կդարձնի ձեզ+ ու կզորացնի+։ 11 Նրանն է զորությունը+ հավիտյան։ Ամեն։
12 Սիլվանոս+ հավատարիմ եղբոր միջոցով, ինչպես որ ես եմ նրան համարում, մի քանի խոսքով գրեցի ձեզ+, որպեսզի քաջալերեմ և լրջորեն վկայեմ, որ սա է Աստծու ճշմարիտ անզուգական բարությունը. ամուր կառչեք դրանից+։ 13 Ձեզ իր բարևներն է ուղարկում նա*, որ Բաբելոնում է+՝ ձեզ նման ընտրվածը, ինչպես նաև Մարկոսը+՝ իմ որդին։ 14 Ողջունեք իրար սիրո համբույրով+։
Խաղաղություն+ լինի ձեզ բոլորիդ, որ Քրիստոսի հետ միության մեջ եք։