1 Տարեգրություն
2 Իսրայելի+ որդիներն էին Ռուբենը,+ Շմավոնը,+ Ղևին,+ Հուդան,+ Իսաքարը,+ Զաբուղոնը,+ 2 Դանը,+ Հովսեփը,+ Բենիամինը,+ Նեփթաղիմը,+ Գադը+ և Ասերը:+
3 Հուդայի որդիներն էին Էրը, Օնանը և Սելոմը: Այս երեքին ծնեց Շավայի աղջիկը, որը քանանուհի էր:+ Հուդայի առաջնեկը՝ Էրը, Եհովային տհաճ բաներ էր անում, ուստի Նա զրկեց նրան կյանքից:+ 4 Հուդայի հարս Թամարը+ նրա համար ծնեց Փարեսին+ ու Զարային: Հուդան ընդհանուր հաշվով հինգ որդի ուներ:
5 Փարեսի որդիներն էին Եսրոնը և Համուլը:+
6 Զարայի որդիներն էին Զամրին, Եթանը, Եմանը, Քալքոլը և Դարան՝ հինգ հոգի:
7 Քարմիի որդին* Աքարն* էր, որն Իսրայելի վրա աղետ* բերեց+ և անհավատարմորեն վարվեց՝ չհնազանդվելով կործանման դատապարտված իրերի վերաբերյալ պատվերին:+
9 Եսրոնի որդիներն էին Հերամելը,+ Ռամը+ և Քելուբան:*
10 Ռամը ունեցավ Ամինադաբին:+ Ամինադաբը ունեցավ Նաասոնին,+ որը Հուդայի ցեղապետն էր: 11 Նաասոնը ունեցավ Սալմային:+ Սալման ունեցավ Բոոսին:+ 12 Բոոսը ունեցավ Օբեդին: Օբեդը ունեցավ Հեսսեին:+ 13 Հեսսեն ունեցավ Եղիաբին, որն իր առաջնեկն էր: Երկրորդը Աբինադաբն էր,+ երրորդը՝ Սեմաան,+ 14 չորրորդը՝ Նաթանայելը, հինգերորդը՝ Ռադան, 15 վեցերորդը՝ Ասոմը, և յոթերորդը՝ Դավիթը:+ 16 Նրանց քույրերն էին Շարուհեան և Աբիգեան:+ Շարուհեայի որդիներն էին Աբեսսան,+ Հովաբը+ և Ասայելը՝+ երեք հոգի: 17 Աբիգեան ծնեց Ամեսային:+ Ամեսայի հայրը իսմայելացի Հեթերն էր:
18 Եսրոնի որդի Քաղեբը* ունեցավ որդիներ, որոնց ծնեցին իր կանայք՝ Ազուբան և Հերիոթը: Նրա որդիներն էին Հասերը, Սոբաբը և Արդոնը: 19 Երբ Ազուբան մահացավ, Քաղեբը ամուսնացավ Եփրաթի+ հետ, որը նրա համար ծնեց Հուրին:+ 20 Հուրը ունեցավ Ուրիին: Ուրին ունեցավ Բեսելիելին:+
21 Եսրոնը 60 տարեկանում ամուսնացավ Գաղաադի+ հայր Մաքիրի+ դստեր հետ և նրա հետ հարաբերություն ունեցավ: Մաքիրի դուստրը նրա համար ծնեց Սեգուբին: 22 Սեգուբը ունեցավ Հայիրին,+ որը Գաղաադում+ 23 քաղաք ուներ: 23 Հետո գեսուրացիներն+ ու ասորիները+ նրանցից* խլեցին Հավոթ-Հայիրը,+ նաև Կանաթը+ և դրա կախյալ* ավանները. ընդհանուր հաշվով՝ 60 քաղաք: Սրանք բոլորը Գաղաադի հայր Մաքիրի սերունդներն էին:
24 Եսրոնի+ կինը՝ Աբիան, նրա համար ծնեց Ասքուրին՝+ Թեկուեի+ հորը.* Եսրոնը այդ ժամանակ արդեն մահացել էր Քաղեբ-Եփրաթայում:
25 Եսրոնի առաջնեկի՝ Հերամելի որդիներն էին Ռամը, որը նրա առաջնեկն էր, Բունան, Օրենը, Ասոմը և Աքիան: 26 Հերամելը մեկ ուրիշ կին էլ ուներ, որի անունը Ատարա էր. նա Օնամի մայրն էր: 27 Հերամելի առաջնեկի՝ Ռամի որդիներն էին Մաասը, Համինը և Ակորը: 28 Օնամի որդիներն էին Սամային և Հադան: Սամայիի որդիներն էին Նադաբը և Աբիսուրը: 29 Աբիսուրի կնոջ անունը Աբիհայիլ էր, որը նրա համար ծնեց Աքբանին և Մոլիդին: 30 Նադաբի որդիներն էին Սաղադն ու Ափիմը, բայց Սաղադը մահացավ անզավակ: 31 Ափիմի որդին* Եսսին էր, Եսսիի որդին* Սեսանն էր, և Սեսանի զավակը* Աղային էր: 32 Սամայիի եղբոր՝ Հադայի որդիներն էին Հեթերը և Հովնաթանը, բայց Հեթերը մահացավ անզավակ: 33 Հովնաթանի որդիներն էին Փալեթը և Զազան: Սրանք Հերամելի սերունդներն էին:
34 Սեսանը որդիներ չուներ, այլ միայն դուստրեր ուներ: Նա մի եգիպտացի ծառա ուներ, անունը՝ Հարքա: 35 Սեսանը իր դստերը կնության տվեց Հարքային, և նա նրա համար ծնեց Եթթիին: 36 Եթթին ունեցավ Նաթանին: Նաթանը ունեցավ Զաբադին: 37 Զաբադը ունեցավ Օֆլալին: Օֆլալը ունեցավ Օբեդին: 38 Օբեդը ունեցավ Հեուին: Հեուն ունեցավ Ազարիային: 39 Ազարիան ունեցավ Քելեսին: Քելեսը ունեցավ Ելեասային: 40 Ելեասան ունեցավ Սոսոմեին: Սոսոմեն ունեցավ Սեղումին: 41 Սեղումը ունեցավ Հեկամիային: Հեկամիան ունեցավ Ելիսամային:
42 Հերամելի եղբոր՝ Քաղեբի*+ որդիներն էին նրա առաջնեկ Մեսան, որը Զիփի հայրն էր, և Քեբրոնի հայր Մարեսայի որդիները: 43 Քեբրոնի որդիներն էին Կորխը, Թափուան, Ռեկեմը և Սեման: 44 Սեման ունեցավ Ռաամին, որը Հարկաամի հայրն էր: Ռեկեմը ունեցավ Սամայիին: 45 Սամայիի որդին Մաոնն էր: Մաոնը Բեթսուրի+ հայրն էր: 46 Քաղեբի հարճ Գեֆան ծնեց Առանին, Մոսային և Գազեզին: Առանը ունեցավ Գազեզին: 47 Հադայիի որդիներն էին Ռեգեմը, Հովաթամը, Գեսանը, Փալետը, Գեֆան և Սագաֆը: 48 Քաղեբի հարճ Մաաքան ծնեց Սեբերին և Թարանային: 49 Հետո նա ծնեց Սագաֆին՝ Մադմաննայի+ հորը, և Սևային՝ Մաքաբենայի և Գաբեայի+ հորը: Քաղեբի+ դուստրը Աքսան էր:+ 50 Սրանք Քաղեբի սերունդներն էին:
Եփրաթայի+ առաջնեկի՝ Հուրի+ որդիներն էին Սոբալը՝ Կարիաթարիմի+ հայրը, 51 Սալման՝ Բեթլեհեմի+ հայրը, և Հարեփը՝ Բեթ-Կադերի հայրը: 52 Կարիաթարիմի հոր՝ Սոբալի որդին Հարոեն էր: Սոբալը նաև մենուքոթցիների կեսի նախահայրն էր: 53 Կարիաթարիմում բնակվող տոհմերն էին հեթերացիները,+ փութացիները, սումաթացիներն ու մասարացիները: Նրանցից սկիզբ առան սարաացիներն+ ու եսթաուղացիները:+ 54 Սալմայի սերունդներն էին Բեթլեհեմի,+ Նետոֆայի, Ատրոթ-Բեթ-Հովաբի բնակիչները, ինչպես նաև մանաքաթցիների կեսը և սարացիները: 55 Գաբեսում ապրող դպիրների տոհմերն էին թարգաթացիները, սամաթացիները և սոկաթացիները: Սրանք այն կենեցիներն էին,+ որ առաջ էին եկել Ամմաթից՝ Ռեքաբյանների+ հորից: