Հովել
Թշնամիների պատժուիլը։ Աստուծոյ ժողովրդի փրկութիւնը և օրհնեալ վիճակը։
3 Որովհետեւ ահա այն օրերը եւ այն ժամանակը, որ ես ետ կ’դարձնեմ Յուդայի եւ Երուսաղէմի գերութիւնը: 2 Այն ժամանակ կ’ժողովեմ բոլոր ազգերը, եւ նորանց կ’իջեցնեմ Յովսափատի հովիտը, եւ այնտեղ նորանց հետ դատ կրվարեմ իմ ժողովրրդի եւ իմ ժառանգութիւն՝ Իսրայէլի համար, որին ցրուեցին ազգերի մէջ, եւ իմ երկիրը բաժանեցին: 3 Եւ իմ ժողովրդի վերայ վիճակ ձգեցրին, եւ տղային տուին պոռնիկի կապէնքի տեղ, եւ տղային եւ աղջիկը ծախեցին գինիի եւ խմեցին: 4 Եւ դուք էլ ի՞նչ էք ինձ համար, ով Տիւրոս եւ Սիդոն, եւ ով բոլոր Փղշտացիների սահմաններ, մի՞թե դուք ինձ հատուցում էք անելու, եւ կամ դուք ինձ հատուցանողնե՞ր էք. հեշտ եւ շուտով ետ կ’դարձնեմ ձեր հատուցումը ձեր գլխին. 5 Որովհետեւ իմ արծաթն ու ոսկին առաք դուք, եւ իմ ցանկալի բարի բաները տարաք ձեր մեհեանները: 6 Եւ Հուդայի որդիներին ու Երուսաղէմի որդիներին Յունաց որդկանցը ծախեցիք. որպէս զի նորանց հեռացնէք իրանց սահմանիցը: 7 Ահա ես պիտի զարթնեցնեմ նորանց այնտեղից ուր որ նորանց ծախեցիք, եւ ձեր հատուցումը ետ պիտի դարձնեմ ձեր գլխին: 8 Եւ պիտի ծախեմ ձեր տղերքն ու ձեր աղջկերքը Յուդայի որդկանց ձեռը, եւ նորանք պիտի ծախեն նորանց Սաբայեցիներին՝ այն հեռու ազգին. որովհետեւ Տէրն է խօսել:
9 Հրատարակեցէք այս՝ ազգերի մէջ, պատերազմ որոշեցէք. զարթնեցրէք տղամարդիկներին. մօտենան վեր գնան բլոր պատերազմի մարդիկը: 10 Ձեր խոփերը սուրեր շինեցէք եւ ձեր յօտոցները՝ նիզակներ. թող տկարն ասէ. Տղամարդ եմ ես: 11 Շտապեցէք եւ եկէք, ով բոլոր շրջակա ազգեր, եւ ժողովուեցէք. այնտեղ տար ով Տէր, քո զօրաւորներին: 12 Զարթնեն եւ վեր գան ազգերը Յովսափատի հովիտը, որովհետեւ այնտեղ պիտի նստեմ բոլոր շրջակա ազգերը դատելու համար:
13 Մանգաղը գցեցէք, որովհետեւ հասել է հունձքը , եկէք, իջէք, որովհետւ լցուել է հնձանը. Աւազանները յորդում են. Որովհտեւ շատ է նորանց չարութիւնը: 14 Բազմութիւններ, բազմութիւններ Վճռի հովիտումը, որովհետեւ մօտ է Տիրոջ օրը Վճռի հովիտումը: 15 Արեգակն ու լուսինը պիտի խավարեն, եւ աստղերը ետ քաշեն իրանց լոյսը: 16 Եւ Տէրը պիտի գոչէ Սիօնից, եւ Երոսաղէմից ձայն պիտի տայ, եւ երկինքը ու երկիրը պիտի դողան. Բայց Տէրը ապաւէն կ’լինի իր ժողովրդի համար, եւ ամրոց՝ Իսրայէլի որդկանց համար: 17 Եւ դուք պիտի իմանաք, որ ես եմ ձեր Տէր Աստուածը, որ բնակվում եմ իմ սուրբ Սիօն սարումը. եւ Երուսաղէմը սուրբ պիտի լինի, եւ օտարներ այլեւս չեն անց կենալ նորա միջով:
18 Եւ պիտի լինի այն օրը որ սարերը քաղցու պիտի ծորեցնեն, եւ բլուրները կաթ հոսեցնեն, եւ Յուդայի բոլոր ձորերը ջուր պիտի բղխեն, եւ Տիրոջ տանիցը մի աղբիւր պիտի դուրս գայ, եւ ոռոգէ Սատիմի ձորը: 19 Եգիպտոսը ամայի պիտի դառնայ, եւ Եդովմի մի ամայի անապատ պիտի դառնայ, Յուդայի որդկանց դէմ գործած անիրաւութեան համար. որովհետեւ անմեղ արիւն թափեցին նորանց երկրումը: 20 Բայց Յուդան յաւիտեան պիտի բնակուէ, եւ Երուսաղէմը՝ դարէ ցդար: 21 Եւ նորանց արիւնը պիտի մաքրեմ, որ չէի մաքրել. եւ Տէրը պիտի բնակուէ Սիօնումը: