1 Տիմոթեոս
2 Նախևառաջ հորդորում եմ, որ աղաչանքներ, աղոթքներ, խնդրանքներ ու շնորհակալական խոսքեր ուղղեք Աստծուն ամեն տեսակ մարդկանց համար, 2 այդ թվում՝ թագավորների և բարձր դիրք* ունեցողների,+ որպեսզի մենք շարունակենք հանգիստ ու խաղաղ կյանք վարել՝ ամեն ինչում դրսևորելով լրջամտություն և Աստծու հանդեպ նվիրվածություն:+ 3 Այս ամենը լավ է և հաճելի մեր Փրկչի՝ Աստծու+ աչքին, 4 ով կամենում է, որ ամեն տեսակ մարդիկ ճշմարտության մասին ճշգրիտ գիտելիքներ ստանան ու փրկվեն:+ 5 Կա մեկ Աստված+ ու մեկ միջնորդ+ Աստծու և մարդկանց միջև՝+ Քրիստոս Հիսուսը՝ այն մարդը,+ 6 ով իր անձը որպես համապատասխան փրկագին տվեց բոլորի* համար.+ այս մասին է, որ իր ժամանակին պետք է վկայություն տրվի: 7 Հենց այդ վկայությունը տալու համար է,+ որ ես նշանակվեցի քարոզիչ ու առաքյալ՝+ հավատի ու ճշմարտության մասին այլազգիներին սովորեցնող ուսուցիչ (ճիշտն եմ ասում, չեմ ստում):+
8 Ցանկանում եմ, որ ամեն տեղ, որտեղ հավաքվում եք, աղոթք մատուցող տղամարդիկ լինեն նվիրված*+ և զերծ զայրույթից+ ու վիճաբանություններից:+ 9 Իսկ կանայք թող իրենց զարդարեն ոչ թե մազերի պերճաշուք հյուսքերով, ոսկով, մարգարիտներով կամ էլ շատ թանկարժեք հագուստով, այլ վայելուչ հագուկապով, համեստությամբ, ողջամտությամբ+ 10 և բարի գործերով՝ այնպես, ինչպես վայել է Աստծուն նվիրված կանանց:+
11 Ուսուցանվելիս* կանայք թող լուռ* լինեն ու լիովին հնազանդ:+ 12 Թույլ չեմ տալիս, որ կինը սովորեցնի կամ իշխանություն բանեցնի տղամարդու վրա, այլ թող լուռ մնա:+ 13 Ի վերջո, նախ Ադամը ստեղծվեց, հետո՝ Եվան:+ 14 Եվ Ադամը չէր, որ խաբվեց, այլ կինն էր, որ խաբվեց+ ու խախտեց Աստծու պատվիրանը: 15 Ինչևէ, մայրությունը պաշտպանություն կլինի կնոջ համար,+ եթե միայն նա պահպանի իր հավատը, սերը, սրբությունն ու ողջամտությունը:+