Եսայիա
Իմ ոգին կթափեմ քո սերնդի վրա,+
Իմ օրհնությունները՝ քո զավակների վրա:
5 Մեկը կասի. «Ես Եհովայինն եմ»:+
Մյուսը Հակոբի անունով կկոչի իրեն,
Մեկ ուրիշը իր ձեռքի վրա կգրի՝ «Պատկանում եմ Եհովային»,
Եվ իրեն Իսրայելի անունով կկոչի»:
Թող ձայն հանի, ասի ինձ այդ մասին և դա փաստի:+
Թող նրանք մոտալուտ բաների մասին պատմեն,
Ասեն, թե ինչ է կատարվելու հետագայում,
Ինչպես որ ես եմ արել վաղեմի ժողովրդին կազմավորելուց ի վեր:
8 Իմ ժողովո՛ւրդ, մի՛ սարսափիր ու վախից կաթվածահար մի՛ եղիր:+
Մի՞թե բոլորիդ վաղօրոք չեմ պատմել այդ ամենը և ազդարարել այդ մասին:
Դուք իմ վկաներն եք:+ Ինձնից բացի մի՞թե ուրիշ Աստված կա:
Ո՛չ, ուրիշ Ժայռ չկա:+ Ես չգիտեմ այդպիսի մեկին»»:
Որպես վկաներ՝ դրանք* ոչինչ չեն տեսնում ու ոչինչ չգիտեն:+
Ուստի դրանք շինողները ամոթահար կլինեն:+
10 Ո՞վ է այդքան հիմար, որ աստված շինի կամ մետաղից կուռք ձուլի՝
Իմանալով, որ դրանք միանգամայն անօգուտ են:+
Թող բոլորը հավաքվեն ու իրենց տեղում կանգնեն:
Նրանք սարսափահար կլինեն և բոլորը միասին կխայտառակվեն:
12 Մետաղագործը իր գործիքով մշակում է երկաթը շիկացած ածխի վրա,
Հետո մուրճով ձև է տալիս դրան՝
Կոփելով այն իր զորեղ բազկով:+
Բայց հետո սովածանում է և թուլանում,
Ծարավում է և ուժասպառ լինում:
13 Փորագրողը փայտի վրա ձգում է չափման լարը,
Կարմիր կավիճով ուրվագծում է պատկերը,
Աշխատում է դուրով, գծագրում է կարկինով,
Դրան մարդու կերպարանք է տալիս,+
14 Մեկ ուրիշն էլ, ում գործը մայրիներ կտրելն է,
Իր համար մի ծառ՝ կաղնի է ընտրում,
Խնամում է այն, որ անտառի ծառերի մեջ ամրանա,+
Դափնի է տնկում, որն անձրևից ջրվում է և աճում:
15 Հետո այն վառելիք է դառնում մարդու համար,
Նա վերցնում է դրանից և օգտագործում տաքանալու համար,
Կրակ է անում և հաց թխում:
Բայց այդ փայտով նաև աստված է շինում և այն պաշտում,
Քանդակված կուռք է պատրաստում և դրա առաջ խոնարհվում:+
16 Կեսն այրում է, այդ կրակի վրա միս է խորովում,
Ուտում է ու կշտանում:
Այդ կրակից ջերմացած՝ ասում է.
«Ո՜ւխ, ի՜նչ լավ է, նայում եմ կրակին ու տաքանում»:
17 Իսկ մնացած փայտով նա աստված է պատրաստում,
Քանդակված կուռք է շինում:
Խոնարհվում է դրա առաջ ու պաշտում,
Աղոթում է ու ասում.
«Փրկիր ինձ, չէ՞ որ դու իմ աստվածն ես»:+
18 Այդ մարդիկ ոչինչ չգիտեն, ոչինչ չեն հասկանում,+
Նրանց աչքերը ծեփված են, ոչինչ չեն տեսնում,
Նրանց սիրտը անընկալունակ է:
19 Ոչ ոք չի կշռադատում,
Խելք ու հասկացողություն չունի, որ ասի.
«Փայտի կեսը այրեցի,
Ածուխների վրա հաց թխեցի, միս խորովեցի ու կերա:
Հիմա այս մնացած փայտը վերցնեմ՝ գարշելի բա՞ն սարքեմ,+
Այս փայտի կտո՞րը պաշտեմ»:
20 Այդպիսի մարդը մոխրով է սնվում,
Նրա խաբված սիրտը նրան մոլորեցրել է,
Նա չի կարող ինքն իրեն փրկել ու չի էլ ասում.
«Ախր ձեռքինս փուչ մի բան է»:
21 «Հիշիր այս ամենը, ո՛վ Հակոբ, դու, ո՛վ Իսրայել,
Չէ՞ որ դու իմ ծառան ես: Ես եմ քեզ կազմավորել:
Դու իմ ծառան ես,+ ո՛վ Իսրայել, ես չեմ մոռանա քեզ:+
Վերադարձիր ինձ մոտ, ու ես քեզ կփրկագնեմ:+
23 Ուրախ բացականչիր, ո՛վ երկինք,
Որովհետև Եհովան գործի է անցել:
Հաղթական բացականչեք, ո՛վ երկրի անդունդներ:
Ցնծագին գոչեք, ո՛վ լեռներ,+
Ո՛վ անտառ և բոլոր ծառեր,
Որովհետև Եհովան փրկագնել է Հակոբին,
Հօգուտ Իսրայելի գործելով՝ իր մեծափառությունն է ցույց տալիս»:+
«Ես Եհովան եմ, ով ստեղծել է ամեն ինչ:
Ես եմ սփռել երկինքը+ և արարել երկիրը:+
Այդ ժամանակ ո՞վ էր ինձ հետ:
25 Ես նա եմ, ով այնպես է անում, որ դատարկախոսների* նշանները չիրականանան,
Որ գուշակները հիմար դուրս գան,+
Նա եմ, ով իմաստուններին շփոթության մեջ է գցում
Եվ նրանց իմացածը հիմարության է վերածում:+
26 Նա եմ, ով այնպես է անում, որ իր ծառայի հայտնած խոսքերը կատարվեն,
Իր պատգամաբերների հայտնած մարգարեություններն իրականանան:+
Նա եմ, ով Երուսաղեմի մասին ասում է՝ «Այն կբնակեցվի»,+
Հուդայի քաղաքների մասին ասում է՝ «Դրանք կվերակառուցվեն:+
Ավերված Երուսաղեմը ես կվերականգնեմ»:+
27 Նա եմ, ով խոր ջրերին ասում է. «Գոլորշիացե՛ք:
Քո բոլոր գետերը ես կցամաքեցնեմ»:+
Նա եմ, ով Երուսաղեմի մասին ասում է՝ «Այն կվերակառուցվի»,
Եվ տաճարի մասին՝ «Քո հիմքը կգցվի»»:+