Հոբ
2 «Ա՜խ, երանի՜ հետ գային առաջվա ժամանակները,
Այն օրերը, երբ Աստված պահպանում էր ինձ,
3 Երբ նրա ճրագը փայլում էր իմ գլխավերևում,
Երբ խավարի մեջ նա իր լույսով իմ ճանապարհն էր լուսավորում,+
4 Երբ կյանքիս ծաղկուն շրջանն էր,
Երբ Աստծու հետ իմ մտերմությունը տունս ջերմացնում էր,+
5 Երբ Ամենակարողը դեռ ինձ հետ էր,
Երբ բոլոր զավակներս* իմ շուրջն էին,
6 Երբ կարագի մեջ էին իմ ոտքերը,
Եվ ինձ համար յուղ էին բխեցնում ժայռերը:+
7 Այդ ժամանակ, երբ քաղաքի դարպասի մոտ էի գնում+
Եվ քաղաքի հրապարակում նստում,+
8 Երիտասարդներն ինձ տեսնելիս ճանապարհ էին տալիս,*
Նույնիսկ տարեցներն էին ոտքի ելնում ու կանգնած մնում:+
9 Իշխանները լռում էին,
Ձեռքները դնում էին բերաններին:
10 Անվանի մարդիկ ձայնները կտրում էին,
Նրանց լեզուն կպչում էր իրենց քիմքին:
11 Ինձ լսողները իմ մասին լավն էին խոսում,
Ինձ տեսնողները իմ մասին լավ բաներ էին վկայում,
14 Արդարությունն իմ հագուստն էր,
Արդարադատությունը իմ վերնահագուստն ու գլխափաթթոցն էր:
15 Ես աչք էի կույրի համար
Եվ ոտք՝ կաղի համար:
19 Իմ արմատները կտարածվեն մինչև ջրերը,
Եվ ճյուղերիս վրա ցող կլինի ողջ գիշերը:
20 Իմ փառքը երբեք չի խամրի,
Ձեռքիս աղեղը անվերջ կնետահարի»:
22 Իմ խոսքից հետո նրանք ասելիք չէին ունենում,
Ասածներս հաճույքով էին ընդունում: