Եսայիա
60 «Վե՛ր կաց, ո՛վ կին,+ լո՛ւյս շողացրու, որովհետև քո լույսը եկել է:
Եհովայի փառքը քեզ լուսավորել է:+
2 Ահա մթություն կպատի երկրին,
Եվ թանձր խավար՝ ազգերին:
Բայց քեզ Եհովան կլուսավորի,
Նրա փառքը կցոլա քեզ վրա:
4 Բարձրացրու աչքերդ և շուրջդ նայիր:
Նրանք բոլորը հավաքվել ու քեզ մոտ են գալիս:
Սիրտդ ուրախությամբ կլցվի ու կթրթռա,
Որովհետև ծովի գանձերը դեպի քեզ կհորդեն,
Եվ ազգերի հարստությունը քեզ մոտ կգա:+
Սաբայի բոլոր բնակիչները կգան,
Ոսկի ու կնդրուկ* կբերեն
Եվ հանրորեն Եհովային կգովաբանեն:+
Դրանք կմատուցվեն իմ զոհասեղանի վրա և ինձ համար ընդունելի կլինեն:+
Իմ փառահեղ տունը ես կզարդարեմ:+
8 Այդ ովքե՞ր են, որ թռչում են, ինչպես ամպերը,
Ինչպես աղավնիները՝ դեպի իրենց աղավնատները:
Թարսիսյան նավերը, նավարկելով առջևից,*
Հեռվից կբերեն որդիներիդ,+
Ինչպես նաև արծաթ ու ոսկի
Ի պատիվ քո Աստված Եհովայի անվան ու Իսրայելի Սրբի:
10 Օտարները կկառուցեն քո պարիսպները,
Նրանց թագավորները կծառայեն քեզ,+
Քանի որ թեև բարկությամբ լցված՝ քեզ հարվածեցի,
Բայց բարեհաճություն դրսևորելով՝ կգթամ քեզ:+
11 Քո դարպասները միշտ բաց կլինեն.+
Չեն փակվի ո՛չ ցերեկը, ո՛չ էլ գիշերը,
Որ ազգերի հարստությունը քեզ մոտ բերեն,
Եվ նրանց թագավորները առաջինը դա կանեն:+
13 Քեզ մոտ կբերվեն Լիբանանին փառք բերող բարիքները,+
Կբերվեն գիհի, հացենի և նոճի,+
Որ գեղեցկացվի իմ սրբարանը:
Ես պատվավոր կդարձնեմ իմ ոտքերի պատվանդանը:+
14 Քեզ կեղեքողների որդիները քեզ մոտ կգան ու քո առաջ կխոնարհվեն,
Բոլոր նրանք, ովքեր քեզ անհարգալից էին վերաբերվում, կխոնարհվեն քո ոտքերի առաջ
Ու քեզ կկոչեն Եհովայի քաղաք, Իսրայելի Սրբի Սիոն:+
15 Դու լքված ու ատված էիր, և ոչ ոք չէր անցնում քո միջով:+
Բայց ես այնպես կանեմ, որ քեզնով հավիտյան հպարտանան
Եվ սերնդեսերունդ քեզնով ուրախանան:+
Դու, անշուշտ, կիմանաս, որ ես՝ Եհովաս, քո Փրկիչն եմ,
Հակոբի Հզորը քեզ Փրկագնողն է:+
Խաղաղությունը կնշանակեմ քեզ վերահսկող
Եվ արդարությունը՝ քո գործը ղեկավարող:+
Պարիսպներդ Փրկություն կկոչես,+ դարպասներդ՝ Գովաբանություն:
19 Ցերեկը քեզ լույս տվողը այլևս արևը չի լինի,
Գիշերը քեզ լուսավորողը փայլուն լուսինը չի լինի,
Այլ Եհովան կլինի քո հավերժական լույսը,+
Քո Աստվածը կլինի քո փառքը:+
Կվերջանան սգիդ օրերը:+
21 Քո ողջ ժողովուրդը արդար կլինի
Եվ առհավետ կտիրի այս երկրին:
22 Քիչը հազար կդառնա,
Աննշանը՝ զորավոր ազգ:
Ես՝ Եհովաս, կարագացնեմ դա, երբ ժամանակը գա»: