Եսայիա
2 Նրա վրա կլինի Եհովայի ոգին՝+
Իմաստության+ ու հասկացողության ոգին,
Խորհուրդների ու զորության ոգին,+
Գիտելիքներ տվող ու Եհովայի հանդեպ վախ ներշնչող ոգին:
3 Եհովայի հանդեպ վախ ունենալը նրան ուրախություն կպատճառի:+
Նա զուտ իր աչքի տեսածով չի դատի,
Զուտ իր ականջի լսածով չի խրատի:+
4 Խեղճերին արդարությամբ կդատի,
Արդարացիորեն կուղղի մարդկանց՝ ի բարօրություն հեզերի:
8 Կաթնակեր երեխան կոբրայի բնի վրա կխաղա,
Եվ կաթից կտրված երեխան իր ձեռքը կդնի թունավոր օձի բնին:
9 Եհովայի ողջ սուրբ լեռան վրա նրանք ոչ ոքի չեն վնասի+
Եվ ոչ մի չարիք չեն պատճառի,+
Քանի որ երկիրը լեցուն կլինի Նրա մասին գիտելիքներով,
Ինչպես ծովն է լցված ջրերով:+
10 Այդ օրը Հեսսեի արմատը+ ժողովուրդների համար նշանասյուն կլինի,+
Առաջնորդության համար ազգերը նրան կդիմեն,*+
Եվ նրա բնակավայրը* կփառավորվի:
11 Այդ օրը Եհովան կրկին՝ երկրորդ անգամ, օգնության ձեռք կմեկնի իր ժողովրդից ողջ մնացածներին և նրանց կվերադարձնի Ասորեստանից,+ Եգիպտոսից,+ Պաթուրեսից,+ Քուշից,*+ Էլամից,+ Սենաարից,* Եմաթից ու ծովի կղզիներից:+ 12 Նա նշանասյուն կկանգնեցնի ազգերի համար և երկրի չորս ծայրերից կհավաքի Իսրայելի ցիրուցան եղած բնակիչներին+ և Հուդայի ցաքուցրիվ եղած ժողովրդին:+
Եփրեմը չի նախանձի Հուդային,
Եվ Հուդան թշնամանքով չի վերաբերվի Եփրեմին:+
14 Նրանք լեռնալանջերով ցած կսուրան դեպի արևմուտք՝ ընդդեմ փղշտացիների,
Միասին կկողոպտեն Արևելքի ժողովրդին: