Ղևտական
19 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 2 «Խոսիր Իսրայելի ողջ ժողովրդի հետ և ասա. «Սո՛ւրբ եղեք, քանի որ ես՝ ձեր Աստված Եհովաս, սուրբ եմ:+
3 Ձեզանից ամեն մեկը պետք է հարգի* իր հորն ու մորը+ և պետք է պահի իմ Շաբաթները:+ Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը: 4 Փուչ աստվածների չպաշտեք և ձեզ համար ձուլածո աստվածներ չշինեք:+ Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը:
5 Եթե Եհովային խաղաղության զոհ մատուցելու լինեք, այն ճիշտ ձևով մատուցեք, որպեսզի հավանություն ստանաք:+ 6 Այն հարկավոր է ուտել մատուցելու օրը և հաջորդ օրը: Իսկ ինչ որ մնա երրորդ օրը, պետք է կրակով այրվի:+ 7 Սակայն եթե երրորդ օրը որևէ մեկը դրա մսից ուտի, այդ զոհը ընդունելի չի լինի: Դա պղծություն է: 8 Ուտողը պատասխան կտա իր հանցանքի համար, որովհետև նա պղծել է Եհովային մատուցված սուրբ ընծան. այդ մարդը պետք է վերացվի իր ժողովրդի միջից:
9 Երբ երկրի բերքը հնձելու լինեք, ձեր արտը ամբողջությամբ՝ մինչև եզրերը, չհնձեք և բերքի մնացորդները չհավաքեք:+ 10 Նաև չքաղեք ձեր խաղողի այգում բերքահավաքից մնացած խաղողները, ոչ էլ գետնին ընկածը կհավաքեք: Դրանք աղքատի+ ու պանդուխտի համար կթողնեք: Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը:
11 Գողություն չանեք,+ չխաբեք+ և դիմացինի հետ անազնվությամբ չվարվեք: 12 Իմ անունով սուտ երդում չտաք,+ որ ձեր Աստծու անունը չանարգեք: Ես Եհովան եմ: 13 Ոչ մեկից խաբեությամբ ոչինչ չկորզեք+ ու ոչ մեկին չկողոպտեք:+ Վարձու աշխատողի վարձը չպետք է ուշացնեք մինչև հաջորդ առավոտ:+
14 Խուլ մարդուն չանիծեք և կույրի առաջ խոչընդոտ չդնեք:+ Վախեցեք* ձեր Աստծուց:+ Ես Եհովան եմ:
15 Դատ վարելիս անարդարություն չանեք: Աղքատի կողմը չբռնեք զուտ այն պատճառով, որ նա աղքատ է, ոչ էլ նախապատվությունը հարուստին կտաք:+ Բոլորին արդարությամբ դատեք:
16 Ժողովրդի մեջ զրպարտություն տարածելով ման չգաք:+ Ձեր դրացու կյանքի* դեմ ոտնձգություն չանեք:*+ Ես Եհովան եմ:
17 Սրտներումդ ձեր եղբորը չատեք:+ Անպայման ուղղեք ձեր եղբորը,+ որ դուք էլ նրա պես հանցավոր չլինեք:
18 Վրեժխնդիր չլինեք+ ու դիմացինի դեմ ոխ չպահեք. սիրեք ձեր դրացուն ձեր անձի պես:+ Ես Եհովան եմ:
19 Պետք է պահեք իմ կանոնները: Երկու տեսակ ընտանի կենդանիներ չխաչասերեք, ձեր արտում երկու տեսակ սերմ չցանեք+ և երկու տարատեսակ թելերից գործված հագուստ չհագնեք:+
20 Եթե մի տղամարդ սեռական հարաբերություն ունենա մի կնոջ հետ, որն աղախին է, և որին խոստացել են կնության տալ ուրիշ մարդու, բայց դեռ չեն փրկագնել և ազատություն չեն շնորհել, ապա հարկավոր է պատիժ սահմանել: Սակայն նրանց պետք չէ մահվան մատնել, որովհետև կինը դեռ ազատ չէր արձակվել: 21 Տղամարդը պետք է հանցանքի զոհ բերի Եհովային. մեկ արու ոչխար պետք է բերի հանդիպման վրանի մուտքի մոտ:+ 22 Քահանան, հանցանքի զոհի արու ոչխարը մատուցելով, Եհովայի առաջ քավություն կանի այդ մարդու գործած մեղքի համար, և նրա մեղքը կներվի:
23 Երբ գնաք այն երկիրը, որ տալու եմ ձեզ, և մրգատու ծառ տնկեք, երեք տարի դրա պտղից չպետք է ուտեք, այն պետք է անմաքուր և արգելված* համարեք: 24 Բայց չորրորդ տարում դրա բոլոր պտուղները սուրբ կհամարվեն, և դուք ուրախանալով դրանք Եհովային կնվիրեք:+ 25 Իսկ հինգերորդ տարում կարող եք ուտել դրա պտուղները: Դրանք կարող եք հավաքել ձեզ համար և ավելացնել ձեր մնացած բերքին: Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը:
Նախանշաններով գուշակություն չանեք և մոգությամբ չզբաղվեք:+
27 Ձեր քունքերի* հատվածի մազերը չսափրեք* և մորուքի ծայրերն այնպես չկտրեք, որ փչացնեք դրա տեսքը:*+
28 Մահացած մարդու* համար սգալիս ձեր մարմնի վրա կտրվածքներ չանեք:+ Ձեզ վրա դաջվածքներ չանեք: Ես Եհովան եմ:
29 Ձեր աղջկան չպատվազրկեք՝ մարմնավաճառ դարձնելով,+ որ երկիրը չպղծվի մարմնավաճառությամբ և չլցվի անառակ բարքերով:+
30 Իմ Շաբաթները պահեք+ և իմ սրբարանին խորին հարգանքով* վերաբերվեք: Ես Եհովան եմ:
31 Ոգեհարցների և բախտագուշակների չդիմեք,+ որ չպղծվեք նրանցով: Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը:
32 Ալեհեր մարդու առաջ ոտքի կանգնեք,+ տարեցին պատվեք.+ վախեցեք ձեր Աստծուց:+ Ես Եհովան եմ:
33 Եթե ձեր երկրում պանդուխտ է բնակվում, նրան վատ մի՛ վերաբերվեք:+ 34 Ձեր մեջ բնակվող պանդուխտը պետք է բնիկի պես լինի ձեզ համար:+ Նրան պետք է սիրեք ձեր անձի պես: Չէ՞ որ Եգիպտոսում դուք էլ էիք պանդուխտներ:+ Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը:
35 Որևէ բանի երկարությունը, կշիռը կամ քանակը չափելիս անազնվություն չանեք:+ 36 Պետք է օգտագործեք ճշգրիտ կշեռք, ճշգրիտ կշռաքարեր և ճշգրիտ չափանոթներ:*+ Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը, ով հանեց ձեզ Եգիպտոսից: 37 Պետք է պահեք իմ սահմանած բոլոր օրենքներն ու կանոնները և ապրեք դրանց համաձայն:+ Ես Եհովան եմ»»: