Եբրայեցիներ
3 Ուստի, սո՛ւրբ եղբայրներ, որ կանչվել եք* երկինք գնալու,+ խորհրդածեք այն առաքյալի և քահանայապետի մասին, որին հանրորեն դավանում ենք, այսինքն՝ Հիսուսի:+ 2 Նա հավատարիմ էր Աստծուն, ով տվեց իրեն այդ պատասխանատվությունը,+ ճիշտ ինչպես Մովսեսն էր հավատարիմ Աստծու տան* մեջ ծառայելիս:+ 3 Բայց Հիսուսը ավելի մեծ փառքի է արժանի,+ քան Մովսեսը. չէ՞ որ տուն կառուցողը ավելի մեծ պատվի է արժանի, քան իր կառուցած տունը:* 4 Ամեն տուն կառուցող ունի, մինչդեռ ամեն բան ստեղծողն Աստված է: 5 Մովսեսը հավատարիմ էր որպես Աստծու տան մեջ ծառայող սպասավոր, և դա նախապատկերում էր այն ամենը,* ինչի մասին հռչակվելու էր հետագայում: 6 Քրիստոսն էլ հավատարիմ է որպես Աստծու տունը ղեկավարող որդի:+ Իսկ մենք Աստծու տունն ենք,+ եթե, իհարկե, խոսում ենք համարձակությամբ* և մինչև վերջ ամուր ենք պահում այն հույսը, որը մեր ուրախությունն է:
7 Ուստի ահա թե ինչ է ասվում սուրբ ոգու միջոցով.+ «Երանի՜ թե այսօր լսեք նրա ձայնը, ով ասում է. 8 «Մի՛ կարծրացրեք ձեր սրտերը, ինչպես ձեր նախահայրերը, որոնք իմ ցասումը բորբոքեցին այն օրը, երբ փորձեցին ինձ անապատում:+ 9 Այնտեղ ձեր նախահայրերը, 40 տարի շարունակ իմ գործերը տեսնելով հանդերձ, փորձեցին ու ստուգեցին ինձ:+ 10 Այդ պատճառով էլ ես զզվեցի այս սերնդից ու ասացի. «Նրանք միշտ իրենց սրտի ցանկություններով են շարժվում և իմ ճանապարհները այդպես էլ չըմբռնեցին»: 11 Այնպես որ բարկությամբ լցված՝ երդվեցի. «Նրանք իմ հանգստի մեջ չեն մտնի»»»:+
12 Եղբայրնե՛ր, զգույշ եղեք, որ ձեզնից ոչ մեկը չհեռանա կենդանի Աստծուց, և արդյունքում ձեր մեջ երբևէ չար ու անհավատ սիրտ չձևավորվի:+ 13 Եվ քանի դեռ այդ «այսօրը» չի վերջացել,+ շարունակեք ամեն օր քաջալերել միմյանց, որպեսզի ոչ մեկիդ սիրտը չկարծրանա՝ տրվելով մեղքի մոլորեցնող հրապույրին: 14 Չէ՞ որ մենք Քրիստոսի հետ մասնակից կլինենք ամեն ինչին միայն այն դեպքում, եթե սկզբում ունեցած մեր վստահությունը ամուր պահենք մինչև վերջ,+ 15 ինչպես որ ասվում է. «Երանի՜ թե այսօր լսեք նրա ձայնը, ով ասում է. «Մի՛ կարծրացրեք ձեր սրտերը, ինչպես ձեր նախահայրերը, որոնք իմ ցասումը բորբոքեցին այն օրը»»:+
16 Եվ ովքե՞ր էին, որ Աստծու ձայնը լսելով հանդերձ՝ բորբոքեցին նրա ցասումը: Չէ՞ որ Մովսեսի առաջնորդությամբ Եգիպտոսից դուրս եկածներն էին:+ 17 Եվ ո՞ւմ հանդեպ էր Աստված զզվանք զգում 40 տարի շարունակ:+ Չէ՞ որ նրանց հանդեպ, ովքեր մեղք գործեցին և մահացան անապատում:+ 18 Նա ո՞ւմ երդվեց, որ չեն մտնելու իր հանգստի մեջ: Չէ՞ որ նրանց, ովքեր անհնազանդ էին: 19 Այսպիսով՝ տեսնում ենք, որ իրենց անհավատության պատճառով նրանք չվայելեցին այն:+