Տիտոս
3 Շարունակիր եղբայրներին հիշեցնել, որ հպատակվեն կառավարություններին ու իշխանություններին և հնազանդ լինեն նրանց,+ պատրաստ լինեն անելու ամեն բարի գործ, 2 ոչ ոքի մասին վատը չխոսեն, չլինեն կռվարար, այլ լինեն խոհեմ*+ և միշտ մեղմությամբ վերաբերվեն բոլոր մարդկանց:+ 3 Չէ՞ որ մենք էլ մի ժամանակ անմիտ էինք, անհնազանդ, մոլորված, տարբեր ցանկությունների ու հաճույքների ստրուկն էինք, վատ բաներ էինք անում, նախանձում էինք ուրիշներին, զզվելի մարդիկ էինք և ատում էինք իրար:
4 Սակայն Աստված՝ մեր Փրկիչը, բարություն+ ու սեր դրսևորեց մարդկանց հանդեպ 5 և փրկեց մեզ (ընդ որում՝ դա արեց ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ արդար գործեր էինք արել,+ այլ քանի որ գթասիրտ է):+ Նա մեզ փրկեց՝ մաքրելով ու կյանքի բերելով+ և իր սուրբ ոգու միջոցով մեզ դարձնելով նոր անձնավորություն:+ 6 Այդ ոգին նա Հիսուս Քրիստոսի՝ մեր Փրկչի միջոցով առատորեն թափեց մեզ վրա,+ 7 որ նրա անզուգական բարության շնորհիվ արդար հայտարարվելուց+ հետո ժառանգներ դառնանք+ ու հավիտենական կյանքի հույս ունենանք:+
8 Այն, ինչ նշեցի, վստահարժան է, և ուզում եմ, որ շարունակ ընդգծես այս ամենի կարևորությունը, որպեսզի նրանք, ովքեր արդեն հավատացել են Աստծուն, իրենց ուշադրությունը կենտրոնացնեն բարին անելու վրա: Այդ ամենը լավ է և օգտակար:
9 Իսկ ինչ վերաբերում է հիմար բանավեճերին, տոհմաբանությունները փորփրելուն, վիճաբանություններին և Օրենքի շուրջ լեզվակռիվներին, հեռու մնա այդ ամենից, որովհետև դրանք անօգուտ են ու անիմաստ:+ 10 Եվ եթե որևէ մեկը աղանդավորություն է տարածում,+ նրան զգուշացում* տուր+ մեկ անգամ, հետո նաև երկրորդ անգամ:+ Եթե չլսի, խզիր կապերը նրա հետ,* 11 քանի որ այդպիսի մարդը շեղվել է ճիշտ ուղուց և մեղք է գործում՝ դատապարտություն բերելով ինքն իր վրա:
12 Երբ Արտեմասին կամ Տյուքիկոսին+ քեզ մոտ ուղարկեմ, ամեն ինչ արա, որ գաս ինձ մոտ՝ Նիկոպոլիս. որոշել եմ ձմեռն այնտեղ անցկացնել: 13 Հնարավոր ամեն կերպ օգնիր Օրենքի գիտակ Զենասին, ինչպես նաև Ապողոսին, որ իրենց ուղևորության համար ոչ մի բանի պակաս չունենան:+ 14 Եվ թող մեր հավատակիցներն* էլ սովորեն բարի գործեր անել, որ օգնության ձեռք մեկնեն անհրաժեշտ կարիքի դեպքում+ և այդպիսով լավ պտուղներ բերող ծառաներ լինեն:+
15 Բոլոր ինձ մոտ եղողները քեզ ողջույններ են ուղարկում: Իմ կողմից ողջունիր մեր հավատակիցներին՝ բոլոր մեզ սիրողներին:
Թող Աստված անզուգական բարություն դրսևորի ամենքիդ հանդեպ: