Հոբ
2 Ծաղկի պես նա ծլում է, հետո՝ թառամում:*+
Նա ստվերի պես անցնում-գնում է ու անհետանում:+
3 Այդուհանդերձ, դու հայացքդ նրա վրա ես կենտրոնացրել,
4 Մի՞թե անմաքուրից կարող է մաքուր մարդ ծնվել:+
Անշուշտ ո՛չ:
5 Նրա կյանքի տևողությունը սահմանափակ է,
Եվ նրա ամիսների քանակը քո ձեռքում է:
Դու սահման ես դրել նրա համար, որից չի կարող անցնել:+
7 Նույնիսկ ծառի համար հույս կա:
Եթե այն կտրվի, դարձյալ շիվեր կտա,
Եվ դրա ոստերը կշարունակեն աճել-մեծանալ:
8 Թե հողի տակ դրա արմատը ծերանա,
Թե հողի մեջ դրա բունը չորանա,
9 Ջրի հոտից անգամ շիվեր կտա
Եվ նորելուկ ծառի պես՝ ճյուղեր կարձակի:
11 Ծովի ջրերն անհետանում են,
Գետը ծանծաղանում և չորանում է:
12 Այդպես էլ մարդիկ պառկում են ու վեր չեն կենում:+
Քանի դեռ երկինքը կա, նրանք չեն արթնանա
Եվ իրենց քնից վեր չեն կենա:+
13 Երանի՜ թե գերեզմանում* ինձ ծածկեիր,+
Մինչև քո բարկության անցնելը ինձ թաքցնեիր,
Ինձ համար ժամանակ սահմանեիր ու նորից հիշեիր:+
14 Եթե մարդը մահանա, կարո՞ղ է կրկին ապրել:+
16 Բայց հիմա իմ ամեն մի քայլը դու հաշվում ես,
Միայն մեղք ես փնտրում իմ մեջ:
17 Անօրենությունս պահում ես՝ քսակի մեջ կնքելով,
Հանցանքս պահպանում ես՝ սոսնձով այն փակելով:
18 Ինչպես որ լեռն է տապալվում, փլուզվում,
Եվ ժայռը տեղահան լինում,
19 Ինչպես ջրից քարերն են մաշվում,
Եվ հեղեղներից երկրի հողն է քշվում-տարվում,
Այդպես էլ դու մահկանացու մարդու հույսն ես կործանում:
20 Այնքան ես նրան ճնշում, մինչև որ կորչում է գնում:+
Կերպարանափոխում ես նրան և գերեզման ուղարկում:
21 Նրա որդիները պատվի են արժանանում, բայց նա այդ մասին չի իմանում,
Աննշան մարդիկ են դառնում, բայց նա տեղյակ չի լինում:+
22 Միայն իր կենդանության ժամանակ է ցավ զգում,
Միայն ողջ լինելիս է վիշտ ապրում»: