Գաղատացիներ
6 Եղբայրնե՛ր, եթե ինչ-որ մեկը սխալ քայլ անի նույնիսկ առանց գիտակցելու, դուք՝ հոգևոր որակներ ունեցողներդ, փորձեք ուղղել այդ մարդուն և արեք դա մեղմությամբ:+ Բայց միևնույն ժամանակ ամեն մեկդ ուշադրություն դարձրեք ինքներդ ձեզ,+ որ սխալ չգործեք:+ 2 Շարունակեք կրել միմյանց ծանրությունները*+ և այդպիսով կկատարեք Քրիստոսի օրենքը:+ 3 Եթե որևէ մեկը իր մասին մեծ կարծիք ունի, ինքն իրեն խաբում է,+ քանի որ իրականում ոչինչ է: 4 Թող ամեն մեկը իր գործերը քննի+ և իրեն չհամեմատի ուրիշի հետ: Այդ դեպքում նա ուրախություն կստանա իր իսկ արածներից:+ 5 Յուրաքանչյուր մարդ իր բեռը* պետք է կրի:+
6 Նա, ում ուսուցանվում է խոսքը, թող ամեն լավ բանից բաժին հանի իրեն ուսուցանողին:+
7 Չխաբվե՛ք: Աստծուն չեք կարող արհամարհել:* Մարդ ինչ որ ցանի, այն էլ կհնձի:+ 8 Ով մեղավոր մարմնի ցանկությունների համար է ցանում, մարմնից ապականություն կհնձի, իսկ ով ոգու առաջնորդությանը ներդաշնակ է ցանում, ոգուց հավիտենական կյանք կհնձի:+ 9 Ուրեմն չհանձնվենք ու շարունակենք ճիշտն անել, որովհետև եթե ուժասպառ չլինենք,* իր ժամանակին կհնձենք արդյունքը:+ 10 Ուստի քանի դեռ հնարավորություն* ունենք, եկեք բարին անենք բոլորի հանդեպ, հատկապես նրանց հանդեպ, ովքեր հավատի շնորհիվ մեզ հարազատ են դարձել:
11 Տեսեք, թե ինչ մեծ տառերով եմ գրում ձեզ իմ իսկ ձեռքով:
12 Բոլոր նրանք, ովքեր փորձում են ստիպել ձեզ թլփատվել, ցանկանում են արտաքին բաներով արժանանալ ուրիշների հավանությանը, միայն թե չհալածվեն Հիսուս Քրիստոսին հետևելու համար, ով մահացավ տանջանքի սյան* վրա: 13 Այդ թլփատվողները իրենք էլ չեն պահում Օրենքը,+ այլ ուզում են, որ դուք թլփատվեք, որպեսզի ձեր թլփատվելով պարծենան: 14 Իսկ ես տանջանքի սյան վրա մահացած մեր Տեր Հիսուս Քրիստոսից բացի ուրիշ ոչնչով չեմ ուզենա պարծենալ:+ Նրա մահով աշխարհը մեռավ* ինձ համար, իսկ ես՝ աշխարհի: 15 Կարևորը ոչ թե թլփատված կամ անթլփատ լինելն է,+ այլ նոր ստեղծագործություն լինելը:+ 16 Թող Աստծու տված խաղաղությունը և նրա գթասրտությունը վայելեն այս սկզբունքի համաձայն վարվող բոլոր մարդիկ, այսինքն՝ Աստծու Իսրայելը:+
17 Այսուհետ թող ոչ ոք իմ դեմ չխոսի, որովհետև ես մարմնիս վրա կրում եմ այն դրոշմները, որոնք բնորոշում են ինձ որպես Հիսուսի ծառա:+
18 Եղբայրնե՛ր, թող մեր Տեր Հիսուս Քրիստոսը անզուգական բարություն դրսևորի ձեր հանդեպ ձեր ցուցաբերած ոգու համար: Ամեն: