Եբրայեցիներ
11 Հավատը լիակատար համոզվածությունն է, որ հույսերը կիրականանան,+ և ապացույցներով հիմնավորված վստահությունն է այն իրողությունների հանդեպ, որոնք չեն երևում:* 2 Հավատի շնորհիվ հնում ապրած մարդիկ* Աստծուց հավաստիացում* ստացան, որ ունեն նրա հավանությունը:
3 Հավատի շնորհիվ մենք հասկանում ենք, որ երկնքում ու երկրի վրա գոյություն ունեցող ամեն բան* Աստծու խոսքով է ստեղծվել,* այնպես որ երևացողները առաջ են եկել չերևացողներից:
4 Հավատի շնորհիվ Աբելը Աստծուն ավելի արժեքավոր զոհ մատուցեց, քան Կայենը,+ և այդ հավատի համար Աստված հավաստիացում տվեց, որ արդար է համարում նրան՝ ընդունելով նրա ընծաները:+ Ու թեև նա մահացել է, բայց մինչ օրս խոսում է+ իր թողած հավատի օրինակով:
5 Հավատի շնորհիվ Ենոքը+ փոխադրվեց, որ տառապալից մահ չտեսնի: Նրան հնարավոր չէր գտնել, որովհետև Աստված փոխադրել էր նրան,+ իսկ մինչ այդ նա հավաստիացում էր ստացել, որ հաճեցրել է Աստծուն: 6 Բանն այն է, որ առանց հավատի հնարավոր չէ հաճեցնել Աստծուն: Եվ ով ուզում է մոտենալ Աստծուն, պետք է հավատա, որ նա գոյություն ունի և վարձատրում է նրանց, ովքեր ջանադրաբար ձգտում են կատարել իր կամքը:*+
7 Հավատի շնորհիվ Նոյը,+ դեռ չերևացող բաների մասին Աստծուց նախազգուշացում ստանալով,+ հնազանդվեց նրան* և տապան կառուցեց+ իր ընտանիքի փրկության համար: Իր հավատով նա դատապարտեց աշխարհը+ և այդ հավատի շնորհիվ արդար հայտարարվեց:
8 Հավատի շնորհիվ Աբրահամը,+ իր բնակավայրից դուրս գալու հրահանգ ստանալով Աստծուց, հնազանդվեց ու գնաց այն վայրը, որը պետք է ստանար որպես ժառանգություն: Նա գնաց, թեև չգիտեր, թե ուր է գնում:+ 9 Հավատով նա որպես պանդուխտ ապրեց օտար երկրում,+ որի մասին Աստծուց խոստում էր ստացել: Նա ապրում էր վրաններում+ Իսահակի ու Հակոբի հետ, որոնց Աստված նույն խոստումն էր տվել,+ 10 և սպասում էր ամուր* հիմք ունեցող քաղաքին, որի նախագծողն* ու կառուցողն Աստված է:+
11 Հավատի շնորհիվ Սառան հղիացավ,* թեև նրա տարիքն արդեն անցել էր.+ նա հավատում էր, որ Խոստացողը հավատարիմ է իր խոսքին:* 12 Ուստի մեկ մարդուց՝ Աբրահամից, ով այլևս չէր կարող սերունդ առաջ բերել,*+ երեխաներ ծնվեցին՝+ երկնքի աստղերի չափ շատ և ծովափի ավազահատիկների չափ անհաշիվ:+
13 Այս բոլոր մարդիկ մահացան՝ ամուր պահելով իրենց հավատը, թեև չտեսան խոստացված բաների կատարումը.+ նրանք հեռվից էին տեսնում դրանք,+ ուրախանում դրանցով և հանրորեն հռչակում էին, որ իրենք օտարներ ու ժամանակավոր բնակիչներ են այդ երկրում: 14 Այսպիսի բաներ հռչակողները ակնհայտ ցույց են տալիս, որ ջանադրաբար փնտրում են մի վայր, որն իրենց սեփական բնակավայրը կդառնա: 15 Մինչդեռ եթե նրանք շարունակ հիշեին այն վայրը, որտեղից դուրս էին եկել,+ առիթ կգտնեին վերադառնալու: 16 Բայց փաստն այն է, որ նրանք ձգտում են ավելի լավ մի վայրի՝ երկնքին առնչվող վայրի: Դրա համար էլ Աստված չի ամաչում, երբ նրանք իրեն են դիմում որպես իրենց Աստծու.*+ նա նրանց համար մի քաղաք է պատրաստել:+
17 Հավատի շնորհիվ Աբրահամը, երբ Աստծու կողմից ստուգվեց,+ կարելի է ասել՝ զոհաբերեց Իսահակին: Այո՛, այն մարդը, ով ուրախացել էր՝ ստանալով խոստումները, իր միածին որդուն զոհաբերելու փորձ արեց,+ 18 այնինչ նրան ասվել էր. «Քեզ խոստացված սերունդը Իսահակի միջոցով է գալու»:+ 19 Աբրահամը մտածեց ու եզրակացրեց, որ Աստված կարող է նույնիսկ հարություն տալ Իսահակին: Եվ, այսպես ասած, մահվան ճիրաններից հետ ստացավ իր որդուն, ինչը և գալիքի նախատիպը դարձավ:+
20 Հավատով Իսահակը օրհնեց Հակոբին+ ու Եսավին՝+ պատմելով նրանց, թե ինչ է սպասվում ապագայում:
21 Հավատով Հակոբը մահանալիս+ օրհնեց Հովսեփի որդիներից յուրաքանչյուրին+ և իր ցուպին հենված՝ խոնարհվեց Աստծու առաջ:*+
22 Հավատով Հովսեփը, երբ մահամերձ էր, խոսեց իսրայելացիների՝ Եգիպտոսից դուրս գալու մասին և հրահանգ տվեց, որ իր ոսկորները հանեն այնտեղից:*+
23 Հավատի շնորհիվ Մովսեսի ծնողները նրա ծնվելուց հետո երեք ամիս թաքցրին նրան.+ նրանք տեսան, որ երեխան գեղեցիկ է,+ և չվախեցան խախտել թագավորի հրամանը:+ 24 Հավատի շնորհիվ Մովսեսը, երբ մեծացավ,+ հրաժարվեց փարավոնի աղջկա որդին կոչվելուց.+ 25 նա նախընտրեց Աստծու ժողովրդի հետ դաժան վերաբերմունքի արժանանալ և ոչ թե մեղքի ժամանակավոր հաճույքը վայելել: 26 Որպես օծյալ* անպատվություն կրելը նա ավելի արժեքավոր համարեց, քան Եգիպտոսի գանձերը, քանի որ աչքերը հառել էր վարձատրությանը: 27 Հավատի շնորհիվ էր, որ նա հեռացավ Եգիպտոսից,+ և ոչ թե թագավորի բարկությունից վախենալու պատճառով:+ Նա ասես տեսնում էր Նրան, ով անտեսանելի է, և շարունակում էր անսասան մնալ:+ 28 Հավատով նա հոգ տարավ, որ նշվի Պասեքը, և արյուն ցողվի դռների կողափայտերին, որպեսզի կործանողը չվնասի իսրայելացիների առաջնեկներին:+
29 Հավատի շնորհիվ իսրայելացիներն անցան Կարմիր ծովի միջով, ասես ցամաքով,+ իսկ երբ եգիպտացիները համարձակվեցին անցնել, ծովը կուլ տվեց նրանց:+
30 Ժողովրդի հավատի շնորհիվ էր, որ Երիքովի պարիսպները փլվեցին, երբ նրանք յոթ օր շարունակ քայլեցին դրանց շուրջը:+ 31 Հավատի շնորհիվ էր, որ մարմնավաճառ Ռախաբը խաղաղությամբ ընդունեց հետախույզներին և չկործանվեց անհնազանդ մարդկանց հետ:+
32 Սրանից ավել էլ ի՞նչ ասեմ: Ժամանակը չի հերիքի, եթե պատմեմ Գեդեոնի,+ Բարակի,+ Սամսոնի,+ Հեփթայեի,+ Դավթի,+ նաև Սամուելի+ և մյուս մարգարեների մասին: 33 Իրենց հավատի շնորհիվ նրանք թագավորությունների պարտության մատնեցին,+ արդարություն հաստատեցին, խոստումներ ստացան,+ առյուծների բերանները փակեցին,+ 34 կրակի ուժը անզոր դարձրին,+ սրի բերանից ազատվեցին,+ թույլ էին, զորավոր դարձան,+ քաջաբար կռվեցին պատերազմում,+ զավթիչների զորքերին փախուստի մատնեցին:+ 35 Կանայք իրենց մահացած հարազատներին հետ ստացան հարություն առած:+ Ուրիշները մինչև մահ չարչարվեցին և հրաժարվեցին ազատություն ձեռք բերել փոխզիջումների գնով,* քանի որ ցանկանում էին ավելի լավ հարություն ստանալ: 36 Ոմանք էլ այլ փորձություններ կրեցին՝ ծաղրուծանակի ենթարկվեցին, խարազանվեցին և նույնիսկ շղթայվեցին+ ու բանտարկվեցին:+ 37 Նրանք քարկոծվեցին,+ փորձվեցին, սղոցվեցին, սրի քաշվեցին,+ ոչխարի և այծի մորթի հագած՝+ ման եկան, կարիքի մեջ եղան, նեղություններ կրեցին,+ դաժան վերաբերմունքի արժանացան:+ 38 Նրանք թափառեցին անապատներում ու լեռներում, թաքնվեցին քարայրերում+ ու երկրի խորշերում: Սրանք մարդիկ էին, որոնց այս աշխարհն արժանի չէր:
39 Ու թեև այս բոլորը իրենց հավատի շնորհիվ հավաստիացում ստացան, որ Աստված հավանում է իրենց, սակայն խոստացվածի իրականացումը չտեսան: 40 Այդպես եղավ, քանի որ Աստված ավելի լավ բան է նախատեսել մեզ համար.+ նա նախատեսել է, որ նրանք հասնեն կատարելության, բայց ոչ առանց մեզ: