Գովաբանության երգ: Դավթի երգը:
א [Ալեֆ]
145 Կմեծարեմ քեզ, ո՛վ իմ Աստված, իմ Թագավո՛ր,+
Քո անունը կգովերգեմ հավիտյան, դարեդար:+
ב [Բեթ]
2 Ամբողջ օրը քեզ փառք կտամ,+
Քո անունը կգովերգեմ հավիտյան, դարեդար:+
ג [Գիմել]
3 Մեծ է Եհովան և արժանի ամենայն գովաբանության,+
Չենք կարող ըմբռնել չափը նրա մեծության:+
ד [Դալեթ]
4 Սերնդեսերունդ մարդիկ քո արածները կգովաբանեն,
Քո զորավոր գործերի մասին կպատմեն:+
ה [Հե]
5 Նրանք քո մեծափառ վայելչության մասին կխոսեն,+
Եվ ես քո զարմանահրաշ գործերի շուրջ կխորհրդածեմ:
ו [Վավ]
6 Նրանք ակնածանք ներշնչող գործերիդ մասին կխոսեն,
Եվ ես քո մեծության մասին կհռչակեմ:
ז [Զային]
7 Նրանք քո անսահման բարության շուրջ կխորհեն,
Եվ նրանց բերանից գովաբանության խոսքեր կբխեն:+
Քո արդարության մասին ցնծությամբ կերգեն:+
ח [Խեթ]
8 Եհովան կարեկից ու գթառատ է,+
Շուտ չի բարկանում և հավատարիմ սիրով լի է:+
ט [Տեթ]
9 Եհովան բոլորին բարությամբ է վերաբերվում,+
Նրա գթասրտությունը ակներև է իր բոլոր գործերում:
י [Յոդ]
10 Ո՛վ Եհովա, քո բոլոր գործերը քեզ փառք կբերեն,+
Քեզ նվիրվածները քո գովքը կերգեն:+
כ [Կաֆ]
11 Քո թագավորության փառքի մասին կհռչակեն+
Եվ քո հզորության մասին կխոսեն,+
ל [Լամեդ]
12 Որ մարդկանց հայտնի դարձնեն քո հզոր գործերը+
Եվ քո թագավորության վեհաշուք փառքը:+
מ [Մեմ]
13 Հավերժական թագավորություն է քո թագավորությունը,
Սերնդեսերունդ շարունակվում է քո իշխանությունը:+
ס [Սամեխ]
14 Եհովան աջակցում է բոլոր նրանց, ովքեր ուր որ է կընկնեն,+
Վեր է բարձրացնում բոլոր նրանց, ովքեր վհատությունից կռացած են:+
ע [Ային]
15 Բոլորի աչքերը հույսով լի նայում են քո ձեռքին,
Դու նրանց ուտելիք ես տալիս ճիշտ ժամանակին:+
פ [Պե]
16 Դու ձեռքդ բաց ես անում
Եվ ամեն կենդանի արարածի փափագը գոհացնում:+
צ [Ցադե]
17 Եհովան միշտ արդարությամբ է վարվում+
Եվ վստահարժան է իր բոլոր գործերում:+
ק [Կոֆ]
18 Եհովան մոտ է բոլոր նրանց, ովքեր իրեն են կանչում,+
Ովքեր անկեղծորեն են իրեն աղոթում:+
ר [Ռեշ]
19 Նա իրենից վախեցողների փափագը գոհացնում է,+
Լսում է նրանց օգնության աղաղակն ու նրանց փրկում է:+
ש [Շին]
20 Բոլոր իրեն սիրողներին Եհովան պահպանում է,+
Իսկ բոլոր անօրեններին նա վերացնելու է:+
ת [Թավ]
21 Եհովային ուղղված գովաբանություն կհնչի իմ բերանից:+
Թող ամեն կենդանի արարած նրա սուրբ անունը փառաբանի հավիտյանս հավիտենից:+