Հոբ
2 Հաշվե՞լ ես նրանց հղիության ամիսները,
Գիտե՞ս՝ երբ է նրանց ծնելու ժամանակը:
3 Նրանք ծնկները ծալում ու ծնում են,
Եվ նրանց ցավերը վերջանում են:
4 Նրանց ձագերն ամրանում են և մեծանում բաց դաշտերում,
Հեռանում են և էլ նրանց մոտ չեն վերադառնում:
6 Ես նրան որպես տուն տվել եմ անապատային հարթավայրը
Եվ որպես բնակավայր՝ աղուտը:
7 Քաղաքի իրարանցմանը նա արհամարհանքով է նայում,
Նախրապանի բղավոցները չի լսում:
8 Թափառում է բլուրներում, արոտավայր է փնտրում,
Ամեն կանաչ բույս գտնել է փորձում:
9 Մի՞թե վայրի ցուլը քեզ ծառայել կուզի+
Կամ մի՞թե քո ախոռում կգիշերի:
11 Նրա մեծ ուժին կվստահե՞ս,
Քո ծանր գործը նրան կհանձնե՞ս:
13 Ջայլամը թափահարում է թևերն աշխուժորեն,
Բայց մի՞թե կարող է իր թևերով ու փետրածածկով համեմատվել արագիլի հետ:+
14 Ջայլամն իր ձվերը գետնի վրա է թողնում
Եվ ավազի մեջ դրանք տաք պահում:
15 Նա մոռանում է, որ ինչ-որ մեկը կարող է ոտք դնել դրանց վրա ու ջարդել,
Կամ որ վայրի կենդանիները կարող են դրանք կոխկրտել:
16 Իր ձագերի հետ անգթորեն է վարվում, կարծես իրենը չեն.+
Չի վախենում, որ իր թափած ջանքերը զուր կլինեն,
17 Որովհետև Աստված նրան իմաստություն չի տվել,
Հասկացողությունից նրան բաժին չի հանել:
18 Բայց երբ նա ոտքի է ելնում ու թևերը թափահարում է,
Ձիու և ձիավորի վրա ծիծաղում է:
20 Կարո՞ղ ես նրան ցատկել տալ մորեխի պես:
Ահ է ներշնչում նրա փռնչոցը զորեղ:+
24 Ոգևորությունից դողալով՝ նա առաջ է նետվում:*
Երբ լսում է եղջերափողի ձայնը, հանդարտ կանգնել չի կարողանում:*
25 Եղջերափողի ձայնը լսելիս վրնջում է,
Կարծես ասում է. «Առա՛ջ»:
Հեռվից զգում է ճակատամարտի հոտը
Եվ լսում է զորագլուխների աղաղակն ու մարտակոչը:+
26 Մի՞թե քո իմաստության շնորհիվ է բազեն ճախրում,
Թևերը տարածած՝ դեպի հարավ թռչում: