Քանի՞ անուն ունի Աստված
Աստվածաշնչի պատասխանը
Աստված միայն մեկ անուն ունի։ Եբրայերենում այն գրվում է չորս տառով՝ יהוה, և հայերենում սովորաբար թարգմանվում է «Եհովա»։a Եսայիա մարգարեի միջոցով Աստված ասաց. «Ես Եհովան եմ։ Սա է իմ անունը» (Եսայիա 42:8)։ Այս անունը աստվածաշնչյան հին ձեռագրերում հանդիպում է մոտ 7000 անգամ՝ ավելի հաճախ, քան Աստծուն բնութագրող տիտղոսները կամ որևէ մեկի անունը։b
Աստված ուրիշ անուններ ունի՞
Համաձայն Աստվածաշնչի՝ Աստված ընդամենը մեկ անուն ունի։ Սակայն այդ գրքում նշված են նրա բազմաթիվ տիտղոսները և նրան բնութագրող արտահայտություններ։ Ստորև նշված տիտղոսներից ու նկարագրություններից մի քանիսը բացահայտում են Եհովայի անձնավորության երեսակներից մեկը։
Տիտղոս |
Աստվածաշնչյան համարներ |
Նշանակություն |
---|---|---|
Ալլահ |
|
«Ալլահ» արաբերեն բառը ոչ թե անձնանուն է, այլ տիտղոս, որը նշանակում է «Աստված»։ Այդ պատճառով այն գործածվում է Աստվածաշնչի արաբերեն և մի շարք այլ լեզուներով թարգմանություններում։ |
Ալֆա և Օմեգա |
«Առաջինը և վերջինը», կամ՝ «սկիզբը և վերջը», այսինքն՝ Եհովայից առաջ գոյություն չի ունեցել Ամենակարող Աստված և նրանից հետո էլ չի լինի (Եսայիա 43:10)։ Ալֆան և օմեգան հունարեն այբուբենի առաջին և վերջին տառերն են։ |
|
Աղոթքներ Լսող |
Անձամբ լսում է իրեն ուղղված յուրաքանչյուր աղոթք, որն արվում է հավատով։ |
|
Ամենաբարձրյալ |
Գերագույն իշխանն է։ |
|
Ամենակարող |
Ունի անհաղթելի զորություն։ Եբրայերեն Էլ Շադդայ արտահայտությունը, որը նշանակում է «Ամենակարող Աստված», Աստվածաշնչում հանդիպում է յոթ անգամ։ |
|
Ամենասուրբ |
Սրբության (բարոյական մաքրության) հարցում գերազանցում է բոլորին։ |
|
Աստված |
Նա, ում հարկավոր է երկրպագել։ Եբրայերեն Էլոհիմ բառը դրված է հոգնակի թվով, ինչը մատնանշում է Եհովայի մեծությունը, արժանապատվությունը և գերազանցությունը։ |
|
Աստվածների Աստված |
Գերագույն Աստվածն է՝ ի տարբերություն «փուչ աստվածների», որոնց մարդիկ երկրպագում են (Եսայիա 2:8)։ |
|
Արարիչ |
Նա է ստեղծել ամեն բան։ |
|
Բարձրյալ |
Զբաղեցնում է ամենաբարձր դիրքը։ |
|
Բրուտ |
Իշխանություն ունի առանձին անհատների և ազգերի վրա, ինչպես որ բրուտը իշխանություն ունի կավի վրա (Հռոմեացիներ 9:20, 21)։ |
|
Գերիշխան Տեր |
Ունի գերագույն իշխանություն։ Եբրայերեն՝ Ադոնայ։ |
|
Ես եմ որ եմ |
Ելք 3:14, «Արարատ» թարգմանություն |
Դառնում է այն, ինչ անհրաժեշտ է իր նպատակն իրագործելու համար։ «Ես եմ որ եմ» արտահայտությունը թարգմանվել է նաև «ես կդառնամ այն, ինչ կկամենամ դառնալ» («Նոր աշխարհ թարգմանություն»)։ Այս նկարագրությունը օգնում է հասկանալու հաջորդ համարում նշված «Եհովա» անվան նշանակությունը (Ելք 3:15)։ |
Երջանիկ Աստված |
Նրան բնորոշ է ուրախ և երջանիկ լինելը (Սաղմոս 104:31)։ |
|
Զորաց Տեր, Սաբաովթ Տեր |
Եսայիա 1:9, «Արարատ» թարգմանություն; Հռոմեացիներ 9:29, «Արարատ» թարգմանություն |
Հրեշտակների մեծ զորքի հրամանատարն է։ «Սաբաովթ Տեր» տիտղոսը թարգմանվում է նաև «Զորքերի Տեր Եհովա» (Հռոմեացիներ 9:29)։ |
Ժայռ, Վեմ |
Նրա մոտ կարելի է ապահով ապաստարան և փրկություն գտնել։ |
|
Հայր |
Նա է կյանք տալիս։ |
|
Հավիտենության Թագավոր |
Նրա իշխանությունը չունի սկիզբ և վերջ։ |
|
Հինավուրց |
Չի ունեցել սկիզբ, հավիտյան գոյություն է ունեցել նախքան ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի արարվելը (Սաղմոս 90:2)։ |
|
Հովիվ |
Հոգ է տանում իր ծառաների մասին։ |
|
Մեծ Ստեղծիչ |
Ստեղծել է բոլոր բաները (Հայտնություն 4:11)։ |
|
Մեծ Ուսուցիչ |
Օգտակար բաներ է սովորեցնում և ճիշտ առաջնորդություն է տալիս (Եսայիա 48:17, 18)։ |
|
Նախանձոտ, Խանդոտ |
Ելք 34:14; «Արարատ» թարգմանություն |
Երկրպագության հարցում մրցակցություն չի հանդուրժում։ Բնագրային բառը նաև թարգմանվել է «չի հանդուրժում մրցակիցների» և «բացարձակ նվիրվածություն պահանջող» (God’s Word Bible; «Նոր աշխարհ թարգմանություն»)։ |
Տեր |
Սեփականատեր կամ տիրակալ։ Եբրայերեն՝ Ադոն և Ադոնիմ։ |
|
Փրկագնող |
Հիսուս Քրիստոսի քավիչ զոհի հիման վրա մարդկանց ազատում է մեղքից ու մահից (Հովհաննես 3:16)։ |
|
Փրկիչ |
Ազատում է վտանգից կամ կործանումից։ |
«Եհովա» անունը Եբրայերեն Գրություններում եղող աշխարհագրական անուններում
Աստծու անձնանունն ընդգրկված է Աստվածաշնչի աշխարհագրական որոշ անունների մեջ, սակայն դրանք Աստծու անունները չեն։
Աշխարհագրական անուն |
Աստվածաշնչյան համարներ |
Նշանակություն |
---|---|---|
Եհովա-Յիրե |
«Եհովան կտա»։ |
|
Եհովա-Նիսսի |
«Եհովան ազդանշանի իմ սյունն է», կամ՝ «Եհովան իմ դրօշակն է» («Արարատ» թարգմանություն)։ Եհովան այն Աստվածն է, որի մոտ իր ժողովուրդը հավաքվում է պաշտպանություն և օգնություն ստանալու համար (Ելք 17:13–16)։ |
|
Եհովա-Շալոմ |
«Եհովան խաղաղություն է»։ |
|
Եհովա-շամմա |
Եզեկիել 48:35, ծանոթագրություն։ |
«Եհովան այնտեղ է»։ |
Ինչու է հարկավոր իմանալ և գործածել Աստծու անունը
Ակնհայտ է, որ Աստծու անունը՝ Եհովա, շատ կարևոր է նրա համար, քանի որ այն հազարավոր անգամներ հանդիպում է Աստվածաշնչում (Մաղաքիա 1:11)։
Աստծու Որդին՝ Հիսուսը, բազմիցս ընդգծել է Աստծու անվան կարևորությունը։ Օրինակ՝ մի անգամ նա աղոթեց Եհովային՝ ասելով. «Թող սրբացվի քո անունը» (Մատթեոս 6:9; Հովհաննես 17:6)։
Նրանք, ովքեր իմանում և գործածում են Աստծու անունը, առաջին քայլերն են անում նրա հետ մտերիմ փոխհարաբերություններ հաստատելու համար (Սաղմոս 9:10; Մաղաքիա 3:16)։ Այդպիսի փոխհարաբերությունների շնորհիվ նրանք կարող են օգուտներ քաղել Աստծու տված հետևյալ խոստումից. «Քանի որ նա սիրեց ինձ, պիտի փրկեմ նրան, պիտի պահպանեմ նրան, որովհետև նա ճանաչեց իմ անունը» (Սաղմոս 91:14)։
Ճիշտ է, Աստվածաշունչն ասում է, որ «կան այնպիսիներ, որ «աստվածներ» են կոչվում թե՛ երկնքում և թե՛ երկրի վրա, ինչպես որ կան շատ «աստվածներ» և շատ «տերեր»» (1 Կորնթացիներ 8:5, 6), սակայն այն հստակ ցույց է տալիս, որ միմիայն միակ ճշմարիտ Աստվածն է կրում «Եհովա» անունը (Սաղմոս 83:18)։
a Որոշ եբրայագետներ նախընտրում են գործածել Աստծու անվան «Յահվե» ձևը։
b Աստծու անվան կարճ ձևը՝ «Յահ», մոտ 50 անգամ հանդիպում է Աստվածաշնչում, այդ թվում՝ «Ալելուիա» բառում, որը նշանակում է «գովաբանեք Յահին» (Հայտնություն 19:1 «Արարատ» թարգմանություն, Արևմտահայերեն Աստվածաշունչ)։