Հովել
3 «Այն օրերին և այն ժամանակ,
Երբ Հուդայի ու Երուսաղեմի գերիներին հետ բերեմ,+
2 Ես բոլոր ազգերին մեկտեղ կհավաքեմ
Ու կբերեմ Հովսափատի* հովիտ:
Հանուն Իսրայելի՝ իմ սեփականության,
Ես այնտեղ դատաստան կտեսնեմ նրանց նկատմամբ,+
Որովհետև նրանք իմ ժողովրդին ցրեցին ազգերի մեջ,
Իմ երկիրը իրար մեջ բաժանեցին:+
3 Որովհետև իմ ժողովրդի համար նրանք վիճակ* էին գցում,+
Տղա երեխային վաճառում էին, որ մարմնավաճառ վարձեն,
Աղջիկ երեխային էլ վաճառում էին, որ գինի խմեն:
Եթե վրեժ եք լուծում,
Ապա ես իսկույն, առանց հապաղելու ձեր վրեժը ձեր գլխին կբերեմ,+
5 Քանի որ դուք վերցրիք իմ արծաթն ու ոսկին,+
Իմ ընտիր գանձերը ձեր տաճարները տարաք
6 Եվ Հուդայի ու Երուսաղեմի բնակիչներին վաճառեցիք հույներին,+
Որ նրանց հեռացնեք իրենց երկրից:
8 Ձեր որդիներին ու աղջիկներին կվաճառեմ Հուդայի բնակիչներին,+
Նրանք էլ կվաճառեն սաբայեցիներին՝ մի հեռավոր ազգի,
Քանի որ ես՝ Եհովաս եմ դա ասել:
«Պատերազմի՛ պատրաստվեք,*
Ոտքի՛ հանեք զորավոր մարդկանց:
Թող բոլոր ռազմիկները առաջ գնան, թող գրոհեն:+
10 Ձեր խոփերից* սրեր պատրաստեք և ձեր էտոցներից՝* նիզակներ:
Թույլը թող ասի՝ ես ուժեղ եմ:
11 Եկե՛ք և օգնե՛ք իրար, ո՛վ շրջակա ազգեր, մեկտե՛ղ հավաքվեք»»:+
Ո՛վ Եհովա, ցած բեր քո ռազմիկներին* այդ վայրը:
12 «Թող ազգերը վեր կենան ու գան Հովսափատի հովիտ,
Քանի որ այնտեղ եմ նստելու, որ դատեմ շրջակա բոլոր ազգերին:+
13 Մանգաղը ձեռքնե՛րդ վերցրեք, որովհետև հնձելու ժամանակն է:
Եկե՛ք, իջե՛ք և տրորե՛ք խաղողը, որովհետև հնձանը լցվել է:+
Ինչպես գինին է տակառներից ելնում թափվում, այնպես էլ ազգերի չարությունն է հորդում:
14 Ամբոխնե՜ր, ամբոխնե՜ր կան դատավճռի հովտում,
Որովհետև մոտ է Եհովայի օրը, երբ նա մարդկանց կդատի այնտեղ:+
15 Արևն ու լուսինը կխավարեն,
Եվ աստղերը կխամրեն:
16 Եհովան Սիոնից կմռնչա առյուծի պես,
Երուսաղեմից կթնդացնի իր ձայնը,
Եվ երկինքն ու երկիրը կցնցվեն,
Բայց Եհովան ապաստան կլինի իր ժողովրդի համար+
Եվ ամրոց՝ իսրայելացիների համար: