Եսայիա
9 Սակայն դա չի լինի այնպիսի մթություն, ինչպիսին նախկինում էր, երբ երկիրը նեղության մեջ էր, ինչպիսին այն ժամանակ էր, երբ Զաբուղոնի ու Նեփթաղիմի երկրին արհամարհանքով էին վերաբերվում:+ Հետագայում Աստված պատվի կարժանացնի այդ երկրին, որտեղով անցնում է ծովի ճանապարհը, Հորդանանի շրջանում գտնվող այդ երկրին՝ այլազգիներով բնակեցված Գալիլեային:
3 Դու այս ազգը բազմամարդ դարձրիր,
Նրան մեծ ուրախություն պարգևեցիր:
Նրանք ուրախանում են քո առաջ,
Ինչպես մարդիկ հնձի ժամանակ են ուրախանում,
Ինչպես ավար բաժանելիս են հրճվում:
4 Դու ջարդուփշուր արեցիր նրանց ծանր լուծը,
Փշրեցիր նրանց ուսերին ծանրացած գավազանը,
Նրանց աշխատանքի լծողների ցուպը,
Ինչպես որ արեցիր Մադիանի պարտության օրը:+
5 Իր դոփյունով երկիրը ցնցող ամեն մի կոշիկ
Եվ արյան մեջ թաթախված ամեն մի հագուստ
Կրակի համար կդառնա վառելիք:
Իշխանությունը* նրա ուսերին կլինի:+
Նա կկոչվի Հրաշալի Խորհրդատու,+ Հզոր Աստված,*+ Հավերժական Հայր, Խաղաղության Իշխան:
Նա կստանձնի Դավթի գահն+ ու թագավորական իշխանությունը,
Որ արդարության և արդարադատության շնորհիվ+
Այն հաստատուն դառնա+ ու պահպանվի
Այժմվանից մինչև հավիտենություն:
Զորքերի տեր Եհովան կանի դա նախանձախնդրությամբ:
9 Ամբողջ ժողովուրդն այն կիմանա՝
Ողջ Եփրեմը, Սամարիայի բնակիչներն էլ ներառյալ,
Նրանք, ովքեր մեծամտորեն ու հանդգնորեն ասում են.
10 «Աղյուսե տները փլուզվել են,
Բայց մենք նորերը կկառուցենք տաշած քարերով,+
Ժանտաթզենիները կտրվել են,
Բայց մենք դրանք կփոխարինենք մայրիներով»:
Նրանք կբացեն իրենց բերանը և կուլ կտան Իսրայելին:+
Ժողովրդի ըմբոստության պատճառով Աստծու զայրույթը չի հանդարտվում,
Նրա ձեռքը դեռ մեկնված է՝ հարվածներ հասցնելու:+
13 Նրանք հետ չեն դառնում դեպի Նա, ով հարվածում է իրենց,
Չեն փնտրում Զորքերի տեր Եհովայի հավանությունը:+
14 Եհովան մեկ օրում կկտրի Իսրայելի գլուխն ու պոչը, ընձյուղն ու խոտը:*+
16 Այս ժողովրդին առաջնորդողները մոլորեցնում են,
Առաջնորդվողներն էլ շփոթության մեջ են:
17 Եհովան չի հավանում նրանց երիտասարդներին,
Չի գթում նրանց որբերին* ու այրիներին,
Որովհետև նրանք բոլորն էլ հավատուրացներ ու չարագործներ են,+
Յուրաքանչյուրն էլ անմիտ բաներ է խոսում:
Ժողովրդի ըմբոստության պատճառով Աստծու զայրույթը չի հանդարտվում,
Նրա ձեռքը դեռ մեկնված է՝ հարվածներ հասցնելու,+
18 Քանի որ անօրենությունը կրակի պես բոցավառվում է
Եվ բռնկում փշաթփերն ու մոլախոտերը:
Այն կհրդեհի անտառի մացառուտները,
Եվ այնտեղից ծխի քուլաներ վեր կբարձրանան:
19 Զորքերի տեր Եհովայի ցասումից երկիրը կրակով է բռնկվել:
Ժողովուրդը այդ կրակի համար վառելիք է դառնալու,
Իր եղբորը անգամ ոչ ոք չի օգնելու:
20 Մեկն աջից կկտրի, բայց սոված կմնա,
Մյուսը ձախից կկտրի, բայց չի կշտանա:
Ամեն մեկը կխժռի իր իսկ բազկի միսը.
Ժողովրդի ըմբոստության պատճառով Աստծու զայրույթը չի հանդարտվում,
Նրա ձեռքը դեռ մեկնված է՝ հարվածներ հասցնելու:+