Եբրայեցիներ
13 Շարունակեք եղբայրասիրություն դրսևորել:+ 2 Մի՛ մոռացեք հյուրասեր լինելու մասին,+ որովհետև դրա շնորհիվ ոմանք առանց իմանալու հրեշտակների հյուրընկալեցին:+ 3 Հիշեք բանտարկված հավատակիցներին,+ ասես դուք էլ եք նրանց հետ բանտարկված:+ Հիշեք նաև նրանց, ովքեր դաժան վերաբերմունքի են արժանանում, չէ՞ որ դուք էլ եք մարդ:* 4 Բոլորը պետք է պատվական համարեն ամուսնությունը և չպետք է պղծեն ամուսնական անկողինը,+ քանի որ Աստված դատելու է անբարոյականություն գործողներին* և իրենց կողակցին դավաճանողներին:+ 5 Ձեր կյանքում փողասիրությունը թող տեղ չունենա:+ Բավարարվեք եղածով,+ քանի որ Աստված ասել է. «Ես երբեք ձեզ մենակ չեմ թողնի ու երբեք ձեզ չեմ լքի»:+ 6 Այնպես որ համարձակությամբ ենք լցված և ասում ենք. «Եհովան* է ինձ օգնողը, ես չեմ վախենա: Մարդն ի՞նչ կարող է ինձ անել»:+
7 Ձեր մտքում պահեք ձեզ առաջնորդողներին,+ ովքեր ձեզ ուսուցանեցին Աստծու խոսքը, և խորհրդածելով նրանց վարքի լավ արդյունքների շուրջ՝ ընդօրինակեք նրանց հավատը:+
8 Հիսուս Քրիստոսը միշտ նույնն է՝ երեկ, այսօր և հավիտյան:
9 Ճանապարհից մի՛ շեղվեք՝ հետևելով տարբեր օտար ուսմունքների: Աստծու անզուգական բարությունն է, որ զորացնում է ձեր սիրտը, ոչ թե կերակուրների վերաբերյալ կանոնները:* Ովքեր չափից շատ են կարևորում դրանք, իրականում ոչ մի օգուտ էլ չեն ստանում:+
10 Մենք մի զոհասեղան ունենք, որից ուտելու իրավունք չունեն խորանում* ծառայողները:*+ 11 Քահանայապետը կենդանիների արյունը սուրբ վայր* է տանում, որ մատուցի որպես մեղքի զոհ, իսկ դրանց մարմինը տարվում է ճամբարից դուրս և այրվում:+ 12 Ուստի Հիսուսը նույնպես, քաղաքի դարպասից դուրս չարչարանքներ կրելով,+ մահացավ, որ իր արյունով սրբագործի մարդկանց:+ 13 Ուրեմն եկեք մենք էլ դուրս գանք ճամբարից ու նրա մոտ գնանք և նրա պես անարգանք կրենք,+ 14 որովհետև այստեղ մնայուն քաղաք չունենք, այլ փափագով սպասում ենք գալիք քաղաքին:+ 15 Հիսուսի միջոցով եկեք միշտ Աստծուն գովաբանության զոհ մատուցենք,+ այսինքն՝ մեր շուրթերի պտուղը՝+ հանրորեն հռչակելով նրա անունը:+ 16 Ավելին՝ մի՛ մոռացեք բարիք անել և ձեր ունեցածից բաժին հանել ուրիշներին,+ որովհետև Աստծուն հաճելի են այսպիսի զոհերը:+
17 Հնազանդվեք ու հպատակվեք*+ ձեզ առաջնորդողներին,+ որովհետև նրանք շարունակ հոգ են տանում ձեր մասին և պետք է հաշիվ տան դրա համար:+ Այդպես վարվեք, որ նրանք ուրախությամբ անեն իրենց գործը և ոչ թե հոգոց հանելով, քանի որ դա ի վնաս ձեզ կլինի:
18 Շարունակ աղոթեք մեզ համար, քանի որ վստահ ենք, որ մաքուր* խիղճ ունենք, և ուզում ենք ամեն ինչում ազնվությամբ վարվել:+ 19 Բայց հատկապես խնդրում եմ ձեզ աղոթել, որ հնարավորինս շուտ վերադառնամ ձեզ մոտ:
20 Թող խաղաղություն տվող* Աստվածը, ով հարություն տվեց մեր Տեր Հիսուսին՝ այն մեծ հովվին,+ որը մատուցեց հավիտենական ուխտը վավերացնող արյունը, 21 ապահովի ձեզ ամեն լավ բանով, որ կատարեք իր կամքը, և Հիսուս Քրիստոսի միջոցով մղի մեզ իրագործելու այն, ինչը հաճելի է իրեն: Թող նրան փառք տրվի հավիտյանս հավիտենից: Ամեն:
22 Եղբայրնե՛ր, խնդրում եմ, համբերությամբ լսեք այս խոսքերը, որ գրել եմ ձեզ քաջալերելու համար, մանավանդ որ գրածս երկար չէ: 23 Իմացեք, որ մեր եղբայր Տիմոթեոսը ազատ է արձակվել, և եթե նա շուտով գա ինձ մոտ, միասին կգանք ձեզ տեսնելու:
24 Բարևներս փոխանցեք բոլոր առաջնորդող եղբայրներին և բոլոր սրբերին:* Իտալիայում+ եղող եղբայրները ողջունում են ձեզ:
25 Թող Աստված անզուգական բարություն դրսևորի ամենքիդ հանդեպ: